News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի «թեժ գիծ» հեռախոսահամարին օգոստոսի 3-ին՝ ժամը 21:08-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի «թեժ գիծ» հեռախոսահամարին Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակից ստացվել է ահազանգ, որ Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղի բնակիչները նույն գյուղ այցելած մի խումբ անձանց, պայմանավորված վերջիններիս սեռական կողմնորոշումով, պահանջում են հեռանալ բնակավայրից: Զանգահարողը հայտնել է նաև իր մտահոգությունը հիշյալ անձանց բռնության ենթարկվելու հնարավորության կապակցությամբ և խնդրել Պաշտպանի աջակցությունն իրավապահ մարմինների օպերատիվ արձագանքման հարցում:

Ահազանգից անմիջապես հետո Պաշտպանի աշխատակազմը կապ է հաստատել ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության Գորիսի բաժնի հետ: Ստացվել է պարզաբանում այն մասին, որ Ոստիկանության օպերատիվ խումբն արդեն իսկ մեկնել է դեպքի վայր:

Դրանից հետո, ըստ Ոստիկանության լրացուցիչ պարզաբանման՝ Ոստիկանության ծառայողները տեղում պարզել են, որ մինչ իրենց ժամանելը տեղի է ունեցել միջադեպ գյուղի բնակիչների և գյուղ այցելած անձանց միջև, ինչի արդյունքում վերջիններից երկուսը ստացել են մարմնական վնասվածքներ: Ոստիկանության ծառայողների ուղեկցությամբ մարմնական վնասվածք ստացած անձինք տեղափոխվել են «Գորիսի բժշկական կենտրոն» ՓԲԸ, իսկ գյուղ այցելած մյուս անձինք հանցագործության մասին հաղորդում ներկայացնելու համար հրավիրվել են Ոստիկանության Գորիսի բաժին և գտնվում են բաժնում:

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ստացած տեղեկությունները պարբերաբար փոխանցվել են ահազանգ ներկայացրած անձին, ինչպես նաև պահպանվել է օպերատիվ կապը Ոստիկանության հետ:

Ավելի ուշ դեպքի կապակցությամբ ահազանգ է ստացվել նաև «Փինք Արմենիա» հասարակական կազմակերպության ներկայացուցիչի կողմից: Ներկայացվել են նշված բոլոր տեղեկությունները: Պարզաբանվել է նաև, որ Պաշտպանի իրավասության շրջանակում ձեռնարկվում են օրենքով նախատեսված բոլոր միջոցները։

Նշվածից բացի, Պաշտպանի աշխատակազմում նախաձեռնվել է նաև գրավոր ընթացակարգ: Դեպքի հանգամանքների և դրա առնչությամբ ձեռնարկված միջոցների վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ու պարզաբանումներ ստանալու նպատակով՝ համապատասխան գրություն է ուղարկվել Ոստիկանություն: Բարձրացվել են հարցեր, որոնք ի թիվս այլնի կապված են միջադեպի պատճառների և տուժած անձանց նկատմամբ խտրական վերաբերմունքի հետ:

Նույն օրը մի շարք հարցեր լրացուցիչ քննարկվել են Ոստիկանության Սյունիքի մարզային վարչության հետ: Այդ պահի դրությամբ տրամադրված տեղեկությունների համաձայն՝ դեպքի առթիվ Ոստիկանությունում նախապատրաստվում են նյութեր, որի շրջանակում նշանակվել են նաև դատաբժշկական փորձաքննություններ:

Նկարագրված գործողությունների հիման վրա Պաշտպանի աշխատակազմը կապվել է «Փինք Արմենիա» կազմակերպության, ինչպես նաև հիվանդանոց տեղափոխված երկու անձանց հետ: Այլ հարցերի թվում նրանք նշել են, որ ունեն իրենց անվտանգության առնչությամբ մտահոգություններ՝ կապված իրենց սեռական կողմնորոշման հետ:

Կապ է հաստատվել նաև միջադեպի մասնակիցներից Հայկ Հակոբյանի հետ (Շուռնուխ գյուղի բնակիչ), ով մտավախություն է հայտնել Շուռնուխում բնակվող իր ընտանիքի անդամների անվտանգության հնարավոր ռիսկերի վերաբերյալ: Այս հարցը լրացուցիչ քննարկվել է Ոստիկանության հետ:

Նշված մտահոգությունները հաշվի առնելով՝ համապատասխան միջնորդությամբ ևս մեկ գրություն է ուղարկվել Ոստիկանություն:

Ուսումնասիրվել են նաև Շուռնուխ գյուղի բնակիչների հրապարակային դիրքորոշումներն ու փաստարկները:

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի կողմից Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ ձեռնարկվում են բոլոր անհրաժեշտ քայլերը, որոնք օրենքով Պաշտպանին վերապահված իրավասության սահմաններում են:

Անընդունելի ենք համարում վատ վերաբերմունքի, այդ թվում՝ բռնության ցանկացած դրսևորում՝ անկախ նրանից, թե ում նկատմամբ է կատարվել և որտեղ։ Հայաստանի Սահմանադրությունը երաշխավորում է բոլորի հավասարությունն օրենքի առջև և արգելում խտրականությունը ցանկացած հիմքով:

Կոնկրետ դեպքի առնչությամբ պետությունը պարտավոր է ապահովել միջադեպի բոլոր հանգամանքների ուսումնասիրություն և գործի անաչառ քննություն: Պետք է միջոցներ ձեռնարկվեն նաև միջադեպից տուժած անձանց իրենց անվտանգության վերաբերյալ մտահոգությունների առնչությամբ: Նման պարտավորություն պետությունն ունի իր բոլոր քաղաքացիների հանդեպ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նիգերիում ավելի քան 100 բանտարկյալ է փախել բանտից
Երկրի ուղղիչ ծառայությունը հայտնել է, որ փախուստի է հանգեցրել անձրևի հետևանքով Սուլեջայի բանտի շենքի, ինչպես նաև պարսպի փլուզրումը...
Եվրոպոլը ձերբակալել է Վրաստանի ինը քաղաքացու՝ եվրոպական գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության առնչությամբ
Գործակալությունը նշել է, որ նրանց գործունեության արդյունքում հասցված ընդհանուր վնասը կազմում է 2,5 միլիոն եվրո...
Երևանում հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով ձերբակալվել է կին քաղաքացի. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական…
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Հիշեցնենք, որ այսօր Չարենցի փողոցում բողոքի ակցիայի ժամանակ Ոստիկանական մեծ...
Ղազախստանում նավթարդյունահանման մոտ 450 հորատանցք շարունակում է հեղեղված մնալ
Ընդհանուր առմամբ, փրկարարական և ջրհեղեղների դեմ պայքարում ներգրավված է ավելի քան 32 հազար մարդ, 4 հազար միավոր տեխնիկա և 13 ինքնաթիռ
ՄԻՊ–ի հանձնարարությամբ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ, այդ թվում՝ Նոյեմբերյանի բաժին
Լրատվամիջոցներում, սոցիալական հարթակներում տարածված տեղեկության, ինչպես...
Ամենաշատ