Friday, 19 04 2024
17:10
ԱՄՆ-ն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում արգելափակել է Պաղեստինի ընդունումը որպես կազմակերպության լիիրավ անդամ
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:53
Բլինքենը հայտարարել է, որ G7-ը ցանկանում է թուլացնել Իսրայելի և Իրանի միջև լարվածությունը և պատասխանատվության ենթարկել Թեհրանին
Սիրիայի արևելքում ահաբեկիչների հարձակման հետևանքով զոհված զինվորների թիվը հասել է 29-ի
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում. Գոռ Աբրահամյան
16:50
ԱՄՆ պետքարտուղարության Կովկասի հարցերով խորհրդական Լուի Բոնոն այցելել է Վրաստան
Թուրքիայում 4.5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Էկոնոմիկայի նախարարը ԱՄԷ դեսպանի հետ քննարկել է տնտեսական հարցեր
Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել
Սիրիան Իսրայելին մեղադրել է երկրի հակաօդային պաշտպանության օբյեկտներին հարվածելու մեջ
Արարատ Միրզոյանի թիկնապահները ցուցմունք են տվել՝ պատմելով նրա դեմ հարձակման մասին
Միայն վրաց ժողովրդի ճնշմամբ հետ կկանչվի օրենքը, ինչպես մեկ տարի առաջ
16:24
Մենք ուշադիր հետևում ենք Վրաստանի իրավիճակին. Պատել
Մոսկվան այլևս իրավունք չունի խոսելու հայ-ադրբեջանական կոնֆլիկտից. կորցրեց արբիտրի կարգավիճակը
16:09
Իրանը ազատ է արձակել հնդիկ քաղաքացիներին
Հայաստանը ստիպված է լինելու արձագանքել, տալ ռուս խաղաղապահների չորսամյա տեղակայման գնահատականը
15:50
Ուկրաինան կարող է պարտվել 2024թ. վերջին. ԿՀՎ ղեկավար
ՄԻՊ-ը ահազանգ է ստացել Շենգավիթի քննչական բաժնում խոշտանգման դեպքի վերաբերյալ
15:35
G7–ի արտգործնախարարները կոչ են անում բացել Հայաստան-Թուրքիա սահմանը
«Հայաստանը դեռ չի կարողանում որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին». Լավրով
«Շարունակում ենք Հայաստանի հետ դաշնակիցներ մնալ». Լավրով
Թբիլիսիում 40 մարդ է ձերբակալվել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ կազմակերպված ակցիայի ժամանակ
15:20
Կոպենհագենում շարունակվում են բորսայի շենքի հրդեհաշիջման աշխատանքները
15:10
ԱՄՆ-ն 40 մլն դոլար կհատկացնի Արգենտինային պաշտպանության համար
Ինչու՞ է հապաղում Ֆրանսիան Կապանում
14:50
Իրանում հայտարարել են, որ Սպահանի երկնքում խոցված ԱԹՍ-ներն արձակվել էին երկրի ներսից
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:30
Իրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածին
Սլավոնական համալսարանում ահաբեկչության վերաբերյալ ահազանգը կեղծ է եղել․ ՆԳՆ
ՀՀ դրամն ԱՄՆ դոլարի նկատմամբ մարտին արժևորվել է 2.7 տոկոսով

Նահանջի տեղ այլևս չունենք. կա՛մ մենք պիտի զոհվենք, կա՛մ նրանց ոչնչացնենք. Նորատ Տեր-Գրիգորյանց

«Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն արդեն անցկացրել է հանրաքվե և որոշել է անկախանալ։ Ինչո՞ւ Կոսովոն, Աբխազիան ու Հարավային Օսիան ճանաչում են, բայց Ղարաբաղի ինքնորոշումը չեն ճանաչում։ Տեսնո՞ւմ եք՝ ինչ է կատարվում այս պոռնկական աշխարհում»։

ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո ընթացքող բանակցային գործընթացի շրջանակներում պաշտոնական Երևանի և պաշտոնական Բաքվի միջև հակասությունների խորացումը, մասնավորապես բանակցային ձևաչափի հարցի շուրջ, գնալով մեծացնում է երկու կողմերի միջև ոչ միայն քաղաքական, այլև ռազմական առճակատման, ռազմական բախումների վերսկսման վտանգը: Հայազգի անվանի զորահրամանատար, աֆղանական պատերազմի և արցախյան ազատամարտի հերոս, գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցը պատրանքներ չի տածում այսօրվա իրադրության առնչությամբ՝ Հայաստանի ու Արցախի ղեկավարությանը, առաջին հերթին՝ բանակի հրամանատարությանը, ինչպես նաև պետության մյուս կարևոր օղակներին բոլոր հնարավոր միջոցներով պատրաստվել պատերազմի, քանի որ Ադրբեջանն էլ այսօր ակտիվ քայլերով պատրաստվում է ռազմական հարձակման։

Բաքուն սպառնում է

Մեծ հաշվով՝ ղարաբաղյան գործընթացի հետ կապված հիմնական հարցն այսօր կապված է բանակցությունների, խաղաղության գործընթացի հեռանկարի և ուլտիմատումների, սպառնալիքների լեզվով հանդես եկող Ադրբեջանի հետագա վարքագծի հետ: Նախ, եթե Հայաստանի ղեկավարությունը պնդում է, որ բանակցությունները չեն կարող վերսկսվել ու չեն կարող արդյունավետ լինել, եթե պաշտոնական Ստեփանակերտի ներկայացուցիչները չմասնակցեն գործընթացին,- իսկ Բաքուն կտրականապես մերժում է այդ մոտեցումը, որովհետև Ստեփանակերտի հետ մի սեղանի շուրջ նստելով, գոնե իր ընկալմամբ՝ կճանաչի Լեռնային Ղարաբաղը որպես ինքնուրույն քաղաքական միավոր,- ապա դա չի՞ մտցնի գործընթացը փակուղի՝ դրանից բխող տրամաբանական հետևանքներով: Երկրորդը, հասկանալով, որ Հայաստանի նոր ղեկավարությունը շատ ավելի հայաստանակենտրոն քաղաքականություն է վարում, քան նախորդ իշխանությունները, և ամենևին էլ մտադիր չէ անորոշ խոստումների դիմաց զիջումներ անել կարգավորման հարցում՝ Բաքուն կփորձի՞ Երևանի հետ պահպանել ձևավորված քիչ թե շատ կառուցողական երկխոսությունը, թե՞ կվերադառնա սպառնալիքների և ուժի կիրառման, շանտաժների քաղաքականությանը՝ փորձելով այդ կերպ ճնշում գործադրել Երևանի վրա:

Այս հարցի պատասխանն առայժմ չկա, բայց ակնհայտ է, որ Բաքուն գնալով կոշտացնում է իր պաշտոնական հռետորաբանությունը՝ բացահայտորեն սպառնալով հայկական կողմին: Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության վարչության ղեկավար Հիքմեթ Հաջիևը նախորդ շաբաթ հայտարարել է, թե «Ադրբեջանի համբերությունը սահման ունի», և եթե Հայաստանը չազատի «Ադրբեջանի օկուպացված տարածքները», իրենք «ստիպված կլինեն օգտվել իրենց իրավունքից՝ ՄԱԿ-ի կանոնադրության համաձայն»:

Արդեն ձանձրացրել են

Պե՞տք է արդյոք լուրջ ընդունել նմանատիպ հայտարարությունները Բաքվից: Խոսելով այս հարցի շուրջ՝ խորհրդային հայտնի զորահրամանատար, ՀՀ ՊՆ գլխավոր շտաբի նախկին պետ (1992-1995 թթ.), 1993 թ. պաշտպանության նախարարի պաշտոնակատար, ՌԴ Զինված ուժերի ցամաքային զորքերի վետերանների խորհրդի պատվավոր նախագահ, գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցը ասում է, որ նման հայտարարությունները նորություն չեն, նույնիսկ կարելի է ասել՝ ձանձրացրել են նման հայտարարություններով, իսկ պատճառն այն է, որ Ադրբեջանը ագրեսոր պետություն է ու նպատակ ունի ընդլայնել իր տարածքները հարևան պետությունների հաշվին: Ադրբեջանի այս քաղաքականությունը, անվանի գեներալի համոզմամբ, երբեք չի փոխվի՝ լինի նախագահը Ալիևը, Բաղիրովը, թե Մամեդովը: Ու պատահական չէ Ալիևի վերջին հայտարարություններից մեկը՝ թե «ով ուժեղ է, նա էլ ճիշտ է»:

