Ուշադրության կենտրոնում
Positive Peace Report-ի երկրների վարկանիշում ՀՀ-ն Եվրասիայում 2-րդ հորիզոնականում է

Positive Peace Report-ի երկրների վարկանիշում ՀՀ-ն Եվրասիայում 2-րդ հորիզոնականում է

17:04 AMT  13:04 GMT
Պոզիտիվ խաղաղության զեկույցի (PPR) համաձայն՝ Հայաստանը վարկանիշային աղյուսակում զբաղեցրել է 54-րդ հորիզոնականը։ Համապատասխան զեկույցը հրապարակել է «Էկոնոմիկայի և խաղաղության միջազգային ինստիտուտ» (IEP) միջազգային վերլուծական կենտրոնը: Հայաստանի PPR ցուցանիշը 2013–ից ի վեր բարելավվել է 9․2 տոկոսով, արդյունքում Եվրասիայի տարածաշրջանում մեր երկիրը զբաղեցրել է 2-րդ տեղը։ Զեկույցում նշվում է, որ վերջին տասնամյակում ՀՀ-ում Պոզիտիվ խաղաղության բոլոր ոլորտները բարելավվել են, հայտնում է Factor.am-ը։ «Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարում առաջընթաց է գրանցվել, քանի որ երկրում վերջերս ստեղծվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով և ընդունվել են նոր օրենքներ՝ հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ շրջանակի բարեփոխման համար։ Այս նախաձեռնությունները նպաստում են 2013-2022 թվականներին կոռուպցիայի նկատմամբ 14․9%-ով վերահսկողության բարելավմանը։ Լեռնային Ղարաբաղի շուրջ Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա հակամարտությունը հանգեցրել է նրան, որ հայերի 80 տոկոսը լքել է տարածաշրջանը: Այս հակամարտությունը, ամենայն հավանականությամբ, լրացուցիչ ծանրաբեռնվածություն կստեղծի Հայաստանի համար և կարող է դժվարացնել դրական խաղաղության բարելավման ներկայիս մակարդակի պահպանումը»,- ասված է զեկույցում։ Դրանում նաև նշվում է, որ ամենամեծ բարելավումը գրանցվել է տեղեկատվության հասանելիության ոլորտում, որի արդյունքում Հայաստանի հեռահաղորդակցության ենթակառուցվածքի ինդեքսը բարելավվել է 35․4 տոկոսով 2013 թվականից ի վեր: «Freedom House-ը հայտնել է, որ 2018 թվականի խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ընթացքում մամուլի ազատության նկատմամբ էական սահմանափակումներ չեն եղել, և որ անկախ լրատվամիջոցները ներկայացնում են երկրում առկա տեսակետների բազմազանությունը։
Սոբհանի․ Իրանը դեմ է տարածաշրջանի միջազգայնորեն ճանաչված սահմանների փոփոխությանը
Սոբհանի․ Իրանը դեմ է տարածաշրջանի միջազգայնորեն ճանաչված սահմանների փոփոխությանը «Պատերազմը երբեք խնդիրներ չի լուծել, պատերազմները լուծվում են երկխոսության միջոցով»,- ասել է նա
Կիրակոսյանը՝ Հաագայում․ Բաքուն տասնամյակներ շարունակ ռասայական խտրականություն է սերմանել հայերի նկատմամբ
Կիրակոսյանը՝ Հաագայում․ Բաքուն տասնամյակներ շարունակ ռասայական խտրականություն է սերմանել հայերի նկատմամբ Նա նաև ասել է, որ Ադրբեջանը ոչինչ չի արել Լեռնային Ղարաբաղ հայերի անվտանգ վերադարձն ապահովելու համար`չնայած ՄԱԿ-ի դատարանի որոշմանւ
40+10 հզ դրամ աջակցության ծրագրի շահառուների նոր խմբերի դիմումներն արդեն ընդունվում են
40+10 հզ դրամ աջակցության ծրագրի շահառուների նոր խմբերի դիմումներն արդեն ընդունվում են Համակարգում դիմում ունեցող չափահաս անձինք կրկին դիմելու կարիք չունեն
Շոկոլադի հումքի գինը պատմական բարձր  ռեկորդ է սահմանել
Շոկոլադի հումքի գինը պատմական բարձր ռեկորդ է սահմանել Առաջիկա 1 տարվա ընթացքում կանխատեսվում է, որ շոկոլադի գինը մոտ կրկնակի կբարձրանա
---