Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Նախագահ Սարգսյանը հյուրընկալել է Մխիթարյան միաբանության միաբան հայր Վահան ծայրագույն վարդապետ Օհանյանին և ավստրալահայ գործիչ Արա Քաթիբյանին

Նախագահ Սարգսյանը հյուրընկալել է Մխիթարյան միաբանության միաբան հայր 
Վահան ծայրագույն վարդապետ Օհանյանին և ավստրալահայ գործիչ Արա Քաթիբյանին

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հարապետության  նախագահ Արմեն Սարգսյանը մարտի 15-ին հյուրընկալել է Վենետիկի Մխիթարյան միաբանության միաբան, գերաշնորհ հայր Վահան ծայրագույն վարդապետ Օհանյանին և ավստրալահայ գործիչ Արա Քաթիբյանին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, հյուրերը տեղեկացրել են, որ միաբանության կողմից ձեռնարկվել է Հայոց ցեղասպանությանը նախորդած և հաջորդած ժամանակաշրջաններում ամերիկյան մամուլում տեղ գտած հրապարակումներին առնչվող 10 հատորանոց անգլերեն մատենաշարի հրատարկություն, որն ընդգրկելու է վեց առաջատար ամերիկյան թերթերը՝ «The New York Times», «The Boston Daily Globe», «The Chicago Tribune», «The Christian Science Monitor», «The Los Angeles Times» և «The Washington Post»-ը:

Նրանք նախագահին են նվիրել մատենաշարի առաջին՝ «The Armenian Genocide: Prelude and Aftermath. As reported in the U.S. Press – The New York Times» երկհատոր գիրքը: Հատորներում ներկայացված 2666 հոդվածներում անդրադարձ է կատարվում 1894-1896 թթ․ համիդյան կոտորածներին, Ադանայի կոտորածին, 1915 թ․Հայոց ցեղասպանությանը և այդ կոտորածների անմիջական հետևանքներին:

Հեղինակները նշել են, որ գրքերը նախատեսված են ոլորտի մասնագետների և հետազոտողների համար, չեն վաճառվում և տրվում են գրադարաններին ու բուհերին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]