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Տեր-Գրիգորյանցը մասնավորապես նշեց. «Ալիևը վերջերս հայտարարեց, թե մենք զինվել ենք, պատրաստվել ենք, ուստի մենք ենք ճիշտը, ով ուժեղ է, նա էլ ճիշտ է: Ասել է, այդպես չէ՞: Միջազգային հանրությունը, միջազգային կազմակերպությունները պիտի դատապարտեն նման հայտարարությունները: ՄԱԿ-ում տրիբունալ կա, և այնտեղ նշված է, որ երկրների ղեկավարներին արգելվում է ագրեսիվ հայտարարություններ անել, ռազմական սպառնալիքներով հանդես գալ: Դրա համար իրենց պատիժ է հասնում: Բայց Ադրբեջանի ղեկավարին ոչ ոք չի պատժում: Ընդհակառակը, իր հետ ընկերություն են անում, որովհետև նա նավթ ու գազ ունի»:

Քոչարյանը կոպտագույն սխալ է թույլ տվել

Գեներալը խոսեց նաև այսօրվա ամենաարդիական հարցերից մեկի՝ բանակցություններին Արցախի իշխանություններին ներգրավելու հարցի մասին, որին մեծ կարևորություն է տալիս նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ասելով, որ Արցախի ժողովուրդը պետք է ներկայացված լինի բանակցություններին: Տեր-Գրիգորյանցի կարծիքով՝ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կոպտագույն սխալ է թույլ տվել ժամանակին՝ Արցախին դուրս թողնելով բանակցային գործընթացից:

«Խոսքը Ղարաբաղի մասին է, բայց Ղարաբաղին դուրս թողեցին բանակցային գործընթացից, և նրա անունից սկսեց Հայաստանը խոսել: Սա կոպտագույն սխալ է: Հիմա պարոն Փաշինյանը, գալով իշխանության, ասում է՝ վերադարձրեք Ղարաբաղին բանակցությունների սեղանի շուրջ: Բայց արդյո՞ք Ալիևը կհամաձայնի դրան: Նա երբեք չի համաձայնվի, որովհետև եթե համաձայնվի՝ կնշանակի, որ ճանաչում է Ղարաբաղը: Այդպես չէ՞: Եթե այդպես է, ուրեմն այդ հունով էլ կընթանա՝ մեկը կասի էսպես, մյուս կասի՝ չէ, էսպես: Այդպես էլ կշարունակվի, քանի դեռ այդ ագրեսորը չի վերցնի ու թքի ամեն ինչի վրա՝ թե՛ պատվի, թե՛ արժանապատվության, թե՛ հարգանքի վրա: Նա արդեն իսկ դա անում է: Նա տեսնում է, որ ոչ ոք ուշադրություն չի դարձնում, դրա համար էլ կարող է կրկին դիմել ռազմական ագրեսիայի: Բայց նա շատ կոպիտ սխալ է թույլ տալիս՝ այդ թվում իր երկրի, ադրբեջանցի ժողովրդի համար, որովհետև ռազմագիտությունն ասում է, որ կապ չունի՝ ագրեսոր ես, թե խաղաղասեր, ամեն դեպքում, եթե ռազմական գործողություններ ես սանձազերծում՝ չգիտես՝ ինչո՞վ դա կավարտվի, և ո՞վ կհաղթի»:

