Թանգարանների գիշերը՝ մայիսի 19-ին. ՀՀ-ից ու ԼՂՀ-ից 116 թանգարան կմասնակցի

Թանգարանների գիշերը՝ մայիսի 19-ին. ՀՀ-ից ու ԼՂՀ-ից 116 թանգարան կմասնակցի

PanARMENIAN.Net - Մայիսի 18-ը Թանգարանների միջազգային օրն է: 2018 թվականին ԻԿՕՄ-ի (International Council of Museums) կողմից ընտրված օրվա խորագիրն է «Գերհաղորդակցվող թանգարաններ. նոր մոտեցումներ, նոր հանրույթներ»:

Մայիսի 19-ին Հայաստանում և Արցախում արդեն 15-րդ անգամ կանցկացվի «Թանգարանների գիշեր» միջոցառումը, որին միացել է 116 թանգարան:

Մայիսի՝ 18-ին ժամը 10:00-ից 18:00-ը, իսկ մայիսի 19-ին՝ ժամը 18:00-ից 24:00-ը, Հայաստանի և Արցախի 116 թանգարանի դռները բաց կլինեն հասարակության համար. մուտքն անվճար է:

Համաեվրոպական այս միջոցառումներին միացել է նաև ՀՀ Կենտրոնական բանկի այցելուների կենտրոնը: Այն այցելուների համար բաց կլինի ուրբաթ՝ մայիսի 18-ին ժամը 09:00 - 18:00 և շաբաթ՝ մայիսի 19-ին ժամը 10:00 - 22:00:

Նշված միջոցառումների շրջանակում Կենտրոնում այցելուներին կներկայացվեն Հայաստանի առաջին հանրապետության թղթադրամների ստեղծման պատմությունը, Կենտրոնական բանկի թողարկած հուշադրամները՝ նվիրված Հայաստանի առաջին հանրապետության 100-ամյակին, Սարդարապատի հերոսամարտի 100-ամյակին: Այցելուները կարող են ծանոթանալ նաև Հայաստանի դրամաշրջանառության պատմությանը՝ հնագույն մետաղադրամներից մինչև ժամանակակից դրամանիշեր, հայկական դրամի պաշտպանական հատկանիշերին:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---