Հայ մշակողների CodeSignal հարթակը $50 մլն է ներգրավել, կեսմիլիարդանոց ընկերություն դառնալով17 սեպտեմբերի 2021 - 17:13 AMT PanARMENIAN.Net - Տեխնիկական մասնագետների հմտությունների գնահատման հայ մշակողների CodeSignal հարթակը $50 մլն է ներգրավել Index Ventures վենչուրային ընկերության մասնակցությամբ՝ С փուլի շրջանակում։ Մյուս ներդրողների թվում են՝ Menlo Ventures-ը, Headline-ը և A Capital-ը։ CodeSignal-ը 2014-ին Սան Ֆրանցիսկոյում հիմնել են Տիգրան Սլոյանն ու Արամ Շատախցյանը Հայաստանից։ Ընկերությունը գործիքներ է ստեղծել աշխատանքի ընդունելուց առաջ ծրագրավորողների հմտությունները գնահատելու համար։ Դրա շնորհիվ ընկերությունները կարող են համեմատել թեկնածուների գիտելիքներն ու հմտությունները գործող չափանիշների հետ։ Այդպիսով, ընկերությունն այժմ գնահատվում է մինչև կես միլիարդ դոլար։ Այդ մասին PanARMENIAN.Net ին է ասել Սլոյանը։ Ընկերությունը գումարը կծախսի իր ծառայությունների թարմացման, հմտությունների գնահատման տարբերակների ավելացման և աշխատակազմը եռապատկելու վրա, հայտնում է TechCrunch-ը։ Հարթակի միջոցների ընդհանուր ծավալը, ըստ Crunchbase-ի ծավալների, կազմել է $87.5 մլն։ 2020-ի հուլիսին CodeSignal-ը $25 մլն էր ստացել CM Ventures-ից, Capital One Ventures-ից և այլն։ Facebook-ը, Zoom-ը, Uber-ը, Robinhood-ը և Asana-ն օգտվում են ընկերության ծառայություններից՝ մասնագետների տեխնիկական հմտությունների վերաբերյալ զեկույցներ պատրաստելիս։ Ըստ պարբերականի, երկրորդ եռամսյակում CodeSignal-ի շահույթն աճել է 3.5 անգամ։ Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | Փաշինյան․ ՀՀ-ում կա մի կառավարություն, և այդ կառավարությունը նստած է այս դահլիճում Ըստ նրա, ԼՂ–ից բռնի տեղահանված որոշ շրջանակ կամա թե ակամա անում է քայլեր, որոնք սպառնալիք են ստեղծում ՀՀ անվտանգության համար Շահրամանյանը՝ Le Figaro–ին․ Գիտեի՝ ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթն անօրինական էր, բայց մարդկանց փրկելու միակ միջոցն էր Նա խնդրել է Ֆրանսիային՝ ճնշում գործադրել Ադրբեջանի վրա բոլոր գերիների ազատ արձակման պահանջով Ապրիլի 5-ից տուգանքները 30%-ով նվազեցնելու համակարգը գործելու է Պարտավորությունը կհամարվի ամբողջությամբ կատարված ՀԱՊԿ քարտուղար․ ՀՀ–ն իրոք չի մասնակցում քարտուղարության աշխատանքին, բայց կասեցման դիմում չի ներկայացրել Նա շեշտել է, որ Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ դաշնակիցը և որ բոլոր պարտավորությունները մնում են ուժի մեջ |