23:25  ,  6 օգոստոսի, 2018

Էրիկ Աբիդալ․ «Բարսելոնան» ադապտացվում է ժամանակակից տրանսֆերային շուկային  

«Բարսելոնայի» տեխնիկական տնօրեն Էրիկ Աբիդալը խոսել է կատալոնական ակումբի տրանսֆերային քաղաքականության մասին։

«Պետք է հասկանալ և հարմարվել այս կազմի պահանջներին, այն պետք է զորեղ լինի։ Գլխավոր մարզիչն է որոշումներ կայացնում։ Իհարկե, ակումբում կա բաժին, որը զբաղվում է ֆուտբոլիստների տեղափոխություններով։ «Բարսելոնան» ադապտացվում է ժամանակակից տրանսֆերային շուկային»,- «Բարսելոնայի» ու Ֆրանսիայի հավաքականի նախկին պաշտպանի խոսքը մեջբերում է Marca-ն։

Հիշեցնենք, որ օրերս Մյունխենի «Բավարիայից» «Բարսելոնա» տեղափոխվեց չիլիացի կիսապաշտպան Արտուրո Վիդալը, որի տրանսֆերը գնահատվում է 20-25 միլիոն եվրո:

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով