Thursday, 25 04 2024
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ

1,5 տարվա ընթացքում սա առաջին ահազանգն է. Ռոմանոս Պետրոսյան

Իմ պաշտոնավարման ավելի քան 1,5 տարվա ընթացքում սա առաջին նման ահազանգն է: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին ասաց Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը՝ անդրադառնալով Ծաղկաձորում օտարերկրյա հանգստացողներից մեկի բողոքին, որ գիշերները ոսկե երիտասարդությունը, քրեական տարրերը հաճախ են վեճեր սարքում, բայց չի հանդիպել ոստիկանի, որը կկանխի նման դրսևորումները:

«Ոստիկանության Կոտայքի մարզային վարչությունը ունի Հրազդանի առանձին բաժին և Ծաղկաձորի բաժանմունք: Եթե վերջին տարիներին այցելել եք Ծաղկաձոր, նկատած կլինեք՝ հենց Կեչառիսի եկեղեցական համալիրի կողքը ամենօրյա ռեժիմով ոստիկանական մեքենան պարեկային հերթապահություն է իրականացնում, ինչպես նաև գիշերային հերթապահություն է իրականացնում քաղաքում: Այսինքն՝ բոլոր պարագաներում ես կարող եմ երաշխավորել, որ Ծաղկաձորում, որպես նաև տուրիստական ինդուստրիայի կարևորագույն կենտրոն, պատկան մարմինները հավուր պատշաճի հերթապահություն են իրականացնում: Իմ պաշտոնավարման ավելի քան 1,5 տարվա ընթացքում սա առաջին նման ահազանգն է: Ես չգիտեմ, թե որքանով է այն օբյեկտիվ: Ես ինքս մեկ անգամ ևս ոստիկանության մարզային վարչության պետի հետ կխոսեմ այդ մասին՝ հասկանալու համար, թե ինչու պետք է նման ահազանգ լինի»,- ասաց մարզպետը:

Հարցին, թե արդյոք ոստիկանության աշխատակիցների բարեփոխման անհրաժեշտություն տեսնո՞ւմ է, նա պատասխանեց. «Գլոբալ առումով, այո, տեսնում եմ, վարչապետն ինքն էլ է տեսնում, նույնիսկ աշխատանքային խումբ է ձևավորվել բարեփոխումներ իրականացնելու համար:

Բնականաբար, ես իմ քաղաքական թիմի տեսակետը լիարժեքորեն կիսում եմ, որ իրավապահ համակարգի ամբողջական բարեփոխման անհրաժեշտություն կա»:

Ինչ վերաբերում է մարզում քրեական ենթամշակույթ կրող անձանց ակտիվությանը, որի մասին ինքը բարձրաձայնել էր դեռ Աբովյանի ընտրությունների ժամանակ, Ռոմանոս Պետրոսյանն ասաց. «Վերջին շրջանում առանձնակի դրսևորումներ ի հայտ չեն եկել քրեական ենթամշակույթ կրող շրջանակների կողմից, բայց հիմա էլ ոստիկանության մարզային վարչությունը բավականաչափ օպերատիվ և կոմպետենտ է այդ հարցում, և թե՛ իմ կողմից, թե՛ քաղաքացիների կողմից դրա հետ կապված ցանկացած ահազանգի անմիջապես գնահատական է տրվում: Ես ինքս էլ մշտական կապի մեջ եմ իրենց աշխատակազմի հետ: Վերջերս նաև ինձ մոտ էր Կոտայքի վարչական տարածքը սպասարկող ՃՈ սպայակազմը, որի հետ քննարկեցինք նաև ճանապարհներին, հատկապես Հրազդանում և Աբովյանում, կարգուկանոնի հաստատման անհրաժեշտության հարցը»:

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում