Սանկտ Պետերբուրգում սպասվում է խորհրդային նոստալգիա. ԵԱՏՄ նիստին ընդառաջ

Դեկտեմբերի 6-ին Սանկտ Պետերբուրգում կկայանա ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի նիստը, որից հետո կմեկնարկի ԱՊՀ ոչ ֆորմալ գագաթնաժողովը: ՀՀ պատվիրակությունը գլխավորելու է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: Սա ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարների վերջին հանդիպումն է 2018 թ., իսկ 2019-ին ԵԱՏՄ նախագահությունը կստանձնի Հայաստանը եւ կազմակերպության աշխատանքային մարմիններում նախագահող կողմի գործառույթները Ռուսաստանից կփոխանցվեն Հայաստանին:

Վերջին շրջանում ակտիվացել են ԵԱՏՄ աշխարհագրության մեծացման եւ ինտեգրացիոն գործընթացների ակտիվացման վերաբերյալ խոսակցությունները: ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովին օրերս ՄԳԻՄՕ-ի ուսանողների հետ հանդիպման ընթացքում հարց ուղղեցին՝ ինչպիսին է ԵԱՏՄ զարգացման հեռանկարը «հնգյակի» (անդամ երկրների) ներկայիս ղեկավարների հեռանալուց հետո:

«Եվրասիական ինտեգրման գործընթացը այնքան համապատասխան է մեր երկրների շահերին, որ անկախ նրանից, թե ովքեր կլինեն երկրների ղեկավարությունում, կարելի է գրեթե բացարձակ վստահությամբ ասել, որ դա հետագա զարգացման անդառնալի գործընթաց է», - պատասխանել է Պեսկովը:

Պեսկովից ավելի հեռու է գնացել Ղրղզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը: «Россия 24»-ի հետ զրույցում Ժեենբեկովը նշել է, որ ԵԱՏՄ-ին հարկավոր է մեծացնել իր տարածքը, ինչպես դա անում է ԵՄ-ն: Նրա խոսքով՝ պետք է հետեւել ԵՄ-ի օրինակին՝ չեղարկելով սահմանները, որպեսզի բոլոր քաղաքացիները Միության տարածքում կարողանան անարգել աշխատել, սովորել եւ բուժվել:

Խորհրդային նոստալգիայի մեջ էր նաեւ Բելառուսի նախագահ Ալեկսանդր Լուկաշենկոն: «Россия 24»-ի հետ զրույցում, խոսելով Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցներից, նա կոչ է արել միավորել ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսությունները՝ նշելով, որ անհնար է 200 միլիոն բնակչությամբ եւ համակցված տնտեսություններով հսկայական տարածքը «խեղճացնել» պատժամիջոցներով:

«Մենք հպարտ խորհրդային ժողովուրդ ենք, նման բաների չէ, որ դիմացել ենք: Երկաթյա վարագույրներ էին ամենուր, իսկ մենք ապրում էինք», - ասել է Լուկաշենկոն:

Ինչեւէ, ԵԱՏՄ ընդլայնման տեսանկյունից ակներեւ քայլերից է Մոլդովային դիտորդ երկրի կարգավիճակի տրամադրումը ս. թ. մայիսի 14-ին Սոչիում: ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի առաջիկա նիստին Պուտինի հրավերով մասնակցելու է նաեւ Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը: Դա կլինի Մոլդովայի ներկայացուցչի առաջին մասնակցությունը ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին՝ դիտորդի կարգավիճակով:

Նիստին ընդառաջ Դոդոնն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որում մասնավորապես անդրադարձել է Մոլդովայի եւ ԵԱՏՄ երկրների ներկա եւ հետագա համագործակցության հնարավոր ընդլայնմանը: Նա նշել է, որ Մոլդովայի համար սա լավ առիթ է տնտեսական, սոցիալական եւ հումանիտար համագործակցության խորացման հեռանկարների տեսանկյունից:

ԵԱՏՄ զարգացման հետ կապված Հայաստանի համար առավել հետաքրքրական է Իրան-ԵԱՏՄ համագործակցությունը: Նախորդ շաբաթ Պուտինը ստորագրել էր Իրան-ԵԱՏՄ ազատ առեւտրի գոտու ստեղծման ժամանակավոր համաձայնագիրը: Նախատեսվում է, որ 3 տարի հետո Իրանն ու ԵԱՏՄ-ն ազատ առեւտրի գոտու մշտական պայմանագիր են կնքելու:

Արտաքին հարաբերությունների տեսանկյունից հետաքրքրական է նաեւ G20-ի ընթացքում Արգենտինայի նախագահ Մաուրիսիո Մակրիի եւ Պուտինի հանդիպումը, որից հետո Մակրին պարտավորություն էր վերցրել՝ հաջորդ կիսամյակում, երբ իր երկիրը նախագահող կլինի ՄԵՐԿՈՍՈւՐ-ում, զարկ տալ ՄԵՐԿՈՍՈւՐ-ի եւ ԵԱՏՄ-ի համագործակցությանը: Հարկ է նշել՝ սա առաջին դեպքը չէ, երբ Արգենտինան հանդես է գալիս ՄԵՐԿՈՍՈւՐ-ԵԱՏՄ համագործակցության ցանկությամբ, սակայն առայժմ իրական խորը համագործակցություն չկա:

Նախատեսվում էր, որ դեկտեմբերի 6-ին է անցկացվելու նաեւ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ընտրության շուրջ քննարկումը, սակայն դեկտեմբերի 2-ին լրագրողների հետ զրույցում Փաշինյանը հայտնել էր, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ընթացքում վերջինս առաջարկել է հետաձգել այն։

«ՌԴ նախագահը մեր վերջին հեռախոսազրույցի ընթացքում առաջարկեց, ասաց, որ քանի որ այսպիսի իրավիճակ է, ամսի 6-ի ՀԱՊԿ գագաթաժողովը չանենք, որպեսզի աշխատանքային կարգով քննարկենք լուծումները, հետո նոր պատրաստի լուծումներով գնանք: Ես համաձայնեցի, որովհետեւ կարծում եմ՝ աշխատանքային ընթացակարգերով այդ հարցը լուծելը ավելի ճիշտ է։ Քանի որ հիմա էլի կոնսենսուս չունենք, Աստանան կրկնելը իմաստ չունի եւ կառուցողական չէ։ Պայմանավորվածությունը հետեւյալն է, որ մենք կշարունակենք աշխատանքային քննարկումները, մինչեւ որեւէ կոնսենսուսի հասնելը»,– ասել էր Փաշինյանը։

Թե որքանով աշխատանքային ընթացակարգերը կառուցողական կլինեն՝ ցույց կտա ժամանակը, սակայն արդեն իսկ ակնհայտ է, որ կրքերը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ընտրության շուրջ բարդացնում են հարաբերությունները դաշինքի ներսում: ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններից հետո ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցում թերեւս որոշակի հստակություն կմտցվի, սակայն դա տեղի կունենա արդեն հաջորդ տարվա ընթացքում:

Տպել
2786 դիտում

Արարատ Միրզոյանն ու Սաուդյան Արաբիայի Թագավորության ԱԳ նախարարը կարևորել են պարբերական ուղիղ չվերթների իրականացումը

Աշխարհի գավաթ․ Հայաստանի մարմնամարզության հավաքականի 3 ներկայացուցիչ եզրափակչում է

Մոտեցումը հստակ է, որակի հարցում կոմպրոմիս չի լինի․ քաղշինկոմիտեի նախագահը և Շիրակի մարզպետը եղել են շինհրապարակներում

Ինչու են ռուս խաղաղապահները դուրս գալիս Լեռնային Ղարաբաղից. ինչ պայմանավորվածություն կա

Խաղաղություն տանող ճանապարհը դժվար է, միայն կողմերի միջև երկխոսությամբ է հնարավոր հասնել դրան․ Կասուն՝ Խանդանյանին

«Խաղաղության խաչմերուկ»-ը մեր ճանապարհային քարտեզն է դեպի խաղաղություն․ Ալեն Սիմոնյանը՝ Լիտվայի ԱԳ նախարարին

Փոխվարչապետը «Վեոլիա» ընկերության փոխնախագահի հետ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր է քննարկել

Քաղաքացին ընկել է շենքի նկուղը

Վրաստանը չի հրաժարվի «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքից. Կոբախիձե

