Thursday, 28 03 2024
Իսրայելը ՀԱՄԱՍ-ի 200 զինյալ է լիկվիդացրել Աշ-Շիֆա հիվանդանոցում
«Աշխարհին նոր բազմակողմանի առևտրային համակարգ է անհրաժեշտ». Տոկաև
Գազայում սովը կարող է դիտվել որպես պատերազմի հանցագործություն. ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար
18:10
«Գերմանիայի հատուկ ծառայությունները չեն իմացել Մերձմոսկվայում նախապատրաստվող ահաբեկչության մասին». Շոլց
18:09
ԱՄՆ-ն 228 մլն դոլար է հատկացրել Բալթյան երկրներին 2024 թ. պաշտպանության համար
Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի
Ղրղզստանի մայրաքաղաքում ավազամրրիկից շենքեր և ավտոմեքենաներ են վնասվել
18:06
Ֆրանսիայում դադարեցվել է գնացքների երթևեկությունը «Նելսոն» փոթորկի պատճառով
«Սիրիայում, Լիբիայում, Ղարաբաղում կամ այլ տեղ բախվում էինք գլոբալ դաշինքի հակազդեցությանը». Էրդողան
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վանաձորում հղի կնոջ մահվան համար մեղադրանք է առաջադրվել 3 բժշկի
18:01
Նվիրված ու պրոֆեսիոնալ թիմ, ճկուն աշխատելաոճ և գործունեության թափանցիկություն. սա է Հայէկոնոմբանկի հաջողության բանաձևը. Արտակ Առաքելյան
Ալի Նաղիեւը ԵՄ դիտորդական առաքելությունը համարում է «ահաբեկչական»
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը
17:50
Քլինթոնը լոբբինգ է արել Կրասիկովի հետ Նավալնիի փոխանակման համար
Վրաստանի լեռնադահուկային հանգստավայրում ձնահյուսի պատճառով կա անհետ կորած
17:30
Սեուլում ավտոբուսների վարորդները գործադուլ են հայտարարել
17:20
Բուլղարիայում տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ
Եվրանեսթում մենք կողմ ենք քվեարկել մեր ընդդիմադիրների առաջարկին, իրենք մերին`ոչ.շատ բան չփոխվեց
Բաքվի վարքագիծն անընդունելի է. Բաքոյանը՝ ԼՂ-ի նախկին ղեկավարներից հարցազրույցներ վերցնելու մասին
Իսրայելը հայտնել է Լիբանանից հրթիռների արձակման մասին
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վրաստանը մտադիր է երկու տարվա ընթացքում 3,7 մլրդ լարի ծախսել կլիմայի փոփոխության դեմ պայքարի համար
ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց Հայաստանը չի քննարկում. ՔՊ պատգամավոր
Օր առաջ հայտարարել ռուսական ռազմակայանը ՀՀ-ից հանելու մասին. Հայկ Միրզոյան
Անհապաղ դո՛ւրս գալ ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից. Ժողովրդավարական հասարակական-քաղաքական ուժերի հայտարարությունը
«Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են». Ռուբինյան
«Եվրամիությունը հիասթափեցրել է Վրաստանին». Պապուաշվիլի
Մենք Հայաստանին օգնելու պարտականություն ունենք ագրեսորի դեմ պայքարում․ Անն-Լորանս Պետելի հարցազրույցը
Բաքուն «ջրային ագրեսիա» է նախապատրաստում

«Եվ-և» կլիներ, եթե Հայաստանը համաձայներ կազմաքանդել օլիգարխիան. Jane’s Intelligence

«Եթե Հայաստանը ցանկանում է տնտեսական հարաբերություններ հաստատել ԵՄ-ի հետ, գրավիչ լինել եվրոպական ներդրողների համար, պետք է կազմաքանդի օլիգարխիան, վերացնի մենաշնորհները և վերահսկվող գները»:

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Լոնդոնի Jane’s Intelligence պաշտպանության և անվտանգության հարցերով վերլուծական կենտրոնի ԱՊՀ-ի և Ռուսաստանի հարցերով առաջատար վերլուծաբան Լիլիթ Գևորգյանը:

 ԱՄՆ-Ի ՆՈՐ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ՝ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ

– Լիլիթ, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը հրապարակել է ԱՄՆ Ազգային անվտանգության նոր ռազմավարությունը: Այն ինչպե՞ս կազդի մասնավորապես Ռուսաստանի և Իրանի հետ ԱՄՆ-ի հարաբերությունների վրա և ի՞նչ նշանակություն ունի Հայաստանի տեսանկյունից:

Ամերիկյան նոր ռազմավարությամբ Հայաստանի համար կարևոր երկու երկրներ՝ Ռուսաստանը և Իրանը, դիտարկվում են որպես ԱՄՆ-ի համար ռիսկ ներկայացնող երկրներ: Սա արդեն լուրջ խնդիր է Հայաստանի համար, հատկապես Ռուսաստանի հետ հարաբերությունների պատճառով, քանի որ Մոսկվան պարզապես Հայաստանի գործընկեր չէ: Հայաստանը վերջին տարիներին Ռուսաստանին է տվել իր  ինքնիշխանության մի մասը, Հայաստանը նախընտրում է Ռուսաստանից էներգետիկ կախվածությունը, Հայաստանի ռազմական և արտաքին քաղաքականությունը սերտորեն համաձայնեցված է Ռուսաստանի հետ: Այսինքն՝ իբրև ռուսական արբանյակ երկիր՝ Հայաստանը ևս կարող է դիտարկվել որպես առնվազն ոչ բարեկամական երկիր ԱՄՆ-ի համար:

Թրամփի հայտարարությանը կարելի է նայել երկու կողմից: Առաջին՝ որպես լուրջ խնդիր, որովհետև Հայաստանը հայտնվել է մի ճամբարում, որին ԱՄՆ-ը դեմ է: Երկրորդ՝ ԱՄՆ նոր ռազմավարությունը կարելի է դիտել որպես մանևրելու հնարավորություն ՀՀ-ի համար՝ նոր միջազգային քաղաքական դաշտ դուրս գալու համար:

Լավ լուրն այն է, որ վերջապես շատ հստակ է ԱՄՆ դիրքորոշումը, ինչը թերևս բացակայում էր Օբամայի նախագահության ժամանակ: Ի դեպ, այս Ամերիկան Թրամփի Ամերիկան չէ, այլ հանրապետական Ամերիկան է , որի առաջնային խնդիրը իր ազգային շահերը պաշտպանելն է աշխարհում: Այս ԱՄՆ-ը շատ ավելի հստակ է դնում համագործակցության իր պայմանները: ԱՄՆ-ը չի պատրաստվում դոնորի դերում լինել,  բայց դրա դիմաց ոչինչ չստանալ: Այն, ինչ առաջարկում է ԱՄՆ-ը, շահավետ է Հայաստանի համար: Միացյալ Նահանգները պատրաստ է գործընկերային հարաբերություններ առաջարկել՝ չվախենալով Ռուսաստանից, մի բան, որը չէինք տեսնում, օրինակ, Օբամայի նախագահության ժամանակ: Վերջինիս օրոք գերակայում էր այսպես կոչված՝ «խաղաղեցման» (appeasement) քաղաքականությունը, ինչի նպատակն էր գործնական հարաբերություններ պահել Մոսկվայի հետ՝ գնալով փոխզիջումների: Ռուսաստանը դիտեց Օբամայի քաղաքականությունը իբրև թուլություն և առաջ շարժվեց Ուկրաինայում, Հարավային Կովկասում և Սիրիայում:

Հիմա, ընդհակառակը, ԱՄՆ-ը պատրաստ է առճակատման գնալ Ռուսաստանի հետ, ինչպես տեսնում ենք, Ուկրաինային մահաբեր զենքի առաքման և Մոսկվայի դեմ  խիստ պատժամիջոցների տեսքով: Թրամփի վերաբերմունքը Ռուսաստանին, կարելի է ասել, կարևոր չէ: Կարևոր է, թե ինչ է անում ամերիկյան իսթեբլիշմենթը: Օրինակ՝ ներկայումս պատրաստվում է անհատների ցուցակ, որոնք կընդգրկեն Պուտինի օլիգարխներին և հնարավոր նրանց ունեցվածքը: Ապագայում Ռուսաստանի պետական պարտատոմսերը կարող են թիրախավորվել: Իհարկե, ռուսական մամուլը և կառավարությունը մերժում են այս քայլերի բացասական ազդեցությունը, բայց իրականում այս քայլերի արդյունքներն արդեն սկսել են երևալ Ռուսաստանի տնտեսության վրա:

Այս համատեքստում Հայաստանը հնարավորություն ունի էապես փոխելու իր արտաքին քաղաքականությունը, և այն փաստը, որ այդքան հետաքրքրություն կա Հայաստանի նկատմամբ թե՛ ՆԱՏՕ-ի, թե՛ որոշ եվրոպական երկրների, օրինակ՝ Մեծ Բրիտանիայի, թե՛ ԱՄՆ-ի կողմից, նշան է, որ առաջարկը սեղանին է, բայց ի վերջո որոշում կայացնողը Հայաստանն է: Հայաստանը հնարավորություն ունի դուրս գալու վասալի կարգավիճակից և Ռուսաստանի հետ ձևավորելու հավասար գործընկերային հարաբերություններ: Իհարկե, գրեթե համոզված եմ, որ նման շրջադարձ չի լինի, բայց ամեն դեպքում հնարավորությունը կա:

 

ՈՐՏԵ՞Ղ Է ՀԱՅԱՍՏԱՆՆ ԱՅՍՕՐ

– Մենք հիշում ենք, որ Իրանի դեմ խիստ պատժամիջոցների շրջանում Միացյալ Նահանգներում հաշվի են առել Հայաստանի առանձնահատկությունը, որ Հայաստանը գտնվում է տնտեսական շրջափակման մեջ, և Իրանի հետ ցամաքային կապը կենսական նշանակություն ունի, ուստի ինչ-որ տեղ «աչք են փակել» հայ-իրանական հարաբերությունների վրա: Այժմ, երբ ամերիկացիները վերադառնում են Իրանի դեմ կոշտ քաղաքականությանը, նոր վարչակազմը հաշվի կառնի՞ այս առանձնահատկությունը, թե՞ այլ կերպ կվերաբերվի հարցին:

Ամեն ինչ կախված է նրանից, թե Հայաստանը ի՞նչ ճանապարհով է շարժվելու: Եթե Հայաստանը էլ ավելի է ինտեգրվում Ռուսաստանի հետ, որին Սպիտակ տունը համարում է Միացյալ Նահանգների ախոյան, ապա հնարավոր է, որ ճնշումը Հայաստանի նկատմամբ ավելի մեծ լինի, քան նախկինում էր: Բայց եթե Հայաստանը իրական քայլեր ցույց տա, որ փորձում է հավասարակշռել հարաբերությունները Արևմուտքի և Ռուսաստանի միջև, ապա կարող է ապահովել նախկին մեղմ վերաբերմունքը ԱՄՆ-ի կողմից:

Ի վերջո, Հայաստանը քաղաքական հստակ փաստարկ պետք է ներկայացնի, թե ինչու է ԱՄՆ-ի համար օգտակար Իրանի դեմ պատժամիջոցները Հայաստանի կողմից խախտելը: Ինչպես նշեցի, զուտ մարդասիրական փաստարկը նախկինում կիրառվել է, բայց արդյունքում ԱՄՆ-ը տեսնում է, որ օգնել է մի պետության, որը խիստ արտահայտված պրո-ռուսական գիծ ունի: Որևէ ամերիկահայ լոբբիստական խումբ սրանով չպետք է զբաղվի:

 

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՈՏՈՒՄ Է

– Դուք հետաքրքիր հարց բարձրացրեցիք՝ որտե՞ղ է Հայաստանն այսօր: Կարո՞ղ եք այդ հարցին պատասխանել՝ հաշվի առնելով Հայաստանի արտաքին քաղաքականությունը և վերջին զարգացումները, այն փաստը, որ Հայաստանը ավելի խորը համագործակցության համաձայնագիր ստորագրեց Եվրամիության հետ՝ լինելով ԵԱՏՄ անդամ: Հայաստանն անդամակցում է անվտանգության «ռուսական համակարգին»՝ ՀԱՊԿ-ին, և միևնույն ժամանակ կառուցողական հարաբերություններ ունի ՆԱՏՕ-ի հետ: Հայաստանը նույնիսկ փորձում է ակտիվացնել իր հարաբերությունները Իսրայելի հետ՝ բարեկամական հարաբերություններ ունենալով Իրանի հետ:

