×


Նորա Գրիգորյանը՝ երեխաների հետ

«Ինձ դաս եղավ, որ երջանկությունը լռություն է սիրում»․ Նորա Գրիգորյան

Նորա Գրիգորյանն ընտանեկան պորտֆոլիոն համալրել է գեղեցիկ լուսանկարներով, որոնք էլ առաջինը տրամադրել է BRAVO.am-ին։ Ռեժիսորի հետ զրուցել ենք նոր համագործակցության, սպասվող նորությունների մասին, եւ ոչ միայն։

«Վաղուց էի ծրագրում թարմացնել մեր ընտանեկան լուսանկարները, նախ՝ համավարակի, հետո էլ պատերազմի պատճառով չէր ստացվում։ Օրեր առաջ թատրոնում հանդիպեցի լուսանկարիչ Գարիկ Մանուկյանին ու զրույցի ընթացում ասացի, որ հարմար լինելու դեպքում կարող եմ հենց այդ օրն էլ իրականացնել, սիրով համաձայնեց։ Չնայած նրան, որ երեխաներս նկարվել սիրում են, որոշակի բարդություններ եղան. տաղավարում թանկարժեք տեխնիկա ու համակարգիչներ կային, նրանք վազվզում էին, ինչից շատ էի լարվում»,- պատմել է նա։

Նորա Գրիգորյանը


Հագուստների ընտրության հարցում Նորային օգնել է դերասանուհի Վիկտորյա Սահակյանը․«Թիմային աշխատանքի շնորհիվ կարողացանք հուզիչ ու շատ գեղեցիկ լուսանկարներ ստանալ»։

Նորա Գրիգորյանը՝ երեխաների հետ


Թատերական պրեմիերաներ է խոստանում․«Բեմադրել եմ Մարկեսի «Ես միայն զանգահարելու եմ եկել» պատմվածքի հիման վրա գրված պիեսը։ Հանդիպումները շատ հետաքրքիր են անցնում, դերասանները նոր մտքերով են փորձի գալիս, ինքս շատ եմ ոգեւորվում,երբ նրանք ինձ գաղափարակից են դառնում։ Այլ թատրոնից էլ համագործակցության առաջարկ ունեմ, մի շարք բիզնես ծրագրեր էլ կան, որ քրտնաջան աշխատանքի շնորհիվ առաջիկայում կյանքի կկոչվեն»։

Նորա Գրիգորյանը՝ երեխաների հետ


Խոսելով իր ու սիրելիի՝ Հայկի հարաբերությունների մասին՝ Նորան ասել է․ «Պատերազմից հետո հանդարտվել եմ. շատ բաներ դաս եղան, նոր բաներ սովորեցի։ Քաղածս դասերից մեկն էլ այն եղավ, որ երջանկությունը լռություն է սիրում։ Մի բան կասեմ՝ մեր միջեւ ամեն բան լավ է»։

Տեքստը՝ Մերի Պողոսյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Գարիկ Մանուկյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին