Շատ մանիպուլյացիաներ կան, որոնցով ցանկանում են Ամուլսարը դարձնել ցատկահարթակ՝ անգամ իշխանությանը տապալելու կոնտեքստում

Ամուլսարի ոսկեբեր հանքի հնարավոր շահագործման վերաբերյալ քննարկումները չեն հանդարտվում։ Քննարկումների հոսքից, իհարկե, զերծ չեն մնացել նաեւ խորհրդարանական «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները, եւ հետաքրքիրն այն է, որ խմբակցության ներսում կարծես հարցի շուրջ չկա կոնսենսուս, ավելին՝ պատգամավորներն իրար հակադարձում են նույնիսկ ֆեյսբուքյան գրառումների ու մեկնաբանությունների տիրույթում։

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը նախօրեին մի գրառում կատարեց, որտեղ խոսում էր որոշում կայացնելու ծանր պատասխանատվության մասին։ Թունյանը գրել էր, որ իր ամբողջ գիտակցական կյանքի ընթացքում եղել են շատ պահեր, երբ կողքից նայելով՝ ներքուստ էգոիստաբար ուրախացել է, որ որոշում կայացնելու պատասխանատվությունն իրենը չէ, ուրախացել է, որովհետեւ թեկուզեւ ամբողջական ինֆորմացիա չունենալով՝ հասկացել է, որ լինում են պահեր, երբ պիտի վատի եւ վատագույնի միջեւ ընտրություն կատարել, ու այդ որոշման հետեւանքի համար պատասխան է տալու որոշում ընդունողը։ Պատգամավորը նաեւ անկեղծ ասել է, որ եղել են պահեր, երբ զուտ մարդկայնորեն հասկացել է նաեւ նախկին ղեկավարների պատասխանատվությունը կարեւոր որոշումներ կայացնելիս, ու դրա համար քննադատությունների մեջ եղել է զուսպ ու հնարավորինս օբյեկտիվ․

«Վերջին 6 ամիսը, արդեն ինքս լինելով որոշում ընդունողներից մեկը՝ որպես ԱԺ պատգամավոր եւ առանցքային տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, արդեն ներսից զգացել եմ այդ պատասխանատվության ամբողջ ծանրությունը։ Եղել են օրեր, երբ գիշերները չեմ քնել՝ վերլուծելով, թե արդյոք ճի՞շտ եմ վարվում, թե՞ ոչ։ Ու փառք Աստծո, մինչ օրս խղճիս հետ մաքուր եմ։ Նաեւ այն պատճառով, որ ամենախնդրահարույց հարցերում մեր քաղաքական թիմի ղեկավարի՝ Նիկոլ Փաշինյանի մոտեցումը եղել է շատ հստակ. հիմնվել օբյեկտիվ տվյալների վրա եւ կայացնել հիմնավորված որոշում՝ հաշվի չառնելով քաղաքական, խմբային կամ անձնական որեւէ շահեր»,- գրել է պատգամավորը՝ ապա վերադառնալով Ամուլսարին՝ նշել, որ այս հարցում որոշում կայացնելը «բարդ, ծանր, չափազանց ծանր պատասխանատվություն է ենթադրում»։

Թունյանը գրել է, որ մեկ գրամ չի կասկածում, որ վարչապետն ընտրել է այն տարբերակը, որը մեր երկրի համար ամենաճիշտն է։ Իսկ ինչ վերաբերում է հանրաքվեի տարբերակին՝ պատգամավորը կոշտ ձեւակերպում է արել՝ «որոշումը թողնում ես ժողովրդին ու դրա հետեւանքների պատասխանատվությունն էլ ժողովրդի ուսերին։ Անձամբ ինձ համար հանրաքվեն լավագույն տարբերակը չէ, որովհետեւ կկայացվի թվացյալ արդար, բայց ոչ պարտադիր է, որ ճիշտ որոշում։ Ժողովուրդը երբեմն կարող է սխալվել կոնկրետ հարցերում՝ կոնկրետ խնդրի մասին ոչ բավարար գիտելիք կամ տեղեկություններ ունենալու պատճառով։

Ես չեմ ուզում, որ իմ հարեւան անգրագետ Պողոսը՝ իր անգրագետ բազմամարդ ընտանիքով, ավելի մեծ դեր խաղա կոնկրետ էս հարցում որոշում կայացնելու գործում, քան ես։ Ամեն դեպքում, անկախ նրանից թե ինչ որոշում կկայացնի վարչապետը՝ ինքնուրույն, թե հանրաքվեի միջոցով, ես կիսում եմ իր հետ այդ պատասխանատվությունը»,- գրել է պատգամավորը՝ հավելելով, որ եթե վարչապետի որոշումը այսպիսի կարեւոր հարցում տրամագծորեն տարբերվեր իր մոտեցումից, ապա ինքը մանդատը վայր կդներ ու կքննադատեր այդ մոտեցումը։

Նրա այս գրառումը համացանցում բուռն քննադատությունների առիթ դարձավ. գրառմանն արձագանքեց նույնիսկ նույն խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը: Նա այսպես է մեկնաբանել Թունյանի այս գրառումը․ «Եթե հարկ համարեիր ուշադիր լսել այն մարդկանց, որոնք մատնանշում են խնդիրները, կնկատեիր, որ երեկ վարչապետն արդեն իսկ կայացրեց մի որոշում, որի մասին մարդիկ խոսում էին։ Լավ է, որ վարչապետի ականջները բաց են», եւ երբ Թունյանը պատասխանել է, թե ինքն էլ է նույնն ասում՝ վարչապետի ականջներն էլ, աչքերն էլ բաց են, մնում է՝ դա տեսնենք, Լենա Նազարյանն արձագանքել է․ «Իր երեկվա որոշումը քո ասածին հակասում է։ Գոնե դա նկատիր գործընկերներիդ մասին նման բաներ գրելուց առաջ»։

Թեմայի շուրջ մեր հարցերին է պատասխանել քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը։

- Պարոն Սաֆարյան, Ամուլսարի հանքի շահագործման վերաբերյալ ամենատարբեր քննադատություններ են հնչում իշխանության հասցեին, դրանք հիմնավորվում են, պատահում է նաեւ հակառակը։ Ի՞նչ խնդրի առաջ է կանգնել վարչապետը, ինչպիսի որոշում պետք է կայացնի։

- Խնդիրն այսպես բարդացել է, որովհետեւ բանը հասել է քաղաքական որոշման կայացմանը։ Եթե, օրինակ, պարզվեր, որ «Լիդիան Արմենիա»-ն օրենքի խախտումներով կամ սահմանված ընթացակարգերի խախտումներով է ձեռք բերել հանքի շահագործման թույլտվությունը, կազմել ՇՄԱԳ-ը, այդ դեպքում խնդիրն ավելի հեշտ կլիներ։ Նշանակված փորձաքննությունը ցույց տվեց, որ որքան էլ «ԷԼԱՐԴ»-ը նշել է հանքի շահագործման դեպքում տարբեր ռիսկերի կառավարման մասին, այնուամենայնիվ, որեւէ կերպ չի խոտանվել նախկին ՇՄԱԳ-ը, թեպետ վարչապետն ինքը նախօրեին հանձնարարություն է տվել Շրջակա միջավայրի նախարարությանը՝ պարզել արդյոք եզրակացության մեջ ի հայտ եկած հանգամանքները նոր ՇՄԱԳ-ի անհրաժեշտություն չե՞ն առաջացնում։ Կարծես թե «Լիդիանի» կողմից հանքի շահագործման իրավական մասով լուրջ կասկածներ չկան, եւ դրա համար խնդիրը մնացել է քաղաքական որոշման մակարդակում։ Բնականաբար, մեր բազմաթիվ համաքաղաքացիներ իրենց կարծիքն են հայտնում, այդ թվում՝ դեմ արտահայտվելով, բայց բուն կառավարությունն, իհարկե, կաշկանդված է հանրության շահը առաջին դիրքում դնելու հանգամանքով, բայց մենք ունենք խնդիրներ, որոնց մասին նույնպես պարտավոր են մտածել։ Դրանք այն ռիսկերն են, որոնք կարող են առաջանալ հանքի չփակման դեպքում, եթե իհարկե շահագործման ռիսկերը կառավարելի են։ Եւ, բնականաբար, երկու դաշտում կան ռիսկեր, ըստ այդմ՝ կառավարության համար հեշտ չէ քաղաքական որոշումը կայացնելը, որովհետեւ ոմանք դեմ են, քանի որ գտնում են՝ դա ուղղակի առողջարանային գոտի է ու կապ չունի՝ ռիսկեր կան, թե ոչ, ոմանք դեմ են, որովհետեւ գտնում են, որ ռիսկերը կառավարելի չեն, մանավանդ որ տասնյակ տարիների մասին է խոսքը։ Այսինքն՝ խնդրի դեմ արտահայտվողների բանակը շատ տարասեռ է, ու ի տարբերություն կառավարությանը՝ մարդիկ կաշկանդված չեն մտածել, թե դա ինչպես կազդի երկրի հեռանկարների, միջազգային հարաբերություններում ընկալումների վրա եւ այլն։ Անկախ նրանից՝ ինչ դիրքորոշում ունենք, որովհետեւ ինքս էլ երկարաժամկետ կտրվածքով տեսնում եմ ոչ հանքարդյունահանող Հայաստան, եւ վստահ եմ, որ Նիկոլ Փաշինյանը նույնպես այդ Հայաստանն է տեսնում, բայց այս պահին՝ որպես իշխանության պատասխանատու, նա պարտավոր է բազում գործոններ հաշվի առնել եւ կայացնել այդ դժվարին քաղաքական որոշումը։ Մենք ունենք նաեւ բավականին շատ մանիպուլյացիաներ եւ հեռուն գնացող խաղեր, որոնք ցանկանում են Ամուլսարը դարձնել ցատկահարթակ՝ անգամ իշխանությանը տապալելու կոնտեքստում, եւ կարծում եմ՝ մենք պիտի կարողանանք զատել՝ ովքեր են իրապես մաքուր քաղաքացիական դիրքորոշում հայտնում, ովքեր ինչու են դեմ կամ կողմ։

- Ակնհայտ է, որ նաեւ «Իմ քայլը» խմբակցության ներսում կան տարբեր ընկալումներ ու ոչ միանշանակ մոտեցում, սա որոշում կայացնելու համար խանգարո՞ղ հանգամանք է։

- Ընդհանուր առմամբ մեծ թիմ է, մինչեւ վերջանական որոշման կայացումը շատ տարաձայնություններ կարող են լինել, բայց նաեւ մի ուրիշ խնդիր կա, եւ ռիսկ, որի մասին ես խոսել եմ դեռ խորհրդարանական ընտրությունների ժամանակ, դա հստակ գաղափարախոսական հենքի ապահովումն է ծրագրի մակարդակով, երբ կոնկրետ խնդիրների լուծման չափանիշներ կան՝ ինչ սկզբունքներ պիտի հաշվի առնվեն ու հարգվեն այս կամ այն որոշումն ընդունելիս։ Չեմ ասում՝ դիրքորոշումներ ձեւակերպեին Ամուլսարի կամ այլ կոնրետ հարցերի վերաբերյալ, այլ, ասենք, «հանքարդյունաբերության ապագա, թե՞ կանաչ տնտեսություն» համատեքստում։ Այդ դեպքում, կարծում եմ, խմբակցությունն այսօր ավելի ճիշտ որոշում կկայացներ։ Սա «իզմերի ժամանակը անցել է» մտքի հետեւանք է, որովհետեւ -իզմերը հենց այս պահին էլ աշխատում են, մի մասն իր -իզմով է առաջնորդվում, մյուս մասը՝ իր։ Ամուլսարի հարցում դեռ հնարավոր էր պայմանավորվել, բա ի՞նչ ասել խնդիրների մասին, որոնք ապագայում են ծագելու եւ պահանջելու են դիրքորոշում։