Ինչ վիճակում է երրորդ հարկից ընկած 1-ամյա երեխան. ԲԿ-ն նոր մանրամասներ է հայտնել

Լավրով & Մարգո քոմփնին պատմության մեջ կմնան իրենց «հայրենիքին» ստորագույն հարվածը հասցրած կիսահայեր․ Սաֆարյան

Գյումրիում տղամարդը սպառնացել է նետվել կամրջից և ինքնասպան լինել

Բնակիչները գոհունակություն են հայտնել Կառավարության նախաձեռնությունից․ մանրամասներ վարչապետի տավուշյան այցից

«ՊԱԶ»-ը բախվել է քարե պարսպին և հայտնվել մեղվափեթակների մեջ․ ուղևորներին մեղուները խայթել են, 29 հոգի հիվանդանոցում է

Ռուս խաղաղապահների առաքելությունը Լեռնային Ղարաբաղում լիովին կատարված է․ Պետդումա

Վարչապետը Բերքաբերում ծանոթացել է սահմանամերձ բնակավայրերում տների կառուցման ծրագրի ընթացքին (լուսանկարներ)

4 գյուղերը սովետական տարիներին ադրբեջանական են եղել. բնակիչ (տեսանյութ)

Երբ կանայք հաջողում են քաղաքականության մեջ, հաջողում է պետությունը․ պատգամավորները մասնակցում են IDEA-ի ծրագրին

Գալիս է պահ, որ դու քեզ պետք է զոհաբերես հանուն քո հայրենիքի և երկրի. վարչապետ (տեսանյութ)

Դատարանը քննում է Սամվել Վարդանյանի կալանքի հարցը

Ինչու չհավատանք երկրի վարչապետին, ժողովրդին հարգելով՝ եկել էր, անկեղծ զրույց էր. Ոսկեպարի բնակիչ (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանին տված քֆուրները իրանց կպնի, ուզում ենք՝ հիմնական սահման լինի, պահենք. Բերքաբերի բնակիչ (տեսանյութ)

Ուզում են իրավապահներին մոլորեցնել, քրգործ խմորել իմ դեմ, բանալի բառերը ուղղված են իրենց քաղաքական հայրերին. Մկրտչյան

Հայտնի են «Հայրենյաց բարիքներ»-ի տոմատի մածուկների լաբորատոր փորձաքննության արդյունքները․ իրացումն արգելվել է

Վլադիմիր Գասպարյանի աղջիկն այլևս փոխգնդապետ չէ․ կոչումն անվավեր է ճանաչվել

Վետո կդնեմ «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի վրա․ Վրաստանի նախագահ

Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել

Ինչպես են Լեռնային Ղարաբաղից հեռանում ՌԴ խաղաղապահները․ նոր կադրեր զինտեխնիկայի դուրսբերումից (տեսանյութ)

Արտակարգ դեպք Արմավիրում. Շահումյան գյուղի աղբավայրում մոտ 31 հատ հակատանկային ական է հայտնաբերվել

Ասում են՝ Տավուշի գյուղերը տալիս են, խի՞ եք աղավաղում, դրանք ադրբեջանական են. բերքաբերցի (տեսանյութ)

Կոնվերս բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխում

Փոխհրաձգություն Թբիլիսիի կենտրոնում․ կան վիրավորներ

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 17-ին

ՎՏԲ-Հայաստան բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր

Վերահաստատվել է Հայաստան-Սիրիա փոխգործակցության խորացմանն ուղղված քայլերի իրականացման հանձնառությունը

Երիտասարդը 93-ամյա կնոջը մահացու վնասվածքներ է հասցրել, մինչև մահանալը կատարել սեքսուալ բնույթի բռնի գործողություններ

Որևէ հայտարարություն, որը չի հնչել կամ հաստատվել վարչապետի կողմից, պաշտոնապես հերքվում է. Նազելի Բաղդասարյան

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Բերքաբերի բնակիչների հետ

Ռուս խաղաղապահների հեռացումը Ադրբեջանի և Ռուսաստանի բարձրագույն ղեկավարության համատեղ որոշումն է

Ժողովրդավարությունը մի երեւույթ է, որը մշտապես բախվել եւ բախվում է մարտահրավերների. Վարդանյանի ելույթը ԵԽԽՎ-ում