Thursday, 28 03 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Մոուրինյոյի սև ցուցակը. Ովքեր տեղ չունեն նոր «Մանչեսթեր Յունայթեդում»

Անգլիայի Պրեմիեր լիգայի 18-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» դժվարին հաղթանակ տարավ մրցաշարային աղյուսակի վերջնամասում գտնվող «Վեսթ Բրոմվիչի» նկատմամբ: Չնայած «Մանչեսթեր Յունայթեդի» ցուցադրած խաղը դժգույն էր ու փորձագետների կողմից քննադատության է արժանացել, պորտուգալացի մասնագետ Ժոզե Մոուրինյոն հայտարարել է, որ գոհ է իր խաղացողներից և իր թիմը հերթական փայլուն մրցավեճն է անցկացրել:

«Մենք արժանի էինք հաղթանակի, քանզի խաղի թելը մեր ձեռքում էր: Մենք վերահսկում էինք իրավիճակը և կարող էինք ավելի համոզիչ հաշվով հաղթել: Ընդմիջումից հետո չէինք գործում նույնքան ինտենսիվ, որքան առաջին խաղակեսում: Ամեն դեպքում, բաց թողած գոլից հետո դարձյալ սկսեցինք վերահսկել խաղը»,- ասել է Մոուրինյոն:

Վերջին շրջանում Մոուրինյոն շարունակ քննադատության է ենթարկվում մի շարք ֆուտբոլիստների անտեսելու համար: Մասնավորապես, շատ մասնագետների կարծիքով՝ «Յունայթեդում» կան խաղացողներ, որոնք Մոուրինյոյի ձեռքը կրակն են ընկել: Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Հենրիխ Մխիթարյանը վերջնականապես դարձել է այս մասնագետի զոհը: Վերջին 9 հանդիպումներում Մխիթարյանը խաղադաշտում միայն մեկ անգամ է եղել: Մխիթարյանը տեղ չի գտնում նույնիսկ Մոուրինյոյի հայտացուցակում, ինչը ապացույցն է այն բանի, որ հայ ֆուտբոլիստի խաղից դուրս վիճակում լինելն ամենևին էլ տակտիկական պատճառներ չունի: Օրինակ՝ վերջին խաղերում Մոուրինյոն հայտավորում է երիտասարդ կիսապաշտպան ՄաքՏոմինեյին: Վերջինս ըստ էության ոչնչով աչքի չի ընկնում և խաղամակարդակով նույնիսկ համեմատվել չի կարող Մխիթարյանի հետ: Նշենք, որ որակազրկման պատճառով «Յունայթեդին» չի կարող օգնել Պոգբան, իսկ մեկ այլ կիսապաշտպան՝ Ֆելաինին, վնասվածք ունի:

Թվում էր, թե «Վեսթ Բրոմվիչի» դեմ խաղում Մոուրինյոն հանգամանքների բերումով գոնե պահեստայինների շարքում կընդգրկի հայ կիսապաշտպանին, բայց… Փաստորեն հանուն ինչ-որ «պրինցիպների»՝ Մոուրինյոն նախընտրում է ռիսկի դիմել՝ ապավինելով անփորձ խաղացողին:

Նկատենք, որ վերջին խաղում «Յունայթեդի» կիսապաշտպանությունը, մեղմ ասած, հաջող չգործեց: Հենակետային կիսապաշտպաններ Մատիչն ու Էրերան ստիպված էին խաղալ որպես պաշտպաններ, քանզի մրցակիցը հեշտությամբ մոտենում էր տուգանային հրապարակին: Հայտարարելով, որ իր թիմը գերազանց ֆուտբոլ է ցուցադրում, Մոուրինյոն հասկացնել է տալիս, որ ներկայիս կազմը ամենաօպտիմալն է, և այլ խաղացողների մասին խոսելն ուղղակի անիմաստ է:

Մոուրինյոյի սև ցուցակում են հայտնվել նաև պաշտպաններ Դեյլի Բլինդն ու Մատեո Դարմիանը, որոնք հազվադեպ են տեղ գտնում «Յունայթեդի» հայտացուցակում: Վերջերս Մոուրինյոն դրսևորվելու հնարավորություն տվեց մեկ այլ պաշտպանի՝ Լյուկ Շոուին, որի խաղը տպավորեց բազմաթիվ փորձագետների: «Վեսթ Բրոմվիչի» դեմ, սակայն, Շոուն մնաց պահեստայինների նստարանին, չնայած երկրորդ խաղակեսում վնասվածք ստացավ Վալենսիան, և թվում էր, թե խաղադաշտում կհայտնվի հենց Շոուն:

Մոուրինյոն ստեղծում է նոր «Մանչեսթեր Յունայթեդ»: Նոր թիմում տեղ չեն ունենա այն ֆուտբոլիստները, որոնք Մոուրինյոյի սև ցուցակում են: Ավելին, պորտուգալացի մասնագետը ստեղծում է պայմաններ, որպեսզի ֆուտբոլիստները հեռանան և նրանց տրանսֆերներից գոյացած գումարներով գնվեն նոր ֆուտբոլիստներ: Մխիթարյանը, Բլինդը, Դարմիանը, Շոուն բարձրակարգ ֆուտբոլիստներ են, և նրանց համար դժվար չի լինի նոր թիմ գտնելը: Արդեն իսկ ակնհայտ է, որ առաջիկա հունվարին «Մանչեսթեր Յունայթեդում» կադրային փոփոխություններ կլինեն: Ու չնայած Մոուրինյոն նշում է, որ ձմեռային տրանսֆերային պատուհանի սիրահար չէ, այդուհանդերձ հասկացնել տվեց, որ սև ցուցակում հայտնված խաղացողներին հեռանալու հնարավորություն կտա:

«Ես չեմ կանգնեցնի Մխիթարյանին: Եթե նա դժգոհ է, կարող է հեռանալ: Դա բնական է, երբ ֆուտբոլիստը ավելի լավ առաջարկ է ստանում: Սովորություն չունեմ ձմեռային պատուհանի ժամանակ ֆուտբոլիստներից հրաժարվելու, սակայն եթե առաջարկը գրավիչ է, բաց կթողնեմ նրան»,- նշել էր Մոուրինյոն:

Բրիտանական մամուլում արդեն իսկ նշվում են անունները, որոնք հավակնում են տեղ գտնել Մոուրինյոյի նոր «Մանչեսթեր Յունայթեդում»: Մասնավորապես հավանական է թվում «Արսենալի» կիսապաշտպան Մեսութ Օզիլի տեղափոխությունը: Խոսվում է նաև «Ինտերի» 24-ամյա կիսապաշտպան Ժոաո Մարույի՝ անգլիական թիմ տեղափոխվելու մասին: Այսօր հայտնի դարձավ, որ Մոուրինյոն պատրաստ է 60 միլիոն եվրոյով Թուրինի «Յուվենտուսից» ձեռք է բերել եզրային պաշտպան Ալեքս Սանդրոյին:

Նշվում է, որ ձմռանը Մոուրինյոն ընդհանուր առմամբ 90 միլիոն եվրո կծախսի նոր ֆուտբոլիստներ ձեռք բերելու համար: Այս գումարը պորտուգալացի մասնագետը կփորձի փոխհատուցել Մխիթարյանին, Շոուին և էլի մի քանի ֆուտբոլիստների՝ այլ թիմերին տրամադրելով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում