Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ռոնալդուի պատմական նվաճումը․ պորտուգալացին հավաքականում խփած գոլերի քանակով բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն է

Ռոնալդուի պատմական նվաճումը․ պորտուգալացին հավաքականում խփած գոլերի քանակով բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն է

ԵՐԵՎԱՆ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Պորտուգալիաի ֆուտբոլի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն դարձավ ֆուտբոլի պատմության լավագույն ռմբարկուն՝ հավաքականում խփած գոլերի քանակով։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ֆուտբոլի աշխարհի առաջնության որակավորման փուլի շրջանակներում Պորտուգալիայի ազգային հավաքականը սեփական հարկի տակ 2-1 հաշվով առավելության հասավ Իռլանդիայի հավաքականի նկատմամբ։

Պորտուգալիայի հավաքականի կազմում 2 գոլն էլ հեղինակեց Ռոնալդուն, ինչի արդյունքում հավաքականում իր գոլերի քանակը հասցրեց 111-ի՝ շրջանցելով Իրանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ալի Դաեիին, ով Իրանի հավաքականի կազմում 109 գոլ է հեղինակել։

Ռոնալդուն Պորտուգալիայի ազգային հավաքականում անցկացրել է 180 խաղ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]