Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Այսօր՝ մայիսի 8-ին

Այսօր՝ մայիսի 8-ին

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում նշվում է Երկրապահի օրը։

*           1992 թ. այս օրը Արցախյան ազատամարտում ժամը 2։30-ին հայ ինքնապաշտպանական ուժերը սկսեցին Շուշիի ազատագրման գործողությունը։

*           1851 թ. այս օրը ծնվել է Եղիա Տեմիրճիպաշյանը՝ արևմտահայ արձակագիր, բանաստեղծ:

*           1492 թ. այս օրը Հարյուրամյա պատերազմի ժամանակ ֆրանսիական բանակը Ժաննա դ՚Արկի գլխավորությամբ ազատագրում է Օռլեանը։

*           1713 թ. այս օրը Ռուսաստանի մայրաքաղաքը Մոսկվայից տեղափոխվում է Սանկտ Պետերբուրգ:

*           2018 թ. այս օրը, Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխության արդյունքում, Հայաստանի Հանրապետության վարչապետ է ընտրվում Նիկոլ Փաշինյանը:

*           1905 թ. այս օրը ծնվել է  Դորի Ամիրբեկյանը՝ հայ դերասան, ՎԽՍՀ (1958), ՀԽՍՀ (1964) ժողովրդական արտիստ, դերասան Արամ Ամիրբեկյանի եղբայրը։

*           Կարմիր Խաչի և Կարմիր Մահիկի համաշխարհային օր:

 

Գիտե՞ք, որ...

*           Գիտնականներն ապացուցել են, որ ժպտացողներն ավելի երկար են ապրում:

*           Ծիծաղն օգնում է նվազեցնել արյան մեջ գլյուկոզայի մակարդակը:

*           Մեկ ժամ անդադար ծիծաղի դեպքում մարդը կարող է նիհարել կես կիլոգրամով։ Վանդերբիլտի համալսարանի գիտնականների խոսքով, օրական 15 րոպե ծիծաղելու դեպքում հնարավոր է տարեկան մինչեւ 2 կիլոգրամ ճարպ այրել:

*           Ըստ հետազոտությունների, սրտի հիվանդություններով մարդիկ 40 տոկոսով հազվադեպ են ծիծաղում, քան առողջ սրտով մարդիկ:

*           Ծիծաղն օգնում է ասթմայի ու բրոնխիտի բուժմանը: Ծիծաղելիս օդը թոքերից դուրս է գալիս 100 կմ/ժ արագությամբ, ազատելով բրոնխերը դրանցում կուտակված լորձից։

*           Ծիծաղն իսկապես վարակիչ է։ Երբևէ մտածե՞լ եք, թե ինչու է հումորային հեռուստահաղորդումներում օգտագործվում «հանդիսատեսի ծիծաղը». որովհետև եթե անգամ հումորը ձեզ դուր չգա, դուք ուղղակի կվարակվեք ծիծաղով։

Մ. Ա.

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]