News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Ցանակցած տնտեսական աճ պետք է արտահայտվի նաեւ աշխատատեղերի ստեղծմամբ, սակայն գործազրկության պաշտոնական թվերին նայելով կարծես որեւէ փոփոխություն չկա: Այս մասին, այսօր՝ մայիսի 30-ին, ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում 2017 թվականի պետական բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ նշեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

«Հիմա այդ 850 մլն դոլար ներդրումները, 7,5 տոկոս տնտեսական աճը, եթե որեւէ կերպ Հայաստանի քաղաքացու բարեկեցության վրա չի արտացոլվելու, դա նմանվում է «անորսալի Ջո»-ին, որը լեգենդում կա, իրականում չկա»,-ասաց Զոհրաբյանը:

Նա հարց ուղղեց Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանին. «2017 թվականին արդյոք եղե՞լ է այդ 850 մլն դոլարի ներդրումը եւ որքան աշխատատեղ է բացվել: Եթե բացվել է, ինչու գործազրկության տոկոսը չի նվազել»:

Ի պատասխան Ջանջուղազյանը նշեց, որ իրականում գործազրկությունը 2017-ին 0,2 տոկոսով նվազել է եւ կազմել 17,8 տոկոս. «Կարելի է ասել, որ դա քիչ է: Բացի այդ, որոշակի փոփոխություն է եղել աշխատավարձի ցուցանիշներում, աճել է 3,3 տոկոսով: Հատկապես մասնավոր հատվածում միջին աշխատավարձը կազմել է 195 հազար դրամ»:

Նաիրա Զոհրաբյանն էլ նկատեց, որ նման ցուցանիշներ արձանագրելու պայմաններում 500 տարի է պետք, որ «միջին ստաբիլ կենսամակարդակի հասնենք»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Մաքուր երկաթի գործարան»-ը ճգնաժամային վիճակում է․ Զանգեզուրի կոմբինատը դադարեցրել է մոլիբդենի մատակարարումը․ «Հետք»
«Մաքուր երկաթի գործարան» ԲԲԸ-ն Հայաստանի մոլիբդենի խտանյութ վերամշակող ձեռնարկություն է: Նա առաջինն է սկսել արտադրել ֆերոմոլիբդեն, արտադրում է...
Դրոշմավորման ենթակա ապրանքները գնելուց առաջ ստուգեք E-Mark հավելվածի միջոցով» ՊԵԿ
Կասկածու՞մ եք ապրանքի իսկության և ժամկետի մեջ, օգտվե՛ք ապրանքների դրոշմավորման և մոնիթորինգի համակարգից: Հսկիչ (նույնականացման) նշաններով...
Քննարկվել են Կապսի ջրամբարի կառուցմանը և դրա բնապահպանական հետևանքներին առնչվող հարցեր
Նախարար Հակոբ Սիմիդյանը գործընկերների հետ քննարկել է ջրային ոլորտի արդյունավետ կառավարմանն առնչվող խնդիրները, նախարարության կողմից դրանց...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն նույնպես էժանացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 23-ին, կազմել է...
Փաշինյանը հանձնարարել է ներկայացնել տնտեսական աճի առաջմղմանն ուղղված նոր առաջարկություններ
Վարչապետ Փաշինյանը պատասխանատուներին հանձնարարականներ է տվել ծրագրերի պլանավորման, բյուջետավորման ու կապիտալ ծախսերի արդյունավետ...
Մարտին ապրանքների բացթողումից հետո պակաս վճարված մաքսային վճարների ու տույժերի գումարը կազմել է 41․101 մլն դրամ
Մեկ արտագնա մաքսային ստուգման արդյունքով մերժվել է ընկերության դիմումը...
Ամենաշատ