Thursday, 25 04 2024
ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատացել է
«Այնպես չէ, որ մեր օգտագործած գազի մի մասը ադրբեջանական չէ». Ալեն Սիմոնյան
«Հայաստանի իշխանությունը ինքն է կոնկրետ բնակավայրեր հանձնում Ադրբեջանին». Զախարովա
Բողոքի ակցիայի մասնակից կինը բռնություն է գործադրել ոստիկանի նկատմամբ. նրան որոնում են
«Հիմա ավելի պաշտպանված է»․ ԱԺ նախագահը Տավուշի մասին
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:50
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը տիեզերքում միջուկային զենք չտեղակայելու վերաբերյալ
13:40
Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր
Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում է անցկացվել Գերմանիայի Լեեր քաղաքում
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի երթ է անցկացվել Արգենտինայում
ՀՀ ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների իրավունքներին առնչվող հարցերի
Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի հետ կապված միջադեպով վարույթ է նախաձեռնվել
Տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է
13:10
ԱՄՆ համալսարաններում շարունակվում են ցույցերը Գազայում ընթացող պատերազմի դեմ. կան տասնյակ ձերբակալվածներ
13:00
Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններում առաջատարն ընդդիմության թեկնածուն է
Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741.610
Ընդհարում ոստիկանների և ցուցարարների միջև
Ոստիկանները բերման են ենթարկում Բևեռի աջակիցներին
Բերման են ենթարկել Գարեգին Չուգասզյանին
Տավուշի շրջանավարտը բուհ ընդունվելու 3-րդ հնարավորություն է ստանում
Բուհ-երի ընդունելության սկզբունքները փոխվել են. ներդրվում է նոր համակարգ՝ նոր չափորոշիչներով
12:30
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը
Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Վաշինգտոնում կայացել է ամենամյա Արդարության երթը
Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել
Լուրերի օրվա թողարկում 12։00
Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառում է անցկացվել
Պուտինը եւ Ալիեւը համաձայնեցրե՞լ են «տարածաշրջանային ռեժիմը»
Երևան-Երասխի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները

Այսօրվա պայմաններում ընդհանրապես ՍԴ-ն որպես ինստիտուտ պետք է վերացվի

ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը ֆեյսբուքյան էջում անդրադարձ է կատարել Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակին։ Գրիգորյանը նշում է, որ Հայաստան ՍԴ-ում և դրա շուրջ ճգնաժամի առնչությամբ քննարկումները և մեկնաբանությունները վերջին չորս ամիսների ընթացքում, որքանով նկատելի է, ունեն հիմնականում խնդրի հատվածական ընդգրկում, և մինչ այսօր, ցավալիորեն, չկա այս հարցի համապարփակ նկարագրություն, որը կներառեր ՍԴ-ի շուրջ երկու տասնամյակի գործունեության վերլուծություն, ՍԴ-ի սահմանադրական առաքելության և իշխանական առույթների գործադրման համեմատության, ՍԴ-ի կազմավորման և 2015 թ.-ի դեկտեմբերի 6-ի հանրաքվեով Սահմանադրության փոփոխությունների համապատասխանության և անհրաժեշտ այլ ասպեկտների վերլուծություն ու, համապատասխանաբար, լուծումների առաջարկ կամ, առնվազն, որևէ լուծման անհնարինության փաստարկում: Փոխարենը, նրա դիտարկմամբ, այս ընթացքում Հայաստանի սահմանադրական անվտանգության համար լրջագույն այս հարցի և դրա շուրջ մտահոգությունների լրջությունը կենցաղային մակարդակի հասցնելով նսեմացնելու և անձնական-կարիերիստական հակումներով, օրվա քաղաքական իշխանության կողմից դատական իշխանության նկատմամբ հրամայական վերահսկողության հաստատման, գեոքաղաքական սցենարների մաս լինելու կամ անձնական ամբիցիաներով պայմանավորելու պարզունակ փաստարկումների պակաս չի զգացվել: Սրանով իսկ նսեմացվել է հենց ՍԴ-ի դերակատարությունը Սահմանադրության գերակայության ապահովմամբ սահմանադրական առաքելության մեջ՝ ներկայացնելով այս մարմինը որպես միայն նման նկատառումների բերումով իրավաքաղաքական ուշադրության արժանի։

Ճգնաժամի հանգուցալուծման տարբերակների շրջանակը, ըստ Վահե Գրիգորյանի, կախված է լինելու ՍԴ անցյալի գործունեության գնահատականից։

Փաստաբան Հովիկ Արսենյանը, անդրադառնալով Վահե Գրիգորյանի նամակին, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ Վահե Գրիգորյանի բարձրացրած հարցերը եզակի և առանձնահատուկ չեն, դրանց վերաբերյալ բազմաթիվ առաջարկություններ են եղել, խնդիրը կայանում է հետևյալում՝ ինչպես հասնել այդ հարցում կոնսենսուսի։

Փաստաբանի խոսքով՝ այն, որ մինչև թոշակի անցնելը ՍԴ անդամներին առաջարկվում էր օրենքի նախագիծ, որ իրենց աշխատավարձը կպահպանվի մինչև թոշակի անցնելը, տեղին չէր։ «ՍԴ շատ անդամներ, իրավական հարթությունից դուրս գալով, քաղաքական ավելի քան հետադիմական նպատակներ են դրել որոշ ուժերի հետ համագործակցելով։ Իհարկե, վերլուծությունները ցույց են տալիս, որ ՍԴ-ն ամենևին էլ ի շահ մեր պետականության, մեր արդարադատության շահերից չի գործել։ Եվ մի քանի որոշումներ կան, ուզում են ի ցույց դնել, որ քաղաքացու շահերից ելնելով են անցկացրել, հատկապես կուտակային կենսաթոշակայինի հետ կապված, բայց դրանք բացառիկ և անվաս որոշումներն են, որ էական հետք չեն թողնում։ Մոռանում են, որ համապետական ընտրությունների արդյունքների հետ կապված դատարանները շատ սուբյեկտիվ և ի շահ որոշ անձնանց են որոշումները կայացրել և սա իսկապես չի բխել մեր պետության ամրապնդման, մեր անվտանգության շահերից»,-ասաց փաստաբանը։

Այսօրվա պայմաններում, ըստ նրա, ընդհանրապես ՍԴ-ն որպես այդպիսի ինստիտուտ պետք է վերացվի։

«ՍԴ նախագահի պարզաբանումները լսելով՝ մի բան է պարզ դառնում, որ ինքն այլևս որպես անձ և ՍԴ-ն՝ որպես բարձրագույն դատական մարմին նույնականացրել է և գերագնահատել իր անձը ՍԴ-ի ինստիտուտի նշանակության վերաբերյալ, առավել ևս սկսել է քաղաքական գնահատականներ տալ, որ երջանիկ էր մինչև ՍԴ նախագահ դառնալը, իսկ այժմ մտածում է մեր պետության, Արցախի մասին և իբր «տքնում» է այդ ուղղությամբ, այն դեպքում, երբ հասարակական պահանջ է, որ նա պետք է դուրս գա իր ինքնահավան, գոռոզ էությունից, ինչը չարեց, և այս պայմաններում գնահատականները միանշանակ են, որ ՍԴ կազմն իսկապես պետք է փոխվի»,-ասաց նա։

Հովիկ Արսենյանի խոսքով՝ ԱԺ-ն որպես օրենսդիր մարմին, պետք է իրատեսական և կոնկրետ լուծումներ գտնի․«Ամիսներ շարունակ անընդհատ ասում էին ՍԴ ճգնաժամ կա, ես այստեղ ավելի շատ ճգնաժամ տեսնում եմ անձերի վարքագծի մեջ։ Ունենալով արդարադատության բարձրագույն մարմնի նախագահի լիազորություն՝ այդ անձնավորությունը ճղճիմ, անձնական շահերից ելնելով է, որ տեղը չի զիջում։ Նա իրավունք չուներ իրավիճակն այսքան սրելու, եթե տոգորված է ժողովրդի շահերին ծառայել»։

Նա նշեց, որ կիսում է Վահե Գրիգորյանի մտահոգությունը, պետք է տեսնել ՍԴ ամբողջ անցած ուղին և ըստ այդմ՝ որոշակի լուծումներ առաջարկել, և ԱԺ-ն է, որ իրավունք ունի ՍԴ-ում փոփոխություններ անելու, ԱԺ ֆունկցիաների մեջ առաջարկությունները պետք են և կարող են որոշիչ լինել․ «Ինձ համար շատ ցավալի է, որ մինչ օրենս կոնկրետ լուծումներ, առաջարկություններ չեն արվել»,-նկատեց փաստաբանը։

Հեղափոխությունից հետո, ըստ նրա, դատական իշխանությունը որպես վերնաշենքային կատեգորիա թերագնահատելու արդյունք է, և չպետք է թերագնահատեին դատական իշխանության ֆունկցիան պետության կառուցվածքի, ձևավորման, կառավարման մեջ․ արդյունքում վայ քաղաքական մոլագար ուժերը փորձեցին և այժմ էլ փորձում են դատական իշխանության իրավիճակի սրման արդյունքում ինչ-որ ձեռքբերումներ ունենալ և օգտագործում են այն այսօր էլ ամբողջ թափով։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում