Friday, 19 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Տարօրինակ քարոզարշավ է. բոլորը գիտեն՝ ով վտանգավոր քայլ անի Արցախի վերաբերյալ, իր թաղման օրը կնշանակի

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է քաղաքագետ Կայծ Մինասյանը (Ֆրանսիա, Փարիզ):

Պարոն Մինասյան, մեկնարկել է արտահերթ ընտրությունների քարոզարշավը։ Արդյոք առաջիկա ընտրությունները կփակե՞ն հեղափոխության էջը և կբացե՞ն իրական քաղաքականության շրջափուլը։

– Սկզբունքորեն այդ ընտրությունները պետք է փակեն թավշյա հեղափոխությունը։ Շատ կարևոր է, որ ընտրություններն անցկացվեն արդար ու թափանցիկ ձևով, որովհետև ապրիլից մինչ այսօր ամեն ինչ խաղաղ ձևով է  ընթացել, լավ կլինի՝ գործընթացը հենց այդպես էլ ավարտվի։ Իրականում սրանք շատ կարևոր ընտրություններ են։ Այսօրվա ժամանակավոր իշխանությունը այլ ելք չունի, ստիպված է մաքուր ընտրություններ անցկացնել հայ ժողովրդի համար և միջազգային հանրության առջև։

Շատերը նշում էին, որ այս կառավարությունը ժամանակավոր է, և միայն ընտրություններից հետո հնարավոր կլինի կայունացնել իրավիճակը։ Թե՛ ներքին և թե՛ արտաքին ի՞նչ մարտահրավերներ են սպասում Հայաստանին։

Նայած արդյունքն ինչպիսին կլինի։ Եթե «Իմ քայլը» դաշինքը հաջողի, ինչը շատ հավանական է, ուրեմն արտաքին առումով մարտահրավերները սովորական են՝ խաղաղություն Ղարաբաղում և հարաբերությունների լավացում Ռուսաստանի, Եվրոպայի, ԱՄՆ-ի հետ։ Ներքին առումով շատ կարևոր է, որ տնտեսական զարգացումը կարևոր հիմքի վրա դրվի ու  ճիշտ ուղով գնա։ Պետք է որ քաղաքական առումով Հայաստանը վերադառնա կայուն վիճակի, բոլոր հաստատությունները, նախարարները պետք է հանգիստ աշխատեն։ Նոր հարաբերություններ պետք է հաստատվեն Սփյուռքի հետ, որ ստեղծվի արդիական և ոչ ավանդական մոտեցում։ Եկեղեցիներն ու ավանդական կուսակցությունները բավարար չեն, ավելի լավ ձևով է պետք  աշխատել Սփյուռքի հետ՝ բոլոր կազմակերպությունների, բայց գլխավորապես անձերի հետ, որ ավելի մեծ պոտենցիալ ունեն, շատ ավելի, քան ավանդական միությունները։ Այո՛, նրանք ևս կարևոր են, բայց իրենց ժամանակաշրջանը անցած է. իրենք կա՛մ պետք է փոխեն իրենց գործելաոճը, կա՛մ կամաց-կամաց պետք է չեզոքացվեն ասպարեզից։

Փաշինյանի բացարձակ իշխանությունն ու մեծ լեգիտիմությունը Ղարաբաղյան հարցում ի՞նչ վտանգներ կարող է պարունակել։

– Հանրապետականներն ու Դաշնակցությունը տարօրինակ  ընտրապայքար են տանում։ Նրանք 20 տարուց ավելի իշխանության էին և ինչ ուզում հայտարարում էին, օրինակ՝ «Աղդամը մեր հայրենիքը չէ», կամ Կազանի փաստաթղթին էին համաձայնում, պատրաստ էին ստորագրել։ Հիմա ՀՀԿ-ն ու Դաշնակցությունը աշխատում են վախի մթնոլորտի վրա։ Այսինքն՝ ինչո՞ւ են ժողովրդին վախեցնում, մարդը ոչինչ չի արել Ղարաբաղյան հարցում, ոչ մի որոշում, ասում են՝ մտահոգ ես, քվեարկիր ՀՀԿ-ին։ Հրանտ Մարգարյանն ասում է՝ Ղարաբաղյան հարցում ճնշումներ կան,  վտանգներ կան, բայց ի՞նչ ճնշում,  ի՞նչ վտանգներ, որոնց մասին տեղյակ չենք։ Ես կարծում եմ՝ հենց իրենց իշխանության ժամանակ կար մտահոգություն կամ վտանգ, բայց իրենք ոչինչ չէին անում, որովհետև իշխանության ղեկին էին։ Երբ Հրանտ Մարգարյանը կոալիցիա էր կազմում, մտահոգ չէ՞ր, երբ Սերժ Սարգսյանը բացահայտ ասում էր, որ կազանյան տարբերակին է համաձայնել։ Հիմա ինչո՞ւ են ժողովրդին վախեցնում, ինչո՞ւ են հոգեբանական ճգնաժամի մեջ դնում։ Սա մեկ բան կարող է նշանակել՝ իրենց ընտրապայքարի բովանդակությունը ծարավ է, իրենք այլ բան չունեն ասելու։ Ֆրանսիայում և Եվրոպայում առհասարակ ժողովրդին վախեցնում են ծայրահեղ աջ կամ ծայրահեղ ձախ կուսակցությունները։

Իսկ միջազգային հանրության առումով՝ հնարավո՞ր է  լուծման գնալու պարտադրանք լինի բարձր լեգիտիմություն ունեցող վարչապետի վրա, ասեն՝ նախորդները չունեին հասարակական աջակցություն՝ չէին գնում, իսկ Նիկոլ Փաշինյանն ունի, ու իրեն անգամ ոչ պոպուլյար լուծումները կներվեն։

– Եթե միջազգային հանրությունն այդպես մտածի, կնշանակի, որ ոչինչ չի հասկանում ո՛չ Ղարաբաղյան հարցից, ո՛չ թավշյա հեղափոխությունից, ոչ էլ Փաշինյանի ամբողջ ռազմավարությունից։ Անշուշտ, իրենց համար լավ կլինի, որ առիթից օգտվելով՝ խաղաղության գնանք, բայց այդ ճանապարհով հնարավոր չէ։ Հայաստանում բոլորը գիտեն, որ այն անձը, ով կծախի Ղարաբաղը կամ վտանգավոր քայլ կանի Ղարաբաղի վերաբերյալ, իր թաղման օրը կնշանակի, ուստի դա անկարելի է։ Նիկոլ Փաշինյանը վեց ամսվա ընթացքում մեկ սկզբունք առաջ բերեց՝ առ այն, որ Արցախի իշխանությունները պետք է պաշտպանեն Արցախի ժողովրդի շահերը, և ՀՀ իշխանությունները պետք է պաշտպանեն Հայաստանի, հայ ժողովրդի շահերը սեղանի շուրջ։ Նիկոլ Փաշինյանն ուզում է, որ Արցախի իշխանությունները նստեն սեղանի շուրջ, մարդն ուրիշ բան չի ասում։ Քարոզարշավի ընթացքում հավանաբար Փաշինյանը կասի, թե ինչ ռազմավարություն ունի Ղարաբաղի վերաբերյալ, և միայն այդ ժամանակ կարող ենք խոսել, քննարկել, ուսումնասիրել հարցը, դատապարտել կամ մտահոգություն հայտնել։ Բայց առ այսօր ոչինչ չի ասել, նրանք էլ ասում են՝ մենք ավելի լավն էինք. ավելի լավն էին՝ ինչո՞ւ եղավ քառօրյա պատերազմ, ինչո՞ւ կոռուպցիայի դեմ պայքար չեղավ, ինչո՞ւ երկիրը դատարկվեց։ ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն պետք է հաշիվ տան, և ոչ միայն այդ երկուսը՝ ԲՀԿ-ն, Լևոն Տեր-Պետրոսյանը ևս պետք է հաշիվ տան։ Երեք նախագահները և  իրենց ուժերը պետք է պատասխան տան։

Ես կուզեի երկու բան ասել. առաջին՝ եթե Փաշինյանը հաջողի ընտրություններում, ով գիտի՝ ՀՀԿ-ն կդատապարտվի՞, թե՞ ոչ, արդյոք ՀՀԿ-ն, իբրև ինքնություն ու հաստատություն, մեղավորություն ունի՞  եղած բոլոր խնդիրների մեջ։ Իսկ Դաշնակցությո՞ւնը՝ կա՛մ տեղյակ չէր  նախկին համակարգի գործած  չարիքներից ու միամիտ էր, կա՛մ  տեղյակ էր ու մեղսակից։ Երկրորդ՝ եթե Փաշինյանը հաջողի ընտրություններում, արդյոք հետապնդում չի՞ սկսվի նախկին իշխանությունների նկատմամբ՝ ոչ միայն կոռուպցիայի դեմ պայքար, Լևոնից մինչև Օհանյան, Ռոբերտից մինչև Սերժ Սարգսյան, Վիգեն Սարգսյան, Աշոտյան, Արփինե Հովհաննիսյան։ Այնքան չարիք են գործել, չի կարելի իշխանություն թողնել ու մնալ ընդդիմություն այդքան բան անելուց հետո։ Մայիսին սկսած գործընթացը պետք է շարունակվի ու մինչև վերջ գնա, որպեսզի որևէ քաղաքական ղեկավար չմտածի, որ կարող է կրկնել նման գործելակերպը։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում