Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Կառավարությունը քննարկում է մարզերում տարածքային կառավարման հայեցակարգ

Կառավարությունը քննարկում է մարզերում տարածքային կառավարման հայեցակարգ

ԵՐԵՎԱՆ, 2 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի կառավարությունը քննարկում է մարզերում տարածքային կառավարման հայեցակարգ: Ազգային ժողովում ՀՀ 2018թ. պետական բյուջեի նախագծի քննարկմանն այս մասին ասաց ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը: «Մենք ուսումնասիրել ենք միջազգային փորձը, թե ինչպիսին պետք է լինի տարածքային կառավարումը մարզերում և կառավարություն ենք ներկայացրել համապատասխան հայեցակարգ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց նա:

Լոքյանը մանրամասնեց, որ հայեցակարգով նախատեսում են մարզպետներին տալ տնտեսական զարգացման պարտավորություններն ամբողջությամբ, նրանք ունենալու են հիմնադրամ, որի մեջ լինելու է զարգացման վարչությունը՝ ՓՄՁ-ի մարզային կառույցները, որոնք կենթարկվեն ուղղակի մարզպետներին: 
Նախարարի խոսքով՝ մյուս լիազորությունները, որ մարզպետներն ունեն այսօր՝ կրթության, սոցիալական, առողջապահության ոլորտներում պահպանվում են. «Կրթական համակարգում, օրինակ՝ շենքերի պահպանման հարցը կլինի համայնքի ղեկավարների լիազորությունը: Բացի այդ, մարզպետին կից ստեղծվում է մարզի խորհուրդը, որի մեջ մտնում են խոշորացված համայնքների ղեկավարները»,-ասաց նա:

Դավիթ Լոքյանը նաև հայտնեց, որ հայեցակարգը վերջնական չէ՝ շեշտելով, որ դրա վերաբերյալ առաջարկները նոր են ստանում:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am