Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Դավիթ Տոնոյանը այցելել է հակառակորդի ոչնչացման գործողության ժամանակ վիրավորված զինծառայողներին

Դավիթ Տոնոյանը այցելել է հակառակորդի ոչնչացման գործողության ժամանակ 
վիրավորված զինծառայողներին

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։  Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այցելել է հոկտեմբերի 23-ին հարավային ուղղությամբ հակառակորդի հատուկ նշանակության ստորաբաժանման և մեծաթիվ տեխնիկայի ոչնչացման գործողության ժամանակ վիրավորված զինծառայողներին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։

Հոկտեմբերի 23-ին  Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների ընթացքում հարավային ուղղությամբ հայկական ուժերը ոչնչացրել են հակառակորդի հատուկ նշանակության խոշոր ստորաբաժանում:

 ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը հայտնել էր, որ հարավային ուղղությամբ հայկական ուժերի հաջող գործողության արդյունքում ոչնչացվել էր հակառակորդի հատուկ նշանակության խոշոր ստորաբաժանում, 9 միավոր տեխնիկա, իսկ մի քանիսը` առգրավվել: Գերեվարվել է ադրբեջանական զինուժի զինծառայող։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]