Գործ ունենք ագրեսորի հետ. պետք չէ նրան թերագնահատել

Հայկական բանակի կազմավորման ակունքներում կանգնած զինվորականը, իհարկե, չգիտի՝ կհարձակվի՞ ադրբեջանական կողմը, թե՞ ոչ, կամ ե՞րբ դա տեղի կունենա, բայց ամեն դեպքում կոչ է անում բոլոր հնարավոր միջոցներով պատրաստվել պատերազմի. «Դժվար է ասել՝ կգնա՞ն պատերազմի, թե՞ ոչ: Այո, նրանք պատրաստվում են պատերազմի: Վերջերս Ադրբեջանում անցկացվեցի՞ն հրամանատարաշտաբային զորավարժություններ. այո, անցկացվեցին: Եվ ի՞նչ սցենարով անցկացվեցին. լեռնային վայրերում ռազմական գործողություններ իրականացնելու սցենարով: Ու պետք չէ մեծամտորեն նայել դրան՝ թե չեն հարձակվի: Իսկ Նախիջևանի՞ ուղղությունը: Ինչո՞ւ են մտածում, որ Նախիջևանի կողմից չեն հարձակվի: Ադրբեջանական կողմն ասում է՝ «Երևանը մերն է»: Ուրեմն պետք է հակաքայլեր ձեռնարկել: Պետք չէ թերագնահատել հակառակորդին: Մենք գործ ունենք ագրեսորի հետ: Պետք է պայմաններ ստեղծել, հավատալ, որ նա կգնա պատերազմի: Հետևաբար պետք է վճռական միջոցներ ձեռնարկել: Դիվանագետները պիտի աշխատեն իրենց հերթին, քաղաքական գործիչները՝ իրենց հերթին, անվտանգության համակարգը՝ իր հերթին: Իսկ բանակը պետք է պատրաստ լինի հարձակումը հետ մղելու: Եվ պետք է զորավարժություններ անցկացնել այն հաշվարկով, որ ռազմական գործողությունները կարող են ծավալվել ոչ միայն լեռնային տեղանքներում, այլև հարթավայրերում: Պետք է կիրառել հարթավայրերում ռազմական գործողություններ իրականացնելու մարտավարությունը՝ հետ մղելու հարձակումը և անցնելու հակահարձակման: Իսկ ի՞նչ էիք ուզում: Սա պատերազմ է: Բոլորն էլ հասկանում են, որ նա մի օր գնալու է պատերազմի, բայց ե՞րբ դա կանի. երբ տեսնի, որ կորցրել ենք զգոնությունները, թուլացել ենք, ներքին պառակտումներ կան և այլն»:

Հնարավոր չէ նրանց հետ խաղաղ ապրել

Որպես ռազմաքաղաքական գործիչ և արցախյան ազատամարտն անցած հրամանատար՝ Նորատ Տեր-Գրիգորյանցը շատ իրատեսորեն է նայում հիմնախնդրին՝ ասելով, որ հատկապես Ադրբեջանի ագրեսիվ, հայատյաց քաղաքականության պայմաններում հնարավոր չէ, որ հայերն ու ադրբեջանցիները իրար հետ խաղաղ ապրեն, հետևաբար սխալ են ադրբեջանցիներին իրենց նախկին բնակավայրեր վերադարձնելու, Լեռնային Ղարաբաղում ադրբեջանցիներին վերաբնակեցնելու մասին առաջարկները։ Պատերազմի տարիներին Հայաստանն անկլավ ուներ Ադրբեջանում՝ Արծվաշենը, ադրբեջանցիներն էլ անկլավ ունեին Հայաստանի տարածքում, և այն ժամանակ կողմերը շատ գործնական լուծում տվեցին հարցին՝ տարհանելով իրենց հայրենակիցներին, քանի որ հասկանում էին, որ այդ բնակավայրերը չեն գոյատևի թշնամական շրջափակման մեջ։

