211652_close_icon
views-count25668 դիտում article-date 00:04 17-02-2019

Արտակարգ դեպք Գեղարքունիքի մարզում. ավտովթարից հետո տեղի է ունեցել վիճաբանություն և ծեծկռտուք. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ փետրվարի 15-ին, ավտովթար-վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 15:50-ի սահմաններում, Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 46 կմ հատվածում՝ «Կուլալա-գոմեր» կոչվող հատվածում, բախվել են Նորատուս գյուղի բնակիչներ, 51-ամյա Գառնիկ Ավետիսյանի վարած «Opel Astra» մակնիշի 35 AO 220 համարանիշի և 33-ամյա Գևորգ Հովհաննիսյանի վարած ՎԱԶ-2115 մակնիշի 35 ZP 885 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ դեպքի վայր կժամանեին Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները, դեպքի վայրում վիճաբանություն է տեղի ունեցել, ինչի մասին ոստիկանության Գավառի բաժին ահազանգել է Վաղաշեն գյուղի բնակիչ, 52-ամյա Հերիքնազ Հովհաննիսյանը, ով հայտնել է, որ իրեն հարվածներ է հասցրել «Opel»-ի ուղևոր, Նորատուս գյուղի բնակիչ, 29-ամյա Հայկ Ավետիսյանը: Փաստի առթիվ ոստիկանության Գավառի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Հետաքննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, իսկ վթարի փաստով առանձին նյութեր են նախապատրաստվում ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի հետաքննիչի կողմից: Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 18+
18+

Նմանատիպ նյութեր