News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


«Հայկական Սթոունհենջը» կամ Քարահունջը  համաշխարհային ճանաչում ստացավ այն բանից հետո, երբ աստղաֆիզիկոս Պարիս Հերունին այն աստղադիտարան անվանեց ու աստղերի միջոցով հաշվեց դրա տարիքը, հայտնելով, որ հայերը դեռ 7000 տարի առաջ են այստեղ ուսումնասիրել աստղային երկինքը։ 

Հնագետները համամիտ չեն նման մեկնաբանության, նաեւ հուշարձանի անվանման հետ։ Քարահունջ է կոչվում Գորիսի մոտ գտնվող գյուղերից մեկը, բայց այն բավականին հեռու է։ Այս հուշարձանի պաշտոնական անվանումն է «Զորաց քարեր» ու այն հին դամբարան է, ու մի քանի հազար տարով մեծ «Պարիս Հերունու աստղադիտարանից»։ Ինչը, սակայն, ամենեւին չի նվաստացնում այս հուշարձանի նշանակությունը ոչ Հայաստանի, ոչ էլ աշխարհի մասշտաբով, համարում է «Զորաց քարեր» հնագիտական գիտարշավի ղեկավար, Հայաստանի մշակույթի նախարարության պատմական միջավայրի պահպանության ծառայության գիտական քարտուղար Աշոտ Փիլիպոսյանը։ 

Աշոտ Փիլիպոսյանի ղեկավարած գիտարշավը այս տարի անցկացնում է պեղումներ «Զորաց քարեր» մեգալիթյան հուշարձանի տարածքում՝ Հայաստանի կրթության ու գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի ծրագրի շրջանակում։

Հնագետներն արդեն բացել են կենտրոնական դամբարանը ու այստեղ գտել այն ամենն, ինչ բնորոշ է բրոնզե ու երկաթե դարի թաղումներին՝ ուլունքներ, կավե սպասք, կարաս՝ զոհաբերված կենդանու ոսկորներով, նետասլաքներ եւ այլն։ 

Դամբարանում շերտերը իրար են խառնված, ասում է Աշոտ Փիլիպոսյանը։ Ամենայն հավանականությամբ, այստեղ Ք․ ա 18-5-րդ դարերում բազմիցս թաղումներ են եղել։ Ընդ որում դամբարանը թալանված է, հնարավոր է հազար տարի առաջ կամ դրանից էլ վաղ։

Ինչ վերաբերում է քարերի վրայի անցքերին, որոնք էլ հենց ժամանակին Պարիս Հերունուն դրդել են աստղադիտարանի մասին ենթադրություն անել, ապա Աշոտ Փիլիպոսյանի մեկնաբանությամբ՝ դրանք ավելի առտնին նշանակություն են ունեցել։ 

Քարերն այստեղ են տեղափոխվել մեկ կիլոմետր հեռավորության վրա գտնվող քարհանքից՝ դրանք շարել են գերանների վրա, անցքերի միջով պարաններ են անցկացրել ու այդպես քարշ տվել։ Հնագետի խոսքով՝ քարերի տեղափոխման այդ տեխնիկան երկար ժամանակ օգտագործվել է, ու շրջակայքում կան խաչքարեր, որոնց հիմքում նույնատեսակ անցքեր են։ 

Քարե պատը, գիտնականի կարծիքով, ավելի ուշ է կառուցվել, Ք․ա 7-6-րդ դարերից ուշ, ու ամենայն հավանականությամբ, պաշտպանական նշանակություն է ունեցել։ «Անհրաժեշտություն է առաջացել շատ արագ կառուցել պատնեշ, պարիսպ։ Դրա համար դամբարաններց հանվել են անցքերով սալիկները, որոնք ավելի հեշտ էր տեղափոխելը, ու դրանցով պատ է կառուցվել։ 

Ամենայն հավանականությամբ, այդ քարե սալիկների միջեւ մանր քարեր են լցրել։ Հնարավոր է, այդ փուլում տարածքի մի մասը գործածվել է որպես բնակավայր։ Առայժմ հստակ ասել չեմ կարող, քանի որ այդ հատվածում դեռ պեղումներ չեն իրականացվել։ Բայց կան ինչ-որ կլոր շինությունների հետքեր, որոնք հաստատ դամբարաններ չեն»,- ասում է նա։

Աշոտ Փիլիպոսյանի խոսքով՝ պեղումներն այստեղ շարունակվելու են, որպեսզի մեկընդմիշտ պարզվի այս հուշարձանի նշանակությունը, որի շուրջ արդեն բազմաթիվ առասպելներ են հյուսվել։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Քարահունջին պաշտպանություն եւ խնամքի կարիք ունի հասարակության եւ պետության կողմից․ գիտնական
Քարահունջի մոտ 4 հազար տարվա պատմություն ունի, եւ այս փուլում ծագում է այս պատմական հուշարձանն ապագա սերունդների համար պահելու հարցը․․․
Ի՞նչ է հաջողվել պեղել Արտանիշում. հայ հնագետները՝ հայտնաբերված հնագույն գերեզմանների մասին
Հնագետի խոսքով՝ այդ շրջանում առաջին անգամ են նման հետազոտություններ եւ պեղուներ անցկացվում...
Օձաբերդում հայտնաբերվել է Երկաթի դարաշրջանի ամրոցաշինության ֆենոմենալ շինարարական ավանդույթ. հնագետ
կատարված բացահայտումները հիմք են տալիս՝ շարունակելու պեղումները Օձաբերդում հետագա տարիների ընթացքում, ավելի մեծ ծավալներով...
Գետահովիտ 2 հնագույն քարանձավում պեղումները շարունակվում են Սիրիայից մասնագետի մասնակցությամբ
Հետագա տարիներին քարանձավի ուսումնասիրությունը շարունակվել է, եւ 2014-ին կատարված շերտագիտական շուրֆը բացահայտել է քարայրի...
Տիգրանակերտը համաքաղաքակրթական նշանակություն ունի. հնագետը ներկայացրեց վերջին պեղումների արդյունքները
Տիգրանակերտի հայկական գրերը միանշանակ վկայում են այն մասին, որ այս տարածքը ոչ թե պարզապես հայկական է եղել, այն լուրջ ավանդ է ունեցել հայկական գրի տարածման մեջ…
Հայաստանի Վայոց ձորի մարզում նախկինում անհայտ ամրոցներ են հայտնաբերվել (ֆոտո)
Այս ամրոցների մեծ մասը նաեւ Վանի թագավորության շերտեր ունի…
Ամենաշատ