Saturday, 20 04 2024
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Սպասվում են տեղումներ
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Ապրիլի 20-ին ջուր չի լինի նշված հասցեներում
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում

Ցանկացած, նույնիսկ անսպասելի իրավիճակում Դիլիջանի թունելի աշխատանքը չպետք է խաթարվի. ՏԿՏՏ նախարարի պաշտոնակատար

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանն այցելել է հանրապետության մի քանի ճանապարհահատվածներ, որտեղ իրականացվում են կամ արդեն ավարտվել են ճանապարհաշինական աշխատանքներ։

Նախարարության լրատվական ծառայությունից հայտնում են, որ այցի սկզբնակետը (Մ4) Երևան-Սևան-Իջևան միջպետական նշանակության ճանապարհի հատվածներն էին, որտեղ ընթանում են միջին նորոգման աշխատանքներ։ Շինարարության արդյունավետ և անվտանգ իրականացման նպատակով ճանապարհը հատվածաբար միակողմանի փակ է։

Հակոբ Արշակյանը վերանորոգումն իրականացնող ընկերության ղեկավարների և մասնագետների հետ քննարկել է անվտանգության նշաններով պատշաճ կահավորման հարցը` վթարներից խուսափելու և հնարավորինս հարմարավետ դարձնելու համար շինարարության շրջանցումը։ Նա հանձնարարել է խստորեն հետևել նաև լուսավորության ապահովմանը, լուսային ազդանշաններով կահավորմանը, որպեսզի վարորդները բավականաչափ հեռավորությունից նկատեն շինարարությունը և ժամանակին արգելակեն։ Նախարարի պաշտոնակատարը հատուկ ընդգծել է նաև որակի չափանիշների պահպանման կարևորությունը շինարարական աշխատանքի ողջ ընթացքում։

Ճանապարհի հարակից համայնքներից մեկի ղեկավարը դիմել է նոր շրջադարձի կառուցման հարցով, ինչին ի պատասխան՝ նախարարի տեղակալի պաշտոնակատար Բագրատ Բադալյանը նշել էց, որ դրա նպատակահարմարությունը կդիտարկվի, չնայած ճանապարհային անվտանգության տեսանկյունից միջպետական ճանապարհին չպետք է լինեն մեծ թվով շրջադարձեր։

Նախարարի պաշտոնակատարը եղել է նաև Դիլիջանի թունելում, որը ծանրաքաշ ավտոմեքենայի` սեպտեմբերի վերջին տեղի ունեցած հրդեհի հետևանքով վնասվել է։ Հակոբ Արշակյանը զրուցել է թունելը սպասարկող ընկերության ղեկավարի և դիսպետչերական կայանի աշխատակիցների հետ, ծանոթացել սպասարկման աշխատանքների ընթացքին։ Նա նշել է, որ հարկավոր է սպասարկումն այնքան կանխատեսելի ու համակարգված կազմակերպել, որ ցանկացած` նույնիսկ անսպասելի իրավիճակում թունելի աշխատանքը չխաթարվի։ Հակոբ Արշակյանը նաև ընդգծել է, որ հենց դիսպետչերական կայանի օպերատիվ արձագանքի շնորհիվ էր, որ ժամանակին ձեռնարկվել են անվտանգության միջոցառումներ ու հրդեհի հետևանքով տուժածներ չեղան։

Աշխատակիցները հայտնել են, որ հրդեհից վնասված օդափոխության համակարգում որոշակի նորոգումներ են արվել, բայց առաջիկայում անհրաժեշտ է ժամանակավորապես փակել թունելը և հիմնանորոգել։ Պատահարի հետևանքով վնասվել է նաև թունելի լուսավորությունն ու մալուխային համակարգը։ Նախարարի հրամանով ստեղծվել է աշխատանքային խումբ, որը կուսումնասիրի հրդեհի հասցրած վնասների ամբողջ ծավալն ու կներկայացնի առաջարկություններ։

Հակոբ Արշակյանը եղել է նաև Դիլիջանից Իջևան տանող հատվածում, որտեղ 7.4 կմ ընդհանուր երկարությամբ ճանապարհին կատարվում են միջին նորոգման աշխատանքներ:

Շրջայցի ավարտին նախարարի պաշտոնակատարն այցելել է Վանաձոր-Ալավերդի- Վրաստանի սահման (Մ6) ավտոճանապարհի հիմնանորոգվող հատվածներ։

Վանաձորից «Թումանյան» կայարան ձգվող 38,5 կմ ճանապարհահատվածում, որի հիմանանորոգումն իրականացվել է Եվրոպական ներդրումային բանկի վարկային միջոցներով, շինարարական աշխատանքներն արդեն ավարտական փուլում են։ Ասֆալտապատումն ամբողջությամբ արված է։ Այս պահին ընթանում են ճանապարհի կահավորման և անվտանգության էլեմենտների տեղադրման աշխատանքներ։ Նախատեսվում է ճանապարհը վերջնական շահագործման հանձնել նոյեմբերի վերջին։ Այս հատվածում միաժամանակ աշխատում են 3 շինարարական կազմակերպություններ՝ «Արարատճանշին», «Ճանապարհ» և «Կապավոր» ընկերությունները։

Ճանապարհի ամբողջ երկարությամբ կատարվել է ուսումնասիրություն, ինչի արդյունքում վտանգ ներկայացնող բոլոր տեղամասերում տեղադրվել են բետոնե պարապեդներ և արգելապատնեշներ։

Կատարվել են նաև հենապատերի վերանորոգման և կառուցման, ջրահեռացման համակարգի վերականգնման, մայթերի, գաբիոնային շարվածքով հենապատերի կառուցման, ջրագծերի տեղափոխման և վերակառուցման աշխատանքներ: Կառուցվել ու հիմնանորոգվել են ճանապարհահատվածի 3 թունելներն ու կամուրջները։

Մ6 ավտոճանապարհի` «Թումանյան» կայարանից մինչև Բագրատաշեն հատվածում շինաշխատանքների մեկնարկը տրվել է այս տարվա մայիս-հունիս ամիսներին։ Այս հատվածում ծրագրի իրականացումը ֆինանսավորվում է Ասիական զարգացման բանկի կողմից։ Ներկայում այստեղ իրականացվում են հողային աշխատանքներ և ասֆալտբետոնե հին ծածկի ֆրեզավորում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում