Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Արտակարգ դրությամբ պայմանավորված՝ վարկային արձակուրդ է տրամադրվել 500 հազար անձանց

Արտակարգ դրությամբ պայմանավորված՝ վարկային արձակուրդ է տրամադրվել 500 
հազար անձանց

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանում բանկերն ու վարկային կազմակերպությունները արտակարգ դրությամբ պայմանավորված վարկառուների զգալի մասի համար տրամադրել են վարկային արձակուրդներ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մայիսի 16-ին այս մասին առցանց մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ներկայացնելով «100 փաստ նոր Հայաստանի մասին»:

«Մայիսի 15-ի դրությամբ վարկային արձակուրդ է տրամադրվել 485 հազար ֆիզիկական անձանց և ավելի քան 15 հազար իրավաբանական անձանց։ Վերակառուցվել է ֆիզիկական անձանց 768 հազար 150 վարկ և իրավաբանական անձանց 16 հազար 875 վարկ»,- ասաց Փաշինյանը։

ՀՀ վարչապետի խոսքով՝ ֆինանսական դժվարություններ ունեցող վարկառուները հնարավորություն են ստացել հիփոթեքային վարկերի մարումները հետաձգել 6 ամսով։  «Խոսքը «Ազգային հիփոթեքային ընկերություն» և «Բնակարան երիտասարդներին» ծրագրերի շրջանակներում տրամադրված վարկերի մասին է։ Մայր գումարների մարումները հնարավոր է հետաձգել մինչև 6 ամսով, այսինքն՝ մինչև սեպտեմբեր ամիսը ներառյալ»,- ընդգծեց Փաշինյանը։

ՀՀ վարչապետը հավելեց նաև, որ օրենսդրական փոփոխությունների արդյունքում ժամկետանց հարկային պարտավորությունների համար տույժի հաշվարկը ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար 2020 թվականի ապրիլի 20-ից հետո 0.075 տոկոսի փոխարեն հաշվարկվելու է 0.04 տոկոսի չափով, իսկ արգելադրման համար օրենսգրքով սահմանված հարկային չկատարված պարտավորությունների շեմը 500 հազար դրամից 2020 թվականի ապրիլի 20-ից հետո դարձել է 1 միլիոն 500 հազար դրամ:

«Ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել այն փաստին, որ սա ընդունել ենք ոչ այնքան որպես հակաճգնաժային միջոցառում, այլ սա ընդունել ենք որպես հարկային քաղաքականություն, և սա օրենսդրական փոփոխություն է, որը չի դադարեցվելու կորոնավիրուսի ճգնաժամը հաղթահարելուց հետո»,- նշեց Փաշինյանը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am