211652_close_icon
views-count87317 դիտում article-date 18:54 27-07-2017

Անհայտ անձինք կանացի կեղծամներով թալանել են սիրված ու ճանաչված հեռուստալրագրող, «Հայելի» ակումբի հիմնադիր, «Հայելին ձեր տանը» հաղորդման հեղինակ և վարող Անժելա Թովմասյանին.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

[color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով, Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել երեկ՝ հուլիսի 26-ին Երևանում անհայտ անձանց կողմից Porsche Cayenne մակնիշի 35 GX 767 համարանիշի ավտոմեքենայի առջևի լուսարձակների գողությամն փաստով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը գիշերը,ժամը 02:00-ից 04:00-ն ընկած ժամանակահատվածում երկու հոգի, ովքեր դեմքերը փակել են կանացի դիմակներով, գլխներին դնելով կանացի կեղծամներ, մի քանի վայրկյանի ընթացքում Արաբկիր վարչական շրջանի Մամիկոնյանց փողոցի շենքերից մեկի բակից գողացել են Porsche Cayenne մակնիշի ավտոմեքենայի առջևի լուսարձակները: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ այդ ամենը տեսաձայնագրել է ավտոմեքենայի կայանման վայրին մոտ շենքերից մեկում տեղադրված տեսախցիկը: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ թալանված Porsche Cayenne ավտոմեքենան պատկանում է ճանաչված ու սիրված հեռուստալրագրող «Հայելի» ակումբի հիմնադիր նախագահ, «Կենտրոն» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Հայելին ձեր տանը» սիրված հաղորդաշարի հեղինակ և վարող Անժելա Թովմասյանին: [b]Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի:[/b] [color=#EF2929]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 19+
19+

Նմանատիպ նյութեր