«Եթե Ադրբեջանն այս ընթացքում խաղաղասիրություն, պարկեշտություն ցուցաբերեր, հարգեր միջազգային հումանիտար իրավունքը և այլն, ասեր՝ եկեք խաղաղ ապրենք, հայերն էլ կասեին՝ եկեք հաշտվենք։ Բայց Ադրբեջանը հարձակվում և ոչնչացնում է։ 2016 թվականին հարձակվեցին, զինվորների ու խաղաղ բնակիչների գլուխները, ականջները կտրեցին։ Մի՞թե է հնարավոր է այս ժողովրդի հետ խաղաղ ապրել։ Մի՞թե հնարավոր է նրանց վերադարձնել Լաչին, Շուշի, Ջաբրայիլ և այլն։ Եթե մենք համաձայնվենք՝ նրանք գնացքներով մեկ միլիոն փախստական կբերեն, կվերաբնակեցնեն ու հետո կասեն՝ եկեք հանրաքվե անցկացնենք։ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն արդեն անցկացրել է հանրաքվե և որոշել է անկախանալ։ Ադրբեջանական կողմը չի ճանաչում այդ հանրաքվեի արդյունքները՝ ասելով, թե ադրբեջանցիները չեն քվեարկել։ Իսկ ինչո՞ւ չեն քվեարկել։

Դա իրենց իրավունքն է։ Ժողովրդավարություն է. ասել են՝ քվեարկեք, քվեարկել են։ Եթե չեն ուզեցել մասնակցել քվեարկությանը՝ դա իրենց իրավունքն է։ Ադրբեջանի իշխանությունները հրաման տվեցին իրենց հայրենակիցներին չքվեարկել, բայց դա արդեն իրենց խղճի վրա է մնում։

Քվեարկությունը եղե՞լ է. եղել է։ Հանրաքվե եղե՞լ է. եղել է։ Ուրեմն ի՞նչն է խնդիրը։ Նրանք ստում են պարզապես։ Նրանք ուզում են ամբողջ աշխարհին ապացուցել, թե իբր հայերը ագրեսոր են։ Բայց հայերն ագրեսոր չեն։ Ո՞վ է սկսել պատերազմը Ղարաբաղում։ Ի՞նչ է, հայերը հարձակվել են Ղարաբաղի իրենց հայրենակիցների վրա՞։ Հիմարություն է։ Իսկ մեր արտաքին գործերի նախարարը դեռ բանակցություններ է վարում, իրեն ասում են՝ «ազատեք մեր տարածքները, դուք ագրեսոր եք» և այլն»։

Կա՛մ մենք նրանց, կա՛մ էլ նրանք մեզ

Ընդհանուր այս իրավիճակից, դիվանագիտական ճակատում հայկական և ադրբեջանական կողմերի հակասությունների, առճակատման խորացումից գեներալ Նորատ Տեր-Գրիգորյանցը զինվորականին հատուկ ուղղամտությամբ և պարզությամբ մեկ եզրակացություն է անում. «Կարծում եմ՝ պայմաններ են ստեղծվում պատերազմի վերսկսման համար։ Իսկ ի՞նչ էիք կարծում։ Եթե բանակցություններ չլինեն՝ նշանակում է՝ պատերազմ է»։

Տեր-Գրիգորյանցն ի միջի այլոց հիշեցրեց, որ նախկին նախագահ Սերժ Սարգսյանը ժամանակին ասում էր, որ եթե Ադրբեջանը ագրեսիվ գործողություններ իրականացնի, մենք կճանաչենք Ղարաբաղի անկախությունը։ 2016-ին Ադրբեջանը դիմեց ռազմական ագրեսիայի, բայց չգիտես՝ ինչու Սերժ Սարգսյանը նահանջեց իր այդ դիրքորոշումից, չճանաչեց Ղարաբաղը. «Ինչո՞ւ Հայաստանի ղեկավարությունը չի ճանաչում Ղարաբաղի անկախությունը։ Չէ՞ որ մեր ժողովուրդն այնտեղ կռվել է, ազատագրել է Ղարաբաղը ազատագրական բանակի հետ միասին։ Ճանաչե՛ք, դա մեր տարածքն է։ Սա միայն ինքնորոշման հարց չի։ Այո, Ղարաբաղը ինքնորոշվել և դարձել է անկախ պետություն։ Բայց սա տարածքային հարց է, և այսօր այդ տարածքում պատերազմ է»։

Հայազգի գեներալը Ադրբեջանի այսօրվա քաղաքականությունը բացատրեց ռազմագիտության հանճարներից Կլաուզևիցի տեսության շրջանակներում. «Ո՞ւմ վրա է հարձակվում Ալիևը. Ղարաբաղի վրա։ Իսկ ինչո՞ւ է հարձակվում. հայկական բնակչությանը ոչնչացնելու և տարածքները բռնազավթելու նպատակով։ Ի՞նչ էր ասում ռազմագիտության մեծն տեսաբան Կլաուզևիցը. ասում էր, որ պատերազմը բաղկացած է երկու բաղադրիչներից։ Առաջին բաղադրիչը պետության քաղաքականությունն է, երկրորդը՝ այդ քաղաքականության կենսագործումը առանձնահատուկ (սպեցիֆիկ) ձևով, իսկ ավելի կոնկրետ՝ բռնության գործադրման ճանապարհով։ Իսկ եթե թարգմանենք «բռնություն» բառը՝ խոսքը զորքերի, հատուկ ծառայությունների, ներքին գործերի, հատուկ ջոկատայինների, բանակի մասին է։ Իսկ բռնության գործադրումը սահմաններ չունի։ Բռնությունը վերջ չունի, քանի դեռ իրար չեն ոչնչացրել։ Բայց դա նշանակում է պատերազմ։ Իսկ ի՞նչ է ասում Ադրբեջանը. հայտարարում է, թե ես ուժ կգործադրեմ, պատերազմ կսկսեմ։

Ադրբեջանը, ըստ էության, քաղաքականություն է իրականացնում՝ ըստ Կլաուզևիցի տեսության, ուժի գործադրման սպեցիֆիկ ճանապարհով։ Դրա համար էլ ձեռք է բերում, 5, 6, 7 մլրդ դոլարի արժողության զենք, զինամթերք ու ռազմական տեխնիկա։ Նա ունի շուրջ 10 մլն բնակչություն։ Նա ունի ռեզերվներ, և մտածում է, որ եթե, օրինակ, հայկական կողմը 10 տանկ ոչնչացնի, ինքը պահեստներում ունի ևս 100 տանկ և կարող է հանգիստ վերականգնել կորուստները։ Դրա պատճառն այն է, որ նա որդեգրել է տարածքներ բռնազավթելու ագրեսիվ քաղաքականություն։ Իսկ երբ թուրքերը գնում են պատերազմելու, ոչնչացնում են տվյալ տարածքում ապրող ժողովուրդներին։ Նրանք ցեղասպանություն են իրականացնում։ Այդպես եղավ իմ ծնողների հետ, որովհետև թուրքերը զինված էին, իսկ ժողովուրդն անզեն էր։ Բայց այսօր մենք ունենք զինված բանակ և նահանջելու տեղ չունենք այլևս՝ ինչպես Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ՝ 1941 թվականի ձմռանը, երբ Ստալինը հրաման արձակեց՝ «թիկունքում Մոսկվան է, այլևս նահանջելու տեղ չկա»։ Մենք էլ հիմա նահանջելու տեղ չունենք. կա՛մ մենք պիտի զոհվենք, կա՛մ նրանց ոչնչացնենք։ Վե՛րջ։

Ուրեմն պետք է ստեղծել պայմաններ, որպեսզի ո՛չ մենք զոհվենք, ո՛չ էլ նրանք։ Ուրեմն վերցրեք և ասեք՝ ի՞նչ ես ուզում, Ղարաբաղը օրենքով իրավունք ունի՞ ինքնորոշվելու. այո, ունի։ Նա էլ ինքնորոշվել է։ Իսկ ինչո՞ւ երբ Կոսովոն ինքնորոշվեց, Ամերիկան ու ևս 60 պետություն ճանաչեցին նրան, Աբխազիան ու Հարավային Օսիան ինքնորոշվեցին՝ Ռուսաստանն ու մի շարք պետություններ ճանաչեցին նրանց, բայց Ղարաբաղի ինքնորոշումը չեն ճանաչում։ Տեսնո՞ւմ եք՝ ինչ է կատարվում այս պոռնկական աշխարհում։ Ներեցեք արտահայտությանս համար»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում