Wednesday, 24 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Ինչու Մոուրինյոն չխաղացրեց Մխիթարյանին. Պորտուգալացի մասնագետը վրեժխնդի՞ր է լինում

Անգլիայի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրում «Հադերսֆիլդից» կրած սենսացիոն պարտությունից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» երեկ վստահ հաղթանակ տարավ՝ ցուցադրելով դիտարժան խաղ: Անգլիայի Լիգայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչում Ժոզե Մոուրինյոյի թիմը մրցակցի հարկի տակ 2:0 հաշվով առավելության հասավ «Սուոնսիի» նկատմամբ: Ու չնայած բրիտանացի բազմաթիվ վերլուծաբաններ կանխատեսել էին, որ այս խաղում «Յունայթեդի» մեկնարկային կազմում կլինի Հենրիխ Մխիթարյանը, մեր ֆուտբոլիստը պահեստայինների շարքում էր և նույնիսկ փոխարինման դուրս չեկավ:

Մոուրինյոն «Սուոնսիի» դեմ ընտրել էր ընդգծված հարձակողական մարտավարություն: Մասնավորապես, հյուրերը ընթացիկ մրցաշրջանում առաջին անգամ խաղացին 3-4-1-2 մարտավարությամբ: Երկու հարձակվողների թիկունքից խաղաց Ջեսի Լինգարդը, որը դուբլ ձևակերպելով՝ դարձավ հանդիպման հերոսը:

Նշենք, որ ենթահարձակվողի դիրքում ընթացիկ մրցաշրջանում սովորաբար խաղում էր Մխիթարյանը: Ըստ էության «Յունայթեդի» մի քանի անհաջող հանդիպումներից հետո Մոուրինյոն գնաց ինչ-որ տեղ կտրուկ փոփոխության, որն արդարացրեց իրեն: «Լինգարդը գործեց ազատ՝ ցուցադրելով գերազանց ֆուտբոլ: Մենք ամեն ինչ արեցինք, որպեզի թիկունքից ամուր աջակցություն ցույց տանք նրան: Կիսապաշտպանության կենտրոնում հաջող գործեցին փորձառու Էրերան և երիտասարդ Մաքտոմինին: Արդյունքը եղավ այն, որ Լինգարդը ներուժը կենտրոնացրեց հարձակողական գործողությունների վրա: Ընդհանուր առմամբ դինամիկ ֆուտբոլ ցուցադրեցինք: Մենք ամեն ինչ արեցինք, որպեսզի պահպանենք մեր գավաթը: Տղաները նվիրված խաղացին և արժանի հաղթանակի հասան»,- հետխաղյա մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Ժոզե Մոուրինյոն:

Վերջինիս խոսքերից կարելի է ենթադրել, որ պորտուգալացի մասնագետը լուրջ քայլեր էր ձեռնարկել և տակտիկական փոփոխություններ կատարել, որպեսզի Լինգարդը աչքի ընկնի: Բրիտանական մամուլը արդեն իսկ գրում է այն մասին, որ «Սուոնսիի» դեմ մրցավեճում Լինգարդն ապացուցեց, որ արժանի է խաղալ ենթահարձակվողի դիրքում:

Հիշեցնենք, որ երեկ բրիտանական մամուլում հրապարակումներ եղան այն մասին, որ Հենրիխ Մխիթարյանն ուղղակի անարգել է Ժոզե Մոուրինյոյին՝ ՖԻՖԱ-ի կողմից անցկացված աշխարհի լավագույն մարզչի ընտրության ժամանակ չքվեարկելով պորտուգալացի մասնագետի օգտին: «Մոուրինյոյի գլխավորությամբ «Յունայթեդը» 3 տիտղոս է նվաճել, այդ թվում նաև Եվրոպա լիգայի խաղարկության գավաթը: Այնուամենայնիվ, Մխիթարյանը քվեարկել է Զիդանի օգտին՝ այդ կերպ անարգելով պորտուգալացի մասնագետին»,- գրված էր Metro պարբերականում:

Հիշեցնենք, որ Տարվա մարզիչ անվանակարգում Մխիթարյանն առաջին հորիզոնականում նշել է «Ռեալի» գլխավորող Զինեդին Զիդանին: Մեր ֆուտբոլիստը երկրորդ հորիզոնականում նշել է «Յուվենթուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրիին, իսկ երրորդ տեղում՝ «Մոնակոյի» գլխավոր մարզիչ Լեոնարդո Ժարդիմին:

Երեկվա հրապարակումից անմիջապես հետո Մխիթարյանը չկար «Մանչեսթեր Յունայթեդի» մեկնարկային կազմում և նույնիսկ փոխարինման դուրս չեկավ: Բնականաբար, շատերը կարծում են, որ Մոուրինյոն, գովաբանելով Լինգարդին և չխաղացնելով Մխիթարյանին, վրեժխնդիր է լինում հայ ֆուտբոլիստից: Դժվար է ասել՝ այս դիտարկումը համապատասխանո՞ւմ է իրականությանը, թե՞ ոչ:

«Յունայթեդի» մեկնարկային կազմում տեղ չէին գտել հիմնական կազմի ֆուտբոլիստներ Ռոմելու Լուկակուն, Նեմանյա Մատիչը: Այս ֆուտբոլիստները, սակայն, երկրորդ կեսում խաղաժամանակ ստացան:

Հոկտեմբերի 28-ին Անգլիայի Պրեմիեր լիգայի 10-րդ տուրի շրջանակներում «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ մրցելու է «Տոտենհեմի» հետ: Մխիթարյանին «Սուոնսիի» դեմ չխաղացնելը շատ հնարավոր է պայմանավորված լինի հենց առաջիկա սկզբունքային խաղով: Մոուրինյոն կարևորագույն խաղից առաջ հանգստանալու հնարավորություն է տվել մեր ֆուտբոլիստին:

Նկատենք, որ «Սոունսիի» դեմ «Յունայթեդը» հաջողության հասավ հանդիպման սկզբնամասում և վերահսկում էր հանդիպման ընթացքը: Այլ կերպ ասած՝ Մխիթարյանին խաղադաշտ դուրս բերելու անհրաժեշտություն կարծես թե չկար: Եթե «Տոտենհեմի» հետ խաղում էլ մեր ֆուտբոլիստը չլինի հիմնական կազմում, ապա Մոուրինյոյի՝ Մխիթարյանից, այսպես ասած, նեղանալու պնդումներն ավելի հավանական կլինեն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում