Thursday, 25 04 2024
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է Ֆինլանդիայի դեսպանին և պատվավոր հյուպատոսին
Ովքե՞ր են գլխավորում խոշոր հարկատուների ցուցակը
Վահագն Աֆյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի Արևմտյան ուղղության հարցերով նորանշանակ տեղակալ-քարտուղարի հետ
Հայաստանի իրավապահների կողմից ԱՄՆ-ին է հանձնվել հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի
Իրանը զգուշացնում է Ադրբեջանին
14:50
Չինաստանն սպասարկում է Հյուսիսային Կորեայից Ռուսաստան զենքի առաքմամբ զբաղվող ռուսական նավը
Կանադայի ընդդիմադիր պահպանողական կուսակցության ղեկավար Պիեռ Պոլյևրի ուղերձը Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ
Նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագիրը որևէ մեկի կողմից դեռ չի չեղարկվել. Զախարովա
Կրիպտոարժույթի հարցը պիտի լուծենք. բան չանելուց ավելի մեծ ռիսկ գոյություն չունի
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
1000 խոշոր հարկատուները վճարել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
Նախիջևանում նոր վարչապետ է նշանակվել
ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատացել է
«Այնպես չէ, որ մեր օգտագործած գազի մի մասը ադրբեջանական չէ». Ալեն Սիմոնյան
«Հայաստանի իշխանությունը ինքն է կոնկրետ բնակավայրեր հանձնում Ադրբեջանին». Զախարովա
Բողոքի ակցիայի մասնակից կինը բռնություն է գործադրել ոստիկանի նկատմամբ. նրան որոնում են
«Հիմա ավելի պաշտպանված է»․ ԱԺ նախագահը Տավուշի մասին
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:50
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը տիեզերքում միջուկային զենք չտեղակայելու վերաբերյալ
13:40
Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր
Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում է անցկացվել Գերմանիայի Լեեր քաղաքում
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի երթ է անցկացվել Արգենտինայում
ՀՀ ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների իրավունքներին առնչվող հարցերի
Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի հետ կապված միջադեպով վարույթ է նախաձեռնվել
Տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է
13:10
ԱՄՆ համալսարաններում շարունակվում են ցույցերը Գազայում ընթացող պատերազմի դեմ. կան տասնյակ ձերբակալվածներ
13:00
Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններում առաջատարն ընդդիմության թեկնածուն է
Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741.610
Ընդհարում ոստիկանների և ցուցարարների միջև
Ոստիկանները բերման են ենթարկում Բևեռի աջակիցներին

Այդ աժիոտաժն ինչի՞ հետ է կապված, այդպես էլ չհասկացանք․ Պռոշյանի կոնյակի գործարանի փոխտնօրենը՝ խաղողագործների բողոքի մասին

Մենք այս տարի հայտարարել ենք, որ խաղողը մթերում ենք 130-180 դրամով՝ կախված խաղողի տեսակից, որակից, կարկտահարության աստիճանից, շաքարի տոկոսից, տեղում որոշվում է ամեն ինչ, մթերում ենք։

Մասնաճյուղերում նորմալ մթերվում է խաղողը։ Թե այս աժիոտաժն ինչի՞ հետ է կապված մենք այդպես էլ չհասկացանք։ Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում հայտարարեց Պռոշյանի կոնյակի գործարանի փոխտնօրեն Վարազդատ Եսայանը։

«Հայտարարություններն արված են, թե որ սորտը ինչ գնով է մթերվում։ 180-ից բարձր չենք մթերում։ Գյուղացիների հետ պայմանագրերում կետ կա, որ գինը 160 դրամ է։ Մենք երեկ 160-վ էլ ենք մթերել, 130-ով էլ, 180-ով էլ ենք մթերով»,- ասաց փոխտնօրենը, ապա անդրադառնալով Երևանի կոնյակի գործարանի հայտարարությանը, թե իրենց համար խաղողի մթերման առավելագույն գինը 140 դրամն է, ավելացրեց՝ իրենց գնային քաղաքականությունը կապ չունի Կոնյակի գործարանի հայտարարության հետ։

Պռոշյանի կոնյակի գործարանի փոխտնօրենի համար անհասկանալի է, թե ինչո՞ւ է իրենց գործարանի անունը հիշատակվում խաղողագործների կողմից, քանի որ նրա վստահեցմամբ, իրենց գործարանում երբևէ խնդիր չի եղել։

Մեր հարցին՝ ի՞նչ պետք է անել, որպեսզի ամեն տարի խաղողի մթերման գնի հետ կապված խնդիրներ չառաջանան, արդյո՞ք իրենք Կառավարության, պատկան մարմինների մոտ բարձրացրել են այս հարցը, որ սահմանվի մեխանիզմ, գնացուցակ, թե ո՞ր տեսակի խաղողն ի՞նչ գնով պետք է մթերել և ըստ դրա աշխատել, Պռոշյանի կոնյկաի գործարանի փոխտնօրենը դժվարացավ պատասխանել, չնայած որ հարցը իր համար ևս կարևոր էր։

Հիշեցնենք՝ Արմավիրի մարզի տասնյակ համայնքների խաղողագործներ երեկվանից բողոքի ակցիա են իրականացնում՝ պահանջելով խաղողի մթերման գնի վերանայում։ Վերամշակող գործարանները խաղողն ընդունում են 130-140 դրամով, գյուղացիների պնդմամբ, որն իրենց ձեռք չի տալիս։ Խաղողի ինքնարժեքը սահմանվել է 110 դրամ, մթերումը՝ 140, ստացվում է գյուղացուն եկամուտ մնում է 30 դրամ, որով ընտանիք պահել հնարավոր չէ, ուր մնաց նորից այգի ստեղծել, խաղող մշակել, վարկեր փակել։

Մանրամասները՝ տեսանյութում

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում