Kids Club ծառայություն. ՎիվաՍել-ՄՏՍ-ի անակնկալը՝ երեխաներին

Kids Club ծառայություն. ՎիվաՍել-ՄՏՍ-ի անակնկալը՝ երեխաներին

PanARMENIAN.Net - ՎիվաՍել-ՄՏՍ-ը ներկայացրել է երեխաների համար հարյուրավոր պրեմիում խաղեր առաջարկող Kids Club ծառայությունը: Ծառայությանը բաժանորդագրվելու դեպքում, բաժանորդը ստանում է 3 օր՝ փորձնական օգտագործման համար:

Ծառայությանը բաժանորդագրվելու համար անհրաժեշտ է.

• անցնել հղմամբ,

• ընտրել բաժանորդագրության ժամկետը՝ 1 օր, 1 շաբաթ, 1 ամիս (30 օր),

• ավելացնել Kids Club հավելվածի պատկերակը սմարթֆոնի էկրանին՝ առավել հարմարավետ օգտվելու համար:

Kids Club ծառայությունը հասանելի է միայն Android օպերացիոն համակարգով գործող բջջային սարքերի համար:

Ծառայությանը կարելի է նաև բաժանորդագրվել՝ 2090 կարճ համարին ուղարկելով SMS հաղորդագրություն.

1 օրով բաժանորդագրվելու համար՝ Start 1

1շաբաթով բաժանորդագրվելու համար՝ Start 7

1ամսով (30 օր) բաժանորդագրվելու համար՝ Start 30

2090 կարճ համարին ուղարկվող SMS հաղորդագրությունների համար հավելյալ գումար չի գանձվում:

Kids Club-ում ներառված խաղերը ներբեռնելիս բաժանորդի հիմնական ինտերնետ փաթեթը չի սպառվում (մինչև 31.01.2020): Ծառայությունը տրամադրվում է ՎիվաՍել-ՄՏՍ-ի կանխավճարային և հետվճարային բաժանորդներին, որոնք ունեն ակտիվացված ինտերնետ ծառայություն:

Ծառայության դիմաց վճարումը կատարվում է պարզ եղանակով՝ գումարը գանձվում է անմիջապես բջջային հեռախոսահամարի հաշվեկշռից (կանխավճարայինի դեպքում) կամ ամսավճարի հետ միասին (հետվճարայինի դեպքում):

Ծառայության գինը.

1 օրով բաժանորդագրվելու համար՝ 50 Դ

1 շաբաթով բաժանորդագրվելու համար՝ 300 Դ

1 ամսով (30 օր) բաժանորդագրվելու համար՝ 1000 Դ

Մանրամասն տեղեկություններ կարելի է ստանալ՝ այցելելով հետևյալ հղմամբ:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---