Ոստիկանությունը Էջմիածնի քաղաքապետի գրառումը հանցագործության մասին հաղորդում չի ընդունել

Էջմիածնի քաղաքապետարանի կողմից վերջին տարիներին տարեկան 7 միլիոն 200 հազար ՀՀ դրամի ծաղիկ կամ ծաղկեպսակ ձեռք բերելու հետ կապված Էջմիածնի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Դիանա Գասպարյանը իրավապահ մարմիններին չի դիմել: Այս մասին մեր զրույցում ասաց վերջինս՝ նշելով, որ կարծում է՝ այս խնդրում առերեւույթ հանցակազմ, որպես այդպիսին, չկա, բայց ոստիկանությունն իր գրառումը կարող է ընդունել որպես հաղորդում հանցագործության մասին.

«Կան հնարավոր չարաշահումներ, կասկածելի երեւույթներ: Իրավիճակը գնահատելով՝ ես իրազեկել եմ հանրությանը, եւ իմ գրառումը իրավապահ մարմինները կարող են ընդունել նաեւ հաղորդում հնարավոր հանցագործության մասին, եւ հետագայում իրենք գնահատականներ տան: Ես այս պահին կարող եմ միայն կասկածելի թվացող փաստերը վեր հանել»,- ասաց Դիանա Գասպարյանը:

Վերջինս ֆեյսբուքում գրառում էր կատարել Էջմիածնի քաղաքապետարանում կատարած հնարավոր չարաշահումների մասին, որտեղ, մասնավորապես, ասված էր.

«Սիրելի՛ համաքաղաքացիներ,

Գնումների գործընթացների մեր ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ Էջմիածնի քաղաքապետարանը վերջին տարիներին տարեկան 7,200,000 ՀՀ դրամի ծաղիկ կամ ծաղկեպսակ է ձեռք բերել մի Ա/Ձ-ից: Մաթեմատիկական պարզ հաշվարկները ցույց են տալիս, որ տարիներ շարունակ Էջմիածնի քաղաքապետարանը ամսական 600,000 ՀՀ դրամի կամ օրական 20,000 ՀՀ դրամի ծաղիկ կամ ծաղկեպսակ է ձեռք բերել: Թե ինչ նպատակով է դա արվել, անհայտ է, սակայն, կարծում եմ, բոլորիս համար ակնհայտ է, որ համայնքային համեստ բյուջեի համար սա անթույլատրելի շռայլություն է եւ միջոցների անհարկի վատնում:

Առայժմ այսքանը»,- գրել էր Էջմիածնի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարը:

Նա իր գրառման մեջ նաեւ նշել էր, որ նմանատիպ բացահայտումները շարունակական են լինելու: Մեր հարցին՝ այս պահին կա՞ն այլ չարաշահումների հետ կապված բացահայտումներ, Գասպարյանն ասաց, որ փակագծեր հիմա չի բացի. «Բայց կարող եմ ասել, որ շատ հետաքրքրական է լինելու ոլորտը»,- հավելեց նա:

Իսկ ոստիկանությունից տեղեկացանք, որ չարաշահումների վերաբերյալ հանցագործության մասին հաղորդում չեն ստացել:

Օրեր առաջ էլ Դիանա Գասպարյանն ավագանու նիստում Մանվել Գրիգորյանին Էջմիածնի պատվավոր քաղաքացու կոչումից զրկելու համար ֆեյսբուքյան քվեարկություն էր նախաձեռնել: Այս պահին քվեարկության արդյունքները 93 % կողմ եւ 3% դեմ հարաբերությամբ են:

Մեր հարցին՝ Գասպարյանն արդեն որոշում կայացրե՞լ է, Էջմիածնի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարը պատասխանեց, որ այս քվեարկությունը սկսել է, քանի որ նախքան ավագանու նիստում հարցը բարձրացնելն իրեն հետաքրքիր է հանրության արձագանքը.

«Ի դեպ, տարօրինակ պահ եղավ, որ վերջին դեպքերից ու բացահայտումներից հետո տարբեր քաղաքներ իրար հետեւից սկսեցին զրկել պատվավոր քաղաքացու կոչումից, բայց եթե ապացուցվի Մանվել Գրիգորյանի մեղադրանքը, պարզ կլինի, որ հենց Էջմիածինն է այն քաղաքը, որն ամենաշատն է տուժել»,- մեր զրույցում ասաց Գասպարյանը:

Նա նաեւ նշեց, որ որպես իրավաբան կարող է ասել, որ չի խախտվում անմեղության կանխավարկածը, որովհետեւ պատվավոր քաղաքացի կոչումն, ըստ էության, իրենից իրավական որեւէ բան չի ենթադրում.

«Եւ այս հարցը մենք պարզապես բարոյական հարթության մեջ ենք դիտարկում: Ինչ վերաբերում է այն մտահոգությանը, թե քաղաքում այլ խնդիրներ էլ կան, մինչ այս, կարող եմ ասել, որ սա չի նշանակում, թե քաղաքական ավելի կարեւոր խնդիրներ չունի: Քաղաքն ունի խնդիրներ, եւ այս հարցը, ի թիվս այլ հարցերի է ներառվում օրակարգում»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց Դիանա Գասպարյանը:

Էջմիածնի ավագանու նիստը կկայանա հուլիսի 24-ին: Ինչպես նշեց քաղաքապետի պաշտոնակատարը՝ հանրությունը հնարավորություն կունենա հետեւել եւ իր աչքով տեսնել՝ ավագանու անդամները կողմ են քվեարկում Մանվել Գրիգորյանին Էջմիածնի պատվավոր քաղաքացու կոչումից զրկելու հարցին, թե՝ դեմ:

Տպել
7514 դիտում

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը