Մոսկվայում ավելի քան 200 մարդ բերման է ենթարկել չարտոնված ակցիային մասնակցելու համար
Մոսկվայի կենտրոնում ոստիկանությունը բերման է ենթարկել ավելի քան 200 մարդու՝ չարտոնված ակցիային մասնակցելու համար: Այս մասին «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը հայտնել են ՌԴ մայրաքաղաքի ոստիկանության մամուլի ծառայությունից:
Ըստ իրավապահների, երթին մասնակցել են շուրջ 1,2 հազար քաղաքացի:
Նշվում է, որ երթը նվիրված է ի աջակցություն «Մեդուզա» ինտերնետային թերթի հայտնի հետաքննող լրագրող Իվան Գոլունովի, որը ձերբակալվել էր հունիսի 6-ին թմրանյութեր պահելու ու իրացնելու կասկածանքով, սակայն նախօրեին լրագրողի նկատմամբ քրեական գործը դադարեցվել է՝ նրա մեղքը չապացուցելու պատճառով:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին