ԵԶԲ-ն պահպանել է Հայաստանում 5,2% տնտեսական աճի կանխատեսումը21 նոյեմբերի 2017 - 16:55 AMT PanARMENIAN.Net - Եվրասիական զարգացման բանկը (ԵԶԲ) 2017 թվականին Հայաստանի տնտեսական աճի համար պահպանել է 5,2%-ի կանխատեսում: Բանկի՝ նոյեմբերին հրապարակած եռամսյակային մակրոտնտեսական զեկույցի համաձայն, ընթացիկ տարում Հայաստանը ԵԱՏՄ տարածքում երկրորդ տեղն է զբաղեցնում տնտեսական աճի չափով՝ Տաջիկստանից հետո: Ըստ ԵԶԲ կանխատեսումների՝ 2017-ին այս երկրում կգրանցվի 7,2% տնտեսական աճ: Բելառուսում կանխատեսվում է 1,8%, Ղազախստանում՝ 3,7%, Ղրղըզստանում՝ 4%, իսկ Ռուսաստանում՝ 1,7% տնտեսական աճ: Հայաստանում 2018-ին տնտեսական աճը կկազմի 2,7%: 2019-ին կգրանցվի ավելի բարձր՝ 4,1% տնտեսական աճ, իսկ 2020-ին 4%: Տարեսկբին ԵԶԲ Հայաստանի տնտեսական աճի 2,9% էր կանխատեսում, իսկ 2018-ին համար՝ 3,9%: 2016-ի հունվար-սեպտեմբերին ՀՀ-ն զիջեց իր առաջատար դիրքն առաջին կիսամյակի արդյունքներով ՀՆԱ աճի տեմպերի ցուցանիշով ԵՏՄ երկրների թվում: Պատճառը ՀՆԱ 2,6 տոկոս անկումն է եղել 3-րդ եռամսյակում՝ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ: Ընդհանուր առմամբ, 2016-ի արդյունքներով` ԵԶԲ անդամ երկրներում տնտեսական անկումը 2015-ի համեմատ 3,1%-ից դանդաղել է մինչև 0,5%: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Մխիթարյանն 1-ին անգամ իր կարիերայում դարձել է թոփ 5 լիգաները ներկայացնող առաջնության չեմպիոն Նա հանդես է եկել նաև «Ռոմայում», «Արսենալում», «Մանչեսթեր Յունայթեդում», «Բորուսիա Դորտմունդում» Փաշինյան․ ՀՀ–ն չի պատրաստվում պատերազմել ԼՂ համար Նա նշել է, որ ՀՀ կառավարությունը պատրաստ է քայլեր ձեռնարկել, որ ադրբեջանական 4 գյուղում մարդկանց կյանքը հնարավոր դառնա ԱՄՆ Կոնգրեսում օրինագիծ են պատրաստում Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցների վերաբերյալ Օրինագծում նաև խոսվում է հայ ռազմագերիների իրավունքների խախտման մասին Կիրակոսյանը՝ Հաագայի դատարանում. ԼՂ բազմաթիվ գյուղեր ու քաղաքներ պարզապես անհետացան Նա նաև փաստարկներ է ներկայացրել, թե ինչու ՀՀ-ն չի կարող մեղադրվել Ադրբեջանի դեմ ռասայական խտրականության մեջ |