19:45  ,  4 սեպտեմբերի, 2017

ԱԱ-2018. Հայաստան - Դանիա. Խաղից առաջ (live)

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականն աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի 8-րդ տուրում հյուրընկալել է Դանիայի հավաքականին: Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում թիմերն արդեն անցկացրել են նախավարժանքը:

Խաղից առաջ ստադիոնում տեղի կունենա միջոցառում, որին կմասնակցեն Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի եւ «Նվիրիր կյանք» բարեգործական կազմակերպության ներկայացուցիչներն ու շահառու երեխաները:  «Նվիրիր կյանք» կազմակերպությունը ՈւԵՖԱ-ի «Երեխաների Համար Հիմնադրամի» մրցույթի հաղթողների շարքում է եւ արժանացել է 50 հազար եվրո պարգեւին, որը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի միջոցով կփոխանցվի կազմակերպությանը: 

NEWS.am Sport-ը ներկայացնում է ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակում «Հանրապետական» ստադիոնից:

Հայաստան - Դանիա հանդիպումը կմեկնարկի 20:00-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով