24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ճանապարհ փակած եղվարդցիները հաղթեցին երգ ու պարով /տեսանյութ/

Այսօր, կեսօրին Եղվարդ քաղաքի բնակիչները փակեցին Եղվարդ-Երևան գլխավոր ճանապարհը: Եղվարդցիները փաստում են, որ արդեն 5 օր չի գործում Եղվարդ-Երևան 269 համարի միակ երթուղին: Եղվարդի բնակիչ Հայկազ Նիկողոսյանը Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց, որ իրենց պահանջը չկատարելու դեպքում պատրաստվում են ավելի կտրուկ քայլերի անցնել.«Եղվարդի բնակչությունը պահանջում է բացել գիծը: Սա առաջին դեպքը չի: Ինչքան Երևանում ցույց լինի մեր տրանսպորտը չի աշխատում: Դրան զուգահեռ միանում ենք Փաշինյանի շարժմանը` դեմ ենք Սերժին»:

Դեպքի վայրում էր նաև Եղվարդի փոխքաղաքապետ Կարեն Հարությունյանը, ով նշեց` ջանքեր են գարծադրվում  բնակչության տեղաշարժը շուտափույթ ապահովելու ուղղությամբ:

Եղվարդցիները զուռնա, դհոլով էին փակել ճանապարհը: Նրանք երգում և պարում էին:

Ավելի ուշ ժամանաց առաջին երթուղայինը: Ցուցարարներին հայտնեցին, որ 5 օր երթևեկությունը կլինի անվճար:

Մանրամասները` տեսանյութով:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