Թերևս չհամաձայնեմ հայկական մամուլում և հատկապես կառավարության կողմից Հայաստան-Եվրամիություն համաձայնագրի գնահատմանը, թե այն դիվանագիտական հաղթանակ էր: Դիվանագիտական հաղթանակ կլիներ 2013-ի Ասոցացման համաձայնագրի ստորագրումը: Ավելին, այս վերջին պայմանագիրը ստորագրելով՝ Հայաստանը և Եվրամիությունը ընդունեցին, որ Հայաստանը պատկանում է Ռուսաստանի ազդեցության գոտուն: Ընդունվեց, որ Հայաստանը ԵԱՏՄ-ի անդամ է և որդեգրում է այդ կառույցի արժեքները, ըստ որոնց՝ չկա օլիգարխիա, չկա նեպոտիզմ, ըստ որոնց՝ Հայաստանում միշտ լինում են արդար ընտրություններ, և ՀՀ քաղաքացիները չեն ցանկանում նոր տնտեսական և քաղաքական համակարգ, նոր ղեկավարներ:

Հայաստանը հաստատեց, որ պահպանելու է եվրասիական արժեքները, որոնց համաձայն՝ մարդու իրավունքները (այդ թվում նաև՝ աշխատողների վարձատրման, չշահագործման և այլն) երկրորդային են, իսկ կարևորը քաղաքական կայունությունն է: Մերժելով ԵՄ-ի տնտեսական փաթեթը՝ Հայաստանը ևս մեկ անգամ հաստատեց, որ իր տնտեսական անկախության մի մասը տալու է ԵԱՏՄ-ին, քանի որ նախատեսվում է, որ ի վերջո, ԵԱՏՄ բոլոր երկրները կօգտագործեն նույն տարադրամը: Հայաստանը համաձայնեց, որ ի վերջո բացելու է իր սահմանները եվրասիական կապիտալի և աշխատուժի համար, որոնք կունենան նույն իրավունքները, ինչ որ ունեն հայաստանցիները:

– Այդ դեպքում որո՞նք են այս համաձայնագրի ստորագրման պատճառները:

Իմ կարծիքով՝ ԵՄ-ի հետ վերջին համաձայնագիրը ստորագրվեց երկու պատճառով: Նախ՝ սա պարզ տեխնիկական խնդիր էր: Հայաստանի հետ դեռևս 1999 թ. ստորագրված Գործընկերության և համագործակցության համաձայնագիրը պետք է փոխարինվեր, քանի որ դրա վավերականությունը մի անգամ երկարացվել էր: Գրեթե 20 տարի է անցել առաջին փաստաթղթի ստորագրումից: Տրամաբանական է, որ նման պարզ համագործակցության համաձայնագրին հաջորդում է ավելի խորացված հարաբերությունների մասին փաստաթուղթը: 2013 թ. Ասոցացման համաձայնագիրը հենց դա էր նախատեսում: Ավելի խորը քաղաքական համագործակցությանը գումարվում էր տնտեսական բաղադրիչը, տնտեսական առավելությունները: Մոլդովան, Վրաստանն ու Ուկրաինան կարողացան այն ստորագրել: Իսկ Ռուսաստանը Հայաստանին թույլ չտվեց խորացնել հարաբերությունները Եվրամիության հետ:

Երկրորդ պատճառն այն է, որ ԵՄ-ն ցանկանում է փորձել նոր ձևաչափով հարաբերություններ հաստատել այն հետխորհրդային երկրների հետ, որոնք ծրագրում են էլ ավելի միավորվել Եվրասիական բլոկի մեջ: Այս վերջին՝ ԵՄ-ՀՀ համաձայնագրով ամրագրվեց, որ ԵՄ-ի տեսանկյունից կան երկու կարգի երկրներ նախկին ԽՍՀՄ տարածքում: Մի խմբի մեջ մտնում են ԵՄ-ի հետ ավելի սերտ ինտեգրվող երկրները՝ ի դեմս Մոլդովայի, Ուկրաինայի և Վրաստանի: Եվ երկրորդ կարգի երկրներ, որոնց հետ պահպանվում են սովորական հարաբերություններ՝ առանց հետագա ինտեգրման նպատակի:

Այս վերջին համաձայնագրով Եվրամիությունն ընդունեց, որ Հայաստանը պատկանում է Ռուսաստանի ազդեցության գոտուն: Այս համաձայնագիրը հենց այնպիսին է, ինչպես Մոսկվան էր ցանկանում տեսնել՝ ուկրաինական ճգնաժամից առաջ: Այն է՝ համաձայնագիրը էներգետիկ և տնտեսական առումով ռուսական շահերին որևէ վտանգ չի ներկայացնում:

 

ՀԱՐՎԱԾ ՀԱՅԿԱԿԱՆ ՕԼԻԳԱՐԽԻԱՅԻՆ

– Իսկ համագործակցության ո՞ր բաղադրիչներն են բացակայում նոր համաձայնագրից: Այն հնարավորություններ տալի՞ս է խորացնելու առևտուրը Եվրամիության հետ:

Եվրամիության հետ հարաբերությունների մեխը տնտեսական համագործակցությունն է, ցածր մաքսային տուրքերը, հեշտացված առևտուրը մոտ կես միլիարդանոց սպառողներով ԵՄ-ի շուկայի հետ: Այս համագործակցությունը չի նշանակում միայն եվրոպական կապիտալի և ֆինանսական օգնության մուտքը Հայաստան: Դա թյուր և միակողմանի կարծիք է: Տնտեսական հարաբերությունները նկարագրվում են մի ձանձրալի արտահայտությամբ, որը չափազանց կարևոր է Հայաստանի ցանկացած քաղաքացու համար, և դա «ստանդարտների ներդաշնակեցումն» է ԵՄ-ի հետ:

Դա նշանակում է, որ եթե Հայաստանը ցանկանում է տնտեսական հարաբերություններ հաստատել ԵՄ-ի հետ, գրավիչ լինել եվրոպական ներդրողների համար, ապա պետք է կազմաքանդի օլիգախիան: ՀՀ-ն պետք է վերացնի մենաշնորհները և վերահսկվող գները, որոնք շուկան չի որոշում, այլ մի խումբ մարդիկ: Ներդաշնակեցումը նշանակում է, օրինակ, սննդի արտադրման ստանդարտների ապահովում՝ ԵՄ արտահանելու համար, ինչպես նաև ներքին շուկայում վտանգավոր սննդի վաճառքի դեմ լուրջ պայքար: Նշանակում է պայքար կեղծ դեղերի արտադրման և վաճառքի դեմ: Վատորակ սնունդն ու դեղորայքը մարդկանց, այդ թվում՝ երեխաների կյանքի համար լուրջ վտանգ են, որի մասին շատ խոսվում է, բայց լուծում դժվար թե գտնվի, քանի որ սա, ի վերջո, կապված է օլիգարխիկ և կաշառակեր սիստեմի հետ:

Ստանդարտների ներդաշնակեցում՝ նշանակում է, որ ստորագրող պետությունն ընդունում է Եվրամիության Երրորդ էներգետիկ փաթեթը: Այս փաթեթով վերացվում է մենաշնորհը էներգետիկ շուկայում, ինչի շնորհիվ էներգակիրների գները կարող են կտրուկ իջնել:

Ներդաշնակեցում՝ նշանակում է, որ աշխատանքի շուկայում սկսում են նոր օրենքներ ընդունվել, որպեսզի մարդիկ ստրկական վիճակում չաշխատեն: Սա է «ձանձրալի» ստանդարտների ներդաշնակեցումը, որն ուղղակի կարող է բարելավել շարքային հայաստանցու կյանքը:

Բայց դա հարված է առաջին հերթին հայկական օլիգարխիկ կառավարությանը: Այս ստանդարտացումը մեծ վտանգ է նաև հայկական ծագմամբ ռուսական օլիգարխիային Հայաստանում և, իհարկե, Ռուսաստանի էներգետիկ ընկերություններին, հաղորդակցության և այլ ծառայություններով զբաղվող բիզնեսներին, որոնք ներկա են Հայաստանում: Ի վերջո, այս ստանդարտացումը վտանգավոր է Ռուսաստանի կառավարությանը, որն օգտագործում է իր էներգետիկ ռեսուրսները իբրև լծակ Հայաստանի նկատմամբ:

 

ՌՈՒՍԱԿԱՆ ՄԵԴԻԱՅԻ ՀԱՐՁԱԿՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԵՄ

– Ի՞նչ կասեք ռուսական մամուլի խիստ բացասական արձագանքի մասին:

Իհարկե, հետաքրքիր է նաև ռուսական մեդիադաշտի ռեակցիան Հայաստան-ԵՄ համաձայնագրի ստորագրմանը, ծաղրը, անպատվաբեր հայհոյանքները: Դա մի արտառոց երևույթ էր, երբ այսպես կոչված՝ ինքնիշխան պետությունը որոշել էր ստորագրել մի փաստաթուղթ, որն արդեն համաձայնեցվել էր Ռուսաստանի իշխանության հետ, ինչը, կարծեմ, Պետդումայի պատգամավոր Զատուլինը վերջերս հաստատեց:

Բայց այստեղ ես վտանգ եմ տեսնում, որովհետև հաշվի առնելով այն փաստը, որ Ռուսաստանի հեռուստատեսությունը և մեկնաբանները ամբողջությամբ Կրեմլի հսկողության տակ են, նման հարձակումը ցույց է տալիս մեկ բան՝ որ իրականում այս համաձայնագիրը որոշ առումով «ազատեց» Ռուսաստանի ձեռքերը ՀՀ-ի նկատմամբ իր էկսկլյուզիվ գործընկերային պարտականություններից: Եթե նախկինում Հայաստանի հանրությունը պահանջում էր իր միակ ստրատեգիական դաշնակից Ռուսաստանից զենք չվաճառել Ադրբեջանին կամ դադարեցնել հավասարակշռության քաղաքականություն վարել երկու երկրների միջև, իսկ ռուսական կողմը դա բացատրում էր կոմերցիոն շահերով, ապա հնարավոր նոր պատերազմի դեպքում ռուսական պրոպագանդան կարող է արդարացնել Ռուսաստանի վարքագիծը՝ պիտակավորելով Հայաստանը իբրև անհավատարիմ դաշնակից: Որքան էլ զարմանալի հնչի, իմ կարծիքով՝ Հայաստանին ավելի ձեռնտու էր վերադառնալ այն պայմանագրին, որը չստորագրվեց 2013-ին, քան ստորագրել նման թույլ պայմանագիր, որը կարող է նաև օգտագործվել Ռուսաստանի կողմից Հայաստանի դեմ: Իրականում Հայաստանը այս պայմանագրով առանձնապես շատ բան չստացավ, թերևս միայն հրավերք ԵՄ-ից, որ դուռը բաց է ՀՀ-ի համար կողմնորոշվելու ապագայում:

 ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՊԵՏՔ Է ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿԱՄՔ

– Բայց, կարծես թե, ԵՄ-ի հետ համաձայնագիրը գոնե քաղաքական մասով կամ բարեփոխումների առումով շատ մոտ է Ասոցացման համաձայնագրին: Կարծում եք՝ իրոք թո՞ւյլ համաձայնագիր է:

– Բարեփոխումների համար ոչ թե համաձայնագիր է պետք քաղաքականության միության հետ, այլ պետք է ներքին քաղաքական կամք և կազմակերպված քաղաքական ուժ, որի տնտեսական շահերից է բխում օլիգարխիան և դրա վրա հենվող կաշառակեր քաղաքական համակարգը կազմաքանդելը:

Այդ ուժը կարող է լինել հենց նույն օլիգարխիայի ներսում: Որոշ օլիգարխներ կարող են լինել շարժիչ ուժը քաղաքական փոփոխությունների՝ հասկանալով, որ երկարաժամկետ և աճող բիզնես ունենալու համար պետք է լավ աշխատող պետություն և բարեկեցիկ սպառողներ, այլ ոչ թե 75% աղքատություն (Համաշխարհային բանկի մեթոդոլոգիայով): Այսինքն՝ նրանց նեղ տնտեսական շահերը համընկնում են տվյալ երկրի ազգային շահերի հետ: Հանելով տնտեսական բաղադրիչը ԵՄ-ի համաձայնագրից՝ որևէ խթանիչ ուժ չի մնում: Հասկանալի չէ, թե ինչու պիտի այս տնտեսական-քաղաքական համակարգն ինքն իրեն կազմաքանդի:

 

ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԻ ՆԵՐԴԱՇՆԱԿԵՑՈՒՄ

– Իսկ առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանը որևէ կերպ չի՞ նպաստելու այս համաձայնագիրը: Ամեն դեպքում այդ ոլորտներին առնչվող կետեր համաձայնագրում կան:

Այդ կետերից շատերը կային նաև մինչև համաձայնագրի ստորագրումը: Օրինակ՝ Հայաստանին դեռ 2014 թվականից հնարավորություն է տրվել օգտվել Եվրամիության Արտոնությունների ընդհանուր համակարգից (GSP+), որը բավական բարենպաստ պայմաններ է ստեղծում առևտրի համար, օրինակ՝ Հայաստանում արտադրված 6200 տեսակ ապրանքներ կարող են արտահանվել ԵՄ առանց մաքսի: Կարևոր է նշել, որ այս արտոնությունների դիմաց ՀՀ-ն պետք է պահպանի ժողովրդավարական ավանդույթները և մարդու իրավունքները:

