Մինչև մայիսի 1-ը բանկ դիմելու դեպքում՝ Ընտանեկան դրամագլխից 25000 դրամ ծնողին
«Ուշադրություն՝ ծնողն այսուհետ կարող է մեկ դիմումով հանձնարարական տալ բանկին պարբերական փոխանցումներ կատարել նաև դիմելու ամսվան հաջորդող մնացած ամիսների համար մինչև 2018թ. դեկտեմբերի 31-ը»: Այս հայտարարությունը տարածել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը:
Ընտանեկան դրամագլխից այլ բանկային հաշիվ ամսական փոխանցումներ կատարելու համար ընտանեկան դրամագլուխը տնօրինելու իրավունք ունեցող ծնողը դիմում է այն բանկ, որտեղ բացված է պետական աջակցության հաշիվը՝ ներկայացնելով իր անձը հաստատող փաստաթուղթը և համապատասխան դիմում:
Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության 06.03.2018թ. նիստում ընդունվել է նոր ծնված երեխայի մեկ տարին լրանալուց հետո ընտանեկան դրամագլխից ամսական բանկային փոխանցումներ կատարելը նաև 2018թ. շարունակելու մասին որոշումը:
Եթե լրացել է երեխայի մեկ տարին, ապա մինչև 2018թ. մայիսի 1-ը բանկ դիմելու դեպքում ամսական մինչև 25000 դրամ կարող է փոխանցվել հունվար, փետրվար, մարտ և ապրիլ ամիսների համար:
Հարակից հրապարակումներ`
- Ուժի մեջ է մտել ընտանեկան դրամագլուխը 25 000 դրամով տնօրինելու որոշումը
- Այսօրվանից ուժի մեջ է մտել ընտանեկան դրամագլխի օգտագործման կառավարության որոշումը
- Երեխայի մեկ տարին լրանալուց հետո ընտանեկան դրամագլուխը կարող է տնօրինվել ամսական 25 000 դրամի չափով
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյան, «5-րդ շարասյուն», ներսի ցեցեր. Ըստ քաղաքացիների՝ ՀՀ-ի անվտանգության հիմնական սպառնալիքները