▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռուդոլֆ Ղևոնդյանի մասնակցությամբ վերջին հարցազրույցը մեծ իրարանցում էր առաջացրել

Այսօր առավոտից համացանցում և լրատվամիջոցներում, այդ թվում մեր կայքում,  տարածվեց ՀՀ վաստակավոր արտիստ Ռուդոլֆ Ղևոնդյանի մահվան լուրը:

«Իմ հայրը դեռ ողջ  է։ Խնդրում եմ մի տարածեք սխալ ինֆորմացիա։ Նա ծանր հիվանդ է , կոմայի մեջ և դեռ պայքարում է կյանքի համար» ,-գրել է Ռուդոլֆ Ղևոնդյանի որդին՝ Գոռը, ֆեյսբուքյան իր էջում։ 

Հիշեցնենք, որ Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասան Ռուդոլֆ Ղևոնդյանի  մասնակցությամբ վերջին հարցազրույցներից մեկը, որ տվել էր Asekose.am-ի Բացարձակ Արժեք հաղորդման շրջանակներում մեծ իրարանցում էր առաջացրել համացանցում։ 

Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի լրատվության և հասարակայնության հետ կապերի պատասխանատու Անի Ներսիսյանը նույնպես  տեղեկացրել է, որ  դա ապատեղեկատվություն է, Ռուդոլֆ Ղևոնդյանը չի մահացել:

«Ռուդոլֆ Ղևոնդյանը ներկայումս գտնվում է Բելգիայում: Այո, վիճակը ծանր է, բայց, Փառք Աստծո, չի մահացել»,-նշել է Անի  Ներսիսյանը:

Asekose.am-ը առողջություն և շուտափույթ ապաքինում է մաղթում սիրված դերասանին:

 

 

 

 

 

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին