Thursday, 25 04 2024
Օմսկի ձեռնարկություններից մեկում այրվել է նավթամթերքով լի երեք ցիստեռն
Հայոց ցեղասպանության մասին հիշողությունը վիրաբուժական միջոցներով ջնջել այլևս հնարավոր չէ
Ղազախստանում լրացուցիչ միջոցներ կձեռնարկեն հեղեղումների դեմ
Չկա արդարություն՝ չկա խաղաղություն. որքան հրաժարվենք մեր իրավունքներից, այնքան ավելի կնեղեն մեզ
16:09
Վարշավան պատրաստ է օգնել Կիևին՝ վերադարձնել Լեհաստանում գտնվող ուկրաինացիներին
Ցեղասպանությունը մեզ ուժ պետք է տա
15:50
ԵՄ-ում արգելվել են 10.000 եվրոյից ավել կանխիկ գործարքները
Ոստիկանները բերման ենթարկեցին քաղաքացուն
15:40
ԱՄՆ-ն հետ է մղել Եմենի հութիների գրոհներն Ադենի ծոցում գտնվող նավերի վրա
15:34
Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում
ՌԴ-ում ՀՀ դեսպանության մշակույթի կենտրոնում միջոցառում է կազմակերպվել՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Զախարովան մեկնաբանել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները
15:20
Բլինքենը ժամանել է Պեկին
ՌԴ-ն հորդորում է Բաքվին և Երևանին մշակութային հուշարձանների պահպանության հարցը դարձնել երկկողմ բանակցությունների առարկա
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է Ֆինլանդիայի դեսպանին և պատվավոր հյուպատոսին
Ովքե՞ր են գլխավորում խոշոր հարկատուների ցուցակը
Վահագն Աֆյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի Արևմտյան ուղղության հարցերով նորանշանակ տեղակալ-քարտուղարի հետ
Հայաստանի իրավապահների կողմից ԱՄՆ-ին է հանձնվել հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի
Իրանը զգուշացնում է Ադրբեջանին
14:50
Չինաստանն սպասարկում է Հյուսիսային Կորեայից Ռուսաստան զենքի առաքմամբ զբաղվող ռուսական նավը
Կանադայի ընդդիմադիր պահպանողական կուսակցության ղեկավար Պիեռ Պոլյևրի ուղերձը Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ
Նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագիրը որևէ մեկի կողմից դեռ չի չեղարկվել. Զախարովա
Կրիպտոարժույթի հարցը պիտի լուծենք. բան չանելուց ավելի մեծ ռիսկ գոյություն չունի
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
1000 խոշոր հարկատուները վճարել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
Նախիջևանում նոր վարչապետ է նշանակվել
ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատացել է
«Այնպես չէ, որ մեր օգտագործած գազի մի մասը ադրբեջանական չէ». Ալեն Սիմոնյան
«Հայաստանի իշխանությունը ինքն է կոնկրետ բնակավայրեր հանձնում Ադրբեջանին». Զախարովա
Բողոքի ակցիայի մասնակից կինը բռնություն է գործադրել ոստիկանի նկատմամբ. նրան որոնում են

Աղքատներն աղքատանալու են, 2 տոկոս հարուստները հարստանալու են

Հայաստանում տնտեսական աճի տեմպերը սկսել են դանդաղել: Ազգային վիճակագրական ծառայության հերթական հրապարակման համաձայն՝ այս տարվա ինը՝ հունվար-սեպտեմբեր ամիսների կտրվածքով մեր երկրում տնտեսական ակտիվությունը եղել է 5․1 տոկոս: Սա այս տարիներին գուցե այլ երկրների, Գերմանիայի կամ ԱՄՆ-ի համար բարձր աճի տեմպ լիներ, բայց Հայաստանի համար այն աննկատ ցուցանիշ է, եթե չասենք, մեր ազգաբնակչության սոցիալական վիճակի վրա որևէ դրական ազդեցություն չթողած ցուցանիշ է: ՀՀՀատկապես որ շատ տնտեսագետներ կամ փորձագետներ գտնում են, որ նույն ԱՎԾ-ն աճի տեմպը ուռճացված թվերով է ներկայացնում: Չէ որ գյուղատնտեսության դեպքում արդեն կարծիքներ հնչել են, որ սկզբնաղբյուրներից՝ գյուղապետարաններից ու մարզպետարանների գյուղվարչություններից սկսած փորձում են ճշգրտել, այսինքն՝ ոչ թե ուռճացված, այլ հնարավորինս իրական թվեր ստանալ:

Իսկ ինչ վերաբերում է անցած ինը ամիսներին ԱՎԾ-ի ներկայացրած 5․1 տոկոս տնտեսական ակտիվությանը, ապա այս դեպքում էականն ավելի շատ այն է, որ արդեն երրորդ ամիսն է՝ աճի տեմպի նվազում է նկատվում: Չէ որ հունվար-հուլիս ամիսներին այդ գերատեսչությունը 6․2 տոկոս աճ էր ներկայացրել, հունվար-օգոստոսին՝ 5․5 տոկոս: Այսինքն՝ անցած 2 ամիսներին ՀՀ տնտեսական ակտիվության աճը 1․1 տոկոսով նվազել է: Իհարկե, կառավարությունը կարող է ասել, թե ամեն դեպքում իրենք գերակատարել են 2017թ. բյուջեով նախատեսված 3․2 տոկոս աճը, բայց նույն կառավարությունը, չգիտես ինչու, կանխատեսում է, որ տարեկան կտրվածքով աճն ավելի քիչ է լինելու, քան եղել է այս տարվա յուրաքանչյուր ամիս: Սեպտեմբերը չհաշված՝ այս տարվա ամենացածր՝ 5․7 տոկոս աճը գրանցվել է մայիս ամսին, իսկ տարվա կտրվածքով կանխատեսում էին 4․3 տոկոս աճ: Սեպտեմբերն ըստ էության այս տարվա աենացածր ցուցանիշն է: Բայց առջևում դեռ երեք ամիս էլ կա: Իսկ դա նշանակում է, որ առաջիկա յուրաքանչյուր ամսին տնտեսական աճն ավելի է նվազելու և հինգից, գուցե չորս ու երեք տոկոսից էլ ցածր է լինելու:

Ընդ որում՝ աճի տեմպերի նվազում կա մի քանի կարևոր ոլորտներում: Օրինակ, արտաքին առևտրում, որտեղ եթե հունվար-հուլիս ամիսներին կար 26 տոկոս, հունվար-օգոստոսին 24․4 տոկոս աճ, ապա հունվար-սեպտեմբեր ամիսներին արդեն՝ 23․2 տոկոս աճ: Նվազում կա, ինչպես արտահանման, այդպես էլ ներմուծման դեպքում: Եթե ներմուծման աճը առաջին յոթ ամիսների կտրվածքով եղել է 28․5, ութ ամիսներին՝ 26, ապա սեպտեմբերին եղել է 23․2 տոկոս: Արտահանման աճն այդ ամիսների կտրվածքով 21․6 տոկոսից իջել է 19․1 տոկոսի: Ընդհանուր առմամբ՝ արտաքին առևտրաշրջանառության աճը նվազել է մոտ 3 տոկոսով: Գյուղատնտեսության ցուցանիշները գահավիժում են այն աստիճանի, որ հոկտեմբեր ամսվա կտրվածքով կարող է երկնիշ անկում ունենանք: Նույնն էլ կարող է լինել շինարարության դեպքում: Իսկ այդ երկու ոլորտները տնտեսության ռեալ հատվածի հիմնական մասն են կազմում:

Ամեն դեպքում տնտեսական ակտիվության աճն ինչո՞ւ է աճելու փոխարեն սկսել նվազել: Կամ կառավարությունն ինչո՞ւ տնտեսական աճի ավելի ցածր ակնկալիքներ ունի: Այն էլ տարեվերջին: Չէ որ հենց տարեվերջյան ամիսներին է, որ տնտեսությունն ակտիվանում է: Եվ դա մեր երկրում պայմանավորված է լինում հատկապես առևտրի աճով: Քանի որ մեր քաղաքացիների մեծ մասի եկամտի աղբյուր է հանդիսանում նաև մասնավոր տրանսֆերտները, իսկ դրանց հոսքը առավելապես ավելանում է տարվա երկրորդ կեսին, տարեվերջին՝ առավելապես, ապա դա մեծ ազդեցություն է գործում տնտեսական աճի վրա: Արտագնա աշխատանքի մեկնած մեր հայրենակիցներն իրենց վարձատրությունը հիմնականում այդ ժամանակ են ստանում, տարեվերջին էլ վերադառնում են ու սկսում գնումներ կատարել: Այդ շարժն ակտիվացնում է որոշ ապրանքների արտադրությունը, իսկ տարեվերջին ամանօրյա ծախսերը կտրուկ ավելացնում է այդ առևտուրը:

Նույնը վերաբերում էր նաև օգոստոս-սեպտեմբեր ամիսներին՝ նոր ուսումնական տարվա սկզբին, երբ կտրուկ ավելանում են դպրոցականների և ուսանողների ծախսերը: Եվ անկախ ճգնաժամային պայմաններից՝ թե՛ Ամանորի, թե՛ նոր ուսումնական տարվա համար ծախսերն ավելանում են: Այնպես որ, տնտեսական ակտիվությունն այս և այլ հանգամանքներով պայմանավորված՝ պետք է որ աճեր և ոչ թե նվազեր: Բացի այդ, հենց օգոստոս-սեպտեմբեր, ինչ-որ չափով նաև հոկտեմբեր ամիսներին է մեզ մոտ տուրիստական հոսքի ակտիվություն նկատվում: Իսկ այս տարի զբոսաշրջիկների քանակը կտրուկ է ավելացել, որոնք նույնպես մեր երկրում գումար են ծախսում:

Ուրեմն ինչու է կառավարությունը դարձել վատատես, և ինչու է տնտեսապես ամենապասիվ ամսին՝ հունվարին գրանցվում 5․7 տոկոս աճ, մարտին՝ 6․6 տոկոս, իսկ տարեվերջյան ամիսներին ցուցանիշները նվազում են: «Կառավարությունը 4․3 տոկոս է ասում, իսկ Արժույթի միջազգային հիմնադրամն ավելի ցածր ցուցանիշ է սպասում: Դա նշանակում է, որ տնտեսության զարգացման միտումները չկան: Եվ ենթադրում եմ, որ կառավարության հաշվարկները չեն արդարանում մի պարզ պատճառով՝ այն ակտիվ քարոզչության սպասումները որ կային, չեն կարողանում ապահովել, ներդրումները չկան, իսկ առանց ներդրումների հնարավոր չէ աճ ապահովել»,- մեզ հետ զրույցում ասաց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը:

Վերջինիս խոսքերով՝ եթե անգամ աճ էլ կա, ինչպես ԱՎԾ-ն է ներկայացնում, ապա այն չի անդրադառնում մեր ժողովրդի կենսամակարդակի վրա: «Ենթադրում եմ, որ այդ աճը ամենահարուստ 2 տոկոսին է վերաբերում, մեր բնակչության շրջանում որևէ աճ չի նկատվում: Երբ քաղաքացիների հետ խոսում ենք, անգամ փոքր խանութներից պնդում են, որ առևտրի ծավալը խիստ նվազել է»,- հավելում է պատգամավորը:

Բայց չէ որ ԱՎԾ-ն առևտրի շրջանառության երկնիշ՝ 12․5 տոկոս աճ է արձանագրել: «Դա էլ, հավանաբար, խոշոր ընկերություններին, խոշոր սուպերմարկետներին է վերաբերում՝ ի հաշիվ փոքրերի: Մանրածախ առևտուրը կենտրոնացված է, և մենք գիտենք, թե այդ առևտրի շահույթը ում մոտ է հավաքվում՝ նույն 2 տոկոսի մոտ: Այդ փոքրամասնության մոտ գումարի ավելցուկ կա, իսկ բնակչության զգալի հատվածի մոտ՝ աղքատացում»,- եզրափակում է Ս. Բագրատյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում