26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Նիկոլ Փաշինյանի սկանդալային հայտարարությունները Ապրիլյան պատերազմի մասով համապատասխանո՞ւմ են իրականությանը, թե՞ ոչ /տեսանյութ/

ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանը գրել է. «Նորից ուզում եմ անդրադառնալ ապրիլյան պատերազմի հետևանքներն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովին։ Հանձնաժողովի նախագահը վերջերս նշեց, որ բավականին արդյունավետ են աշխատում և մինչև տարեվերջ ԱԺ-ին և հասարակությանը կներկայանան հաստ թղթապանակով, որտեղ սպառիչ պատասխան կտրվի, թե ինչ է տեղի ունեցել ապրիլյան պատերազմի ժամանակ։

Կրկնվելով՝ ուզում եմ նշել, որ այդ հանձնաժողովի քննարկելիք հիմնական հարցը պետք է լինի հետևյալը՝ արդյոք Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն ԱԺ-ում և հարցազրույցների ժամանակ համապատասխանո՞ւմ են իրականությանը, թե՝ ոչ։
Նա ուղղակիորեն մեղադրում է, որ Ադրբեջանը պատերազմը համաձայնեցրել է Ռուսաստանի հետ։ Իսկ ԱԺ ամբիոնից ուղղակիորեն հայտարարեց, որ Ռուսաստանի հետախուզությունը մերժել է մեր հետախուզության տվյալները՝ դավադիր կեցվածք որդեգրելով։

Ներկայացվող տեսաժապավենում հենց Փաշինյանի տեսակետն է ապրիլյանի պատերազմի վերաբերյալ»։

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