Բայց կրկնեմ՝ առաջ շարժվելու համար պետք է ստանդարտների ներդաշնակեցում, արդար դատարաններ, անկախ ոստիկանություն, ազատ ընտրություններ: ԵՄ-ն կարող է հրաշալի պայմաններ տրամադրել, բայց եթե Հայաստանում տնտեսության մեծ մասը և իշխանությունը մի խումբ մարդկանց ձեռքում են, ապա նման արտոնությունները շատ բան չեն կարող անել:

Հայաստանի իշխանությունները և հանրությունը նախընտրել են Ռուսաստանի հետ ինտեգրումը, իսկ դա նշանակում է, որ չնայած ԵՄ-ի բարյացակամ հայտարարություններին՝ շատ բան պետք չէ սպասել, քանի որ չկա գաղափարական օժանդակություն: ԵՄ-ի համար Ուկրաինան և Վրաստանը իրենց անկախության համար պայքարող երկրներ են, որոնք հստակ գիտեն, թե ինչ են ուզում և ում են սատարում: Գոնե հանրության մակարդակով այդպես է: Ուստի ԵՄ-ի ֆինանսական աջակցությունը և քաղաքական օժանդակությունը, ինչու չէ՝ նաև լուրջ ճնշումը այդ երկրների իշխանությունների վրա, որ չշեղվեն հակակոռուպցիոն պայքարից, չի արվի Հայաստանի համար, որն իր ապագան տեսնում է ի վերջո առանց սահմանների մեկ միությունում` Ռուսաստանի, Ղազախստանի, Ղրղըզստանի և Բելառուսի հետ:

 ԺՈՂՈՎՐԴԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ

Ժողովրդի ընտրության մասին թերևս վերապահումով պիտի խոսենք:

– Ոչ, ես այնքան էլ համաձայն չեմ, որովհետև ժողովուրդը տարբեր պատճառներով, բայց հիմնականում նախընտրում է մերձեցումը Ռուսաստանի հետ: Հայ հանրությունը ռուսականին նման է՝ կողոպուտի և անարդարության հետ հարմարվելու առումով ևս: Շատերի համար նախընտրելի է կոռումպացված միջավայրում աշխատելը, բիզնես ստեղծելը և չպայքարելը ավելի լավ հասարակություն ունենալու համար: Ուստի ռուսական բարքերն ավելի նախընտրելի են: Ավելին, զարմանալիորեն հայաստանցիներից շատերի համար առանձնապես  մեծ կորուստ չի պետության իրենց ինքնիշխանության մի մասը Ռուսաստանին հանձնելը: Տարածված է նաև, այսպես կոչված, Պուտինի պաշտամունքը՝ մոռանալով, որ նա այլ երկրի ղեկավար է, որի քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ ոչ այնքան հայանպաստ է:

 ՀԱՅԱՍՏԱՆԸ՝ ՓՈՐՁԱԴԱՇՏ ՌԴ-ԵՄ-Ի ՀԱՄԱՐ

– Հայաստանի ազգային անվտանգության ռազմավարության մեջ ամրագրված է այն դրույթը, որ պետության անվտանգության ապահովման հիմնական երաշխիքներից մեկը արդյունավետ արտաքին քաղաքականությունն է: Ձեր կարծիքով՝ Եվրամիության հետ ստորագրված համաձայնագիրն ի՞նչ նշանակություն ունի Հայաստանի արտաքին քաղաքականության հավասարակշռման տեսանկյունից և ի՞նչ ազդեցություն կունենա անվտանգության ամրապնդման վրա:

– Հայաստանը փորձադաշտ դարձավ Եվրամիության և Ռուսաստանի նոր հարաբերությունների համար: Սա ոչ այնքան Հայաստանի քաղաքական հաղթանակն է, որքան Ռուսաստանի հաղթանակը՝ այն առումով, որ Ռուսաստանը հետ գնաց Եվրամիության հետ հարաբերությունների՝ 2013-ի իր պայմաններին: Մի քանի տարի առաջ հստակ էր, որ տնտեսական, ռազմական առումներով նախկին խորհրդային երկրները Մոսկվայի ազդեցության տակ են լինելու, բայց  տալիս էր հնարավոություն ԵՄ-ին ունենալու սահմանափակ կոմերցիոն հարաբերություններ, ֆինանսավորելու սոցիալական ծրագրեր, դրամաշնորհներ տալու NGO-ներին (ոչ կառավարական կազմակերպություններին), որոնց մեծ մասը կառավարվում է նույն կառավարության կողմից:

Բայց պետք է նաև հստակ լինել, որ Ռուսաստանի հաղթանակն էլ թերի է: Ռուսաստանը պարտվեց երեք երկրներում՝ Ուկրաինա, Մոլդովա, Վրաստան: Ռուսաստանին մնացին ընդամենը Հայաստանը և Բելառուսը: Սա բավական լուրջ պարտություն էր Ռուսաստանի համար: Կարծում եմ՝ մոտակա 15 տարիներին կտեսնենք, որ Ուկրաինայի կորուստը տնտեսական առումով ծանր հետևանքներ կունենա Ռուսաստանի համար՝ հատկապես ժողովրդագրական առումով: Իսկ Հայաստան-ԵՄ նոր համաձայնագիրն ինչ-որ առումով Ռուսաստանին ձեռնտու պրոյեկտ էր:

Օրինակ՝ եթե վաղը ռուսներին հաջողվի փոխել իշխանությունը, օրինակ, Մոլդովայում, Ուկրաինայում կամ Վրաստանում (սա, իհարկե, խիստ անհավանական սցենար է) և ռուսամետ ուժերին բերել կառավարություն, ապա այդ ուժերը կարող են ընտրել Եվրամիության հետ համագործակցության ավելի թույլ՝ Հայաստան-ԵՄ մոդելը:

«ԵՎ-ԵՎ» ԿԼԻՆԵՐ, ԵԹԵ …

– Փորձենք մի ճշգրտում անել: Հայաստանի պաշտոնական շրջանակները Եվրամիության հետ համաձայնագրի ստորագրումը ներկայացնում են որպես «և-և»-ի քաղաքականության հաղթանակ: Կարծում եք՝ սա իսկապես «և-և»-ի՞, թե՞, ասենք, փոխլրացման քաղաքականություն է, որովհետև «և-և»-ի մասին կարող էինք խոսել այն դեպքում, եթե Հայաստանը և՛ ստորագրեր Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագիրը՝ միանալով Եվրամիության ազատ առևտրի գոտուն, և՛ միանար ԵԱՏՄ-ին:

– Այո, սա «և-և» չէ: Հնարավոր չէ միաժամանակ և՛ ունենալ օլիգարխիա, և՛ չունենալ: Հնարավոր չէ միաժամանակ և՛ անկախ արտաքին քաղաքականություն վարել, և՛ այնպիսի քաղաքականություն տանել, որ երբեք չի հակասում Ռուսաստանի շահերին: Հնարավոր չէ միաժամանակ անցկացնել և՛ ազատ ընտրություններ, և՛ լրիվ կեղծված ընտրություններ: Ավելին, հնարավոր չէ լինել և՛ լիբերալ, և՛ պահպանողական: Հնարավոր չէ միաժամանակ մարդու իրավունքները հարգել և ոտնահարել: Եվ չմոռանանք, որ ԵՄ-ն ու ԵԱՏՄ-ն երկու տարբեր անհամատեղելի բևեռներ են գաղափարային առումով:

«Եվ-և» կլիներ այն դեպքում, եթե Հայաստանը համաձայներ կազմաքանդել օլիգարխիան, որի դիմաց արևմտյան դոնորներից կստանար հսկայական գումարներ՝ ինչպես Ուկրաինան է ստանում, եթե Հայաստանը համաձայներ ստորագրել Երրորդ էներգետիկ փաթեթը, որով կկոտրվեր «Գազպրոմ»-ի մենաշնորհը Հայաստանում, և եթե ընդուներ ԵՄ-ի չափանիշները առողջապահության, մարդու իրավունքների,  աշխատավորների իրավունքների, անկախ փոքր և միջին բիզնեսի իրավունքների և այլ ոլորտներում: «Եվ-և» կլիներ, եթե ՀՀ-ում լիներ թե՛ ռուսական և թե՛ ՆԱՏՕ-ի ռազմաբազա:

Սա չեղավ: Հայաստան-Եվրամիություն համաձայնագիրն ընդամենը նոմինալ հարաբերություններ պահելու մի ձև է, որը համաձայնեցվեց Եվրամիության և Ռուսաստանի միջև, և որով ամրագրվեց Հայաստանի՝ Ռուսաստանի արբանյակ լինելու փաստը: Բայց լավ լուրն այն է, որ ցանկության դեպքում արդեն կա ԵՄ-ի հետ համաձայնագիր, որը լավ հիմք է ապագա կապերը խորացնելու համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում