News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

ՀՀ քննչական կոմիտեի ներքին անվտանգության վարչությունում իրականացված ծառայողական քննությամբ բավարար տվյալներ են ձեռք բերվել՝ քննիչի կողմից իր վարույթում քննվող քրեական գործով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված նորմերը խախտելու վերաբերյալ:

ՀՀ Քննչական կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, ԶՔԳՎ պետի  միջնորդության հիման վրա ՀՀ ՔԿ ներքին անվտանգության վարչությունում իրականացված ծառայողական քննության արդյունքում պարզվել է, որ 16.11.2017թ հարուցված քրեական գործով  ԶՔԳՎ չորրորդ կայազորային քննչական բաժնի քննիչը միջնորդություն է ներկայացրել նախաքննության ժամկետը երկարացնելու մասին՝ նախաքննության ժամկետը լրանալուց 42 օր անց՝ 28.02.2018թ.: Նշված ժամանակահատվածում, առանց նախաքննության ժամկետը երկարացնելու, քննիչը քրեական գործով կատարել է մի շարք կարեւոր դատավարական գործողություններ, որպիսի պայմաններում կատարված գործողությունների արդյունքները ճանաչվել են ապօրինի եւ անթույլատրելի:

Քննիչի կողմից չեն պահպանվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 197-րդ հոդվածի 6-րդ մասի, ինչպես նաեւ՝ «Նախաքննության ժամկետը երկարացնելու մասին միջնորդություն հարուցելու որոշում կայացնելու աշխատանքների կազմակերպման միասնականության վերաբերյալ ուղեցույցը հաստատելու մասին» ՀՀ ՔԿ նախագահի 17.11.2014թ թիվ 11-Ա հրամանի 8-րդ կետի պահանջները:

Նկատի ունենալով քննիչի կողմից կատարված խախտման բնույթն ու դրա հետեւանքները՝ ՀՀ ՔԿ նախագահը միջնորդություն է ներկայացրել կարգապահական հանձնաժողովին՝ քննիչի նկատմամբ «պաշտոնից ազատում» կարգապահական տույժը կիրառելու նպատակահարմարության հարցը քննարկելու համար։ ՀՀ քննչական կոմիտեի կարգապահական հանձնաժողովը հիմնավորված է համարել խախտման փաստը եւ քննիչի մեղավորությունը։

Հիմք ընդունելով ՀՀ ՔԿ կարգապահական հանձնաժողովի եզրակացությունը՝ քննիչի նկատմամբ կիրառվել է «պաշտոնից ազատում» կարգապահական տույժը եւ ՀՀ ՔԿ նախագահի հրամանով ազատվել աշխատանքից, իսկ  վերադասի՝ չորրորդ կայազորային քննչական բաժնի պետի տեղակալի նկատմամբ կիրառվել է «զգուշացում» կարգապահական տույժը՝ ՀՀ քրեական դատավարության 193-րդ հոդվածով սահմանված իր լիազորությունները պատշաճ կարգով չիրականացնելու համար։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կամբոջայում գնացքի և ավտոբուսի բախումից հետո 45 մարդ հոսպիտալացվել է
Ըստ լրատվամիջոցի՝ առնվազն հինգ տուժածների վիճակը ծանր է.
Նարեկ Սամսոնյանի ձերբակալման վերաբերյալ Թ. Թովմասյանի դիմումի հիման վրա քրեական վարույթ է նախաձեռնվել
Այսօր ստացել եմ պատասխան գրություն, որ դատախազության պետակական…
Արագածոտնում «ՎԱԶ 2106»-ը դուրս է եկել ճանապարհից և շրջվելով հայտնվել դաշտում․ վիրավորները ուսուցչուհիներ են
Մարտի 27-ին ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 10։00-ի...
Եղեգնաձորում զենքով խուլիգանություն, սպանության փորձ կատարելու վարույթով կալանավորվել է 32–ամյա բնակիչը
Ավարտվել է Եղեգնաձոր քաղաքի Շահումյան փողոցում նույն քաղաքի 32–ամյա...
«Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի 17 ծառայողների նկատմամբ կիրառվել են կարգապահական տույժեր
ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում կատարված ստուգողական...
«Ով է անմեղ մարդկանց «գլխին գործ սարքում». «Մեդլայնի» գործով «Թոքաբանության ազգային կենտրոնի» բաժնի վարիչն արդարացվել է
Գրառումնս ընդունել, որպես հաղորդում հանցագործության մասին...
Ամենաշատ