211652_close_icon
views-count100006 դիտում article-date 09:48 08-11-2017

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երևանում՝ «Հարսնաքար»-ի մոտ, «յաշիկի» մասնակցությամբ խոշոր ավտովթար-հրդեհի հետևանքով պարզվել է վառված «յաշիկի» և վթարված Hyundai-ի վարորդների ինքնությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ճանապարհային ոստիկանության Ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի հետաքննչական բաժանմունքի ավագ հետաքննիչ Դավիթ Խանաղյանի կողմից նյութեր են նախապատրաստվում նոյեմբերի 7-ին Երևանում՝ «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ, տեղի ունեցած խոշոր ավտովթար-հրդեհի փաստով։ Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ «յաշիկը» վարել է Կոտայքի մարզի Արգել գյուղի 6-րդ փողոցի բնակիչ՝ 37-ամյա Արման Մխիթարյանը, իսկ Hyundai Accent-ը վարել է Յուրի Միրզախանյանը։ Վթարից հետո Ա. Մխիթարյանի ընկերները, ժամանելով դեպքի վայր, «թռցրել էին» իրենց «ախպորը»՝ տանելով դեպքի վայրից։ [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը ներկայացնում է «յաշիկ»-ի և Hyundai-ի մասնակցությամբ վթարի պահը, որը մեզ է տրամադրել Security Dream ընկերությունը, որով երևում է, թե ինչպես է «յաշիկը» մեծ արագությամբ հայտնվում մայթին՝ բախվելով թոնրատան պատին, ինչից հետո առաջանում է հրդեհ։ Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից [url=https://shamshyan.com/hy/article/2017/11/07/1081614/]հայտնել էր[/url] ֆոտոլրագրողը, նոյեմբերի 7-ին խոշոր ավտովթար-հրդեհ էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։10-ից 00։30-ն ընկած ժամանակահատվածում Աճառյան-Բաբաջանյան փողոցների խաչմերուկում՝ «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ, բախվել էին Երևան քաղաքի Բադալ Մուրադյան փողոցի բնակիչ՝ 29-ամյա Ռուբեն Գրիգորյանի անվամբ հաշվառված Hyundai Accent մակնիշի 34 AD 573 համարանիշի և Mercedes G 500 մակնիշի 77 ՏX 777 համարանիշի ավտոմեքենաները։ Բախման հետևանքով «յաշիկը» դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մխրճվել մայթին տեղադրված թոնրատան սննդի կետի մեջ։ Օպերատիվորեն դեպքի վայր էին ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության թիվ 11 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով, ովքեր մարել էին «յաշիկում» առաջացած խոշոր հրդեհը, սակայն ավտոմեքենան ամբողջովին վերածվել էր մոխրակույտի։ Դեպքի վայրում հավաքվածներն ասել էին, որ վթարից հետո մեկ այլ ավտոմեքենայով եկած երիտասարդները «յաշիկի» վարորդին դեպքի վայրից տարել էին։ Ժամանել էին նաև Ճանապարհային Ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները։ Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գարիկ Հակոբյանը տեղեկությունը փոխանցել էր Ճանապարհային ոստիկանության Ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել էր հետաքննիչ Հովհաննես Սարգսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր էին նախապատրաստվում։ Օպերատիվորեն ժամանել էին նաև Ոստիկանության Ավանի բաժանմունքի հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Վարոսյանի գլխավորությամբ։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 90+
90+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր