×


Ջենիֆեր Լոպեսի եւ Բեն Աֆլեքի երկրորդ եւ այս անգամ՝ շքեղ հարսանիքը

Մեկ ամիս առաջ տեղի ունեցավ այն, ինչ Բենիֆերի երկրպագուները սպասում էին քսան տարի՝ սիրելի զույգը համեստորեն ամուսնացավ Լաս Վեգասում՝ երջանիկ վերամիավորումից հետո։ Սակայն կասկած չկար, որ այս ամենը չի սահմանափակվելու միայն կամերային միջոցառմամբ։ Իսկ Ջեյ Լոն իրեն չի զրկի իր երազանքների հարսանիքին միանգամից մի քանի դիզայներական հարսանյաց զգեստներ հագնելու հաճույքից։ Արդեն այս շաբաթավերջին Ջենիֆեր Լոպեսը եւ Բեն Աֆլեքը կնշեն իրենց սիրո միությունն ընկերների եւ ընտանիքի հետ:

Առաջին մանրամասները հայտնել են New York Post-ի ինսայդերները: Այսպիսով, հայտնի է դարձել, որ աստղային ամուսինների տոնակատարության վայրը լինելու է օսկարակիր կինոօպերատոր եւ վերջին օրերի հոբելյար Աֆլեքի ռանչոն Ջորջիայում։ Սկիզբը լինելու է ուրբաթ օրը․ հյուրերի համար նախատեսված է ողջույնի փորձնական ընթրիք։ Գլխավոր օրը շաբաթն է, երբ զույգը կփոխանակի հավատարմության երդումներ, ինչից հետո պարելու է մինչեւ առավոտ։ Եվ, վերջապես, կիրակնօրյա բարբեքյուն ու պիկնիկը։


Ակնկալվում է, որ 53-ամյա հարսնացուն կփոխի մի քանի զգեստ (նույնիսկ Լաս Վեգասում ինքնաբուխ միջոցառման ժամանակ դրանք երկուսն էին): Բայց գլխավորը լինելու է Ralph Lauren-ի  հaute couture հարսանեկան զգեստը, որը չգիտես ինչու պատրաստվել է ոչ թե Նահանգներում, այլ Իտալիայում։

Հրավիրվածների թվում են` Մեթ Դեյմոնն ընտանիքի հետ, Ջիմի Քիմելը, Քեյսի Աֆլեքը եւ Դրեա դե Մատեոն․ ահա զույգի գաղտնի հյուրերի ցանկում հայտնված մի քանի աստղերի անունները:


Հիշեցնենք, որ օգոստոսի 15-ին դերասան Բեն Աֆլեքը դարձել էր 50 տարեկան։ Իր սիրելի ամուսնու տարեդարձին Ջեյ Լոն կրում էր լավանդե ժանյակից ցնցող թափանցիկ զգեստ, որը նա լրացրել էր փայլուն «Մոխրոտիկ» ոճի կոշիկներով, Valentino պայուսակով եւ ձյունաճերմակ օձիքով։ Կարծես ինքն է Բենի կյանքի գլխավոր նվերը։

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին