211652_close_icon
views-count3890 դիտում article-date 13:33 04-05-2020

Վրաստանի որոշ քաղաքների ելումուտի բոլոր սահմանափակումները կհանվեն

Վրաստանի Բաթում և Քութայիս քաղաքների ելումուտի հետ կապված բոլոր սահմանափակումները մայիսի 5-ից հանվում են: Ինչպես տեղեկացնում է georgiaonline-ը, որ այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան: «Վաղվանից Բաթում և Քութայիս քաղաքներում տեղաշարժման հետ կապված բոլոր սահմանափակումները հանվում են: Թբիլիսի և Ռուսթավ քաղաքների հետ կապված որոշ սահմանափակումներ դեռ կմնան ուժի մեջ: Դա ուղիղ կապ ունի հարևան շրջաններում համաճարակային իրավիճակի հետ»,- ասել է Գախարիան: Նա հույս է հայտնել, որ այդ երկու քաղաքները ևս բացելու հետ կապված որոշումներ կլինեն շաբաթվա վերջում: Վրաստանի վարչապետը նաև տեղեկացրել է, որ շինարարության ոլորտի ընկերություններին մայիսի 5-ից թույլատրվում է վերկսել իրենց աշխատանքը: Նա նշել է, որ բացվող ընկերություններում ամեն օր իրականացվելու է անվտանգության կանոնների պահպանման վերահսկողություն: Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը 593 է, մահացածներինը՝ 9:

Նմանատիպ նյութեր