- Շատ պաշտոնյաներ հայտարարեցին, որ անվերապահորեն աջակցում են Նիկոլ Փաշինյանին եւ կիսում են հարցի ողջ պատասխանատվությունը։ Բայց չէ՞ որ հանքի շահագործումը տասնյակ տարիների խնդիր է, իսկ դրա հետեւանքները հարյուրավոր տարիներ կարող են մնալ, իսկ ներկա կառավարության կյանքը կանխատեսելի չէ, գուցե հինգ տարի հետո այլեւս իրենք չլինեն։

- Հենց նաեւ դա է պատճառը, որ ես առաջարկում եմ հանրաքվեի գաղափարը։ Խոսքն իսկապես մեկ իշխանավարման տարիների մասին չէ, եւ այս առումով ցանկալի է, որպեսզի ժողովուրդն ինքն այդ պատասխանատվությունը կիսի, լավ է, որ վարչապետն ու նրա թիմի զգալի մասը չեն խուսափում ծանրագույն որոշումներ ընդունելուց, բայց, իրավացի եք, կա տասնյակ տարիների խնդիր, որի ընթացքում կարող են պաշտոնավարել մի քանի իշխանություններ։ Այս պարագայում ես կարծում եմ պատասխանատվությունը պիտի լինի կոլեկտիվ, հավաքական, այո, թող իշխանությունը հայտնի իր դիրքորոշումը, «Լիդիանը» հայտնի իր հավաստիացումները, հասարակությունն էլ իր դիրքորոշումը, դա լավագույն եղանակը կլինի։ Ես իհարկե տեսնում եմ, գիտակցում, որ նախկին իշխանության որոշ ուժեր, որոնք ամենամեծ պատասխանատվությունն են կրում իրավիճակի համար, նույնպես փորձում են թռչել պատասխանատվությունից եւ խնդիրը վերածել կառավարության վստահության հանրաքվեի, բայց պիտի հասկանանք, որ այդ վստահությունը առավելապես նախկին իշխանությունների նկատմամբ է լինելու, ոչ թե նոր իշխանության։ Եւ ես կցանականայի, որ հանրաքվեի ընթացքում ոչ միայն Ամուլսարի խնդիրը դրվեր, այլ շատ ավելի լայն հարց․ նաեւ երկրի տնտեսական ապագան՝ գնալ հանքարդունաբերությունը կրճատելու ճանապարհով, թե՞ կոնսերվացնել եղած հանքավայրները։ Եւ այս որոշման դեպքում հասարակությունը շատ ավելի կօգնի կառավարությանը, եւ երկիրը շահած դուրս կգա։

- Ըստ որոշ մեկնաբանությունների՝ հարցը հանրաքավեի տարբերակով լուծելը սխալ կլինի, քանի որ այդ դեպքում խնդիր կառաջանա երկիր եկող ներդրումների հետ։

- Ներդումների համար ավելի կարեւոր  է երկրի կանխատեսելիությունը, երբ իմանան, որ հանրությունը չի հանդուրժում հանքարդյունաբերություն եւ ուզում է կրճատել, քան եթե հիմա միջազգային մակարադակներում իմանան, որ ռիսկերը կառավարելի են եղել, բայց նոր կառավարությունը առանց համոզիչ բացատրության արգելել է հանքի շահագործումը։ Խաղի կանոնների բացակայությունը պակաս վտանգավոր չէ, քան կանխատեսելիությունը, եթե իմանան, որ ՀՀ-ում հանքարդյունաբերության հնարավորությունները սահմամափակ են, որովհետեւ հանրությունը չի ցանկանում խորացնել կամ զարգացնել այդ ուղղությունը։ Սա ավելի ազնիվ մոտեցում կլինի, եւ ներդրողները գոնե կիմանան, որ այդ դաշտում խաղի կանոները հստակ են, պարզապես պոտենցիալ չկա եւ կորոշեն ուրիշ որ դաշտում խաղան։ Իրականում կառավարության խնդիրը հենց այս դաշտում է եւ հանրությունը պետք է դա հասկանա։ Իհարկե որեւէ մեկը չի ցանկանա, որ երկիրը դառնա շահագործվող հանքավայրերի հանքարան, ես վստահ եմ, բայց իրավիճակն այնպիսին է, որ ունենք խնդիր եւ վարչապետը գտնվում է այն լուծելու հրամայականի առջեւ։

Տպել
4352 դիտում

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին