211652_close_icon
views-count1913 դիտում article-date 13:04 19-09-2020

Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը անցել է 30.5 միլիոնից

Աշխարհում COVID-19-ի հաստատված դեպքերի թիվն անցել է 30 միլիոն 701 հազարից: Այս մասին հաղորդում է Tass գործակալությունը։ Տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 956 հազարից, ապաքինվել է ավելի քան 22 միլիոն 341 հազար մարդ: Վարակակիրների թվով առաջին տեղում է մնում ԱՄՆ-ն (6 մլն 925 հազար 941)։ Մահացածների թիվը 203 հազար 171 է: Երկրորդ տեղում է Հնդկաստանը, որտեղ հաստատված դեպքերի թիվը հասել է 5 մլն 308 հազար 14-ի, մահերի թիվը կազմում է 85 հազար 625: Երրորդ տեղում է Բրազիլիան՝ 497 հազար 434 հաստատված դեպքերով, մահացել է 135 հազար 857 վարակակիր: Չորրորդում Ռուսաստանն է, որտեղ հաստատվել է 1 մլն 91 հազար 186 դեպք, մահացել է 19 հազար 195 մարդ: Տարածաշրջանային երկրներից Իրանը առաջին տեղում է՝ 416 հազար 198 դեպքով և 23 հազար 952 մահով։ Հիշեցնենք, որ Հայաստանում մինչ օրս հաստատվել է վարակվածության 47154 դեպք, մահացել է 928 պացիենտ, առողջացել՝ 42551-ը։

Նմանատիպ նյութեր