Thursday, 28 03 2024
18:06
Ֆրանսիայում դադարեցվել է գնացքների երթևեկությունը «Նելսոն» փոթորկի պատճառով
«Սիրիայում, Լիբիայում, Ղարաբաղում կամ այլ տեղ բախվում էինք գլոբալ դաշինքի հակազդեցությանը». Էրդողան
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վանաձորում հղի կնոջ մահվան համար մեղադրանք է առաջադրվել 3 բժշկի
18:01
Նվիրված ու պրոֆեսիոնալ թիմ, ճկուն աշխատելաոճ և գործունեության թափանցիկություն. սա է Հայէկոնոմբանկի հաջողության բանաձևը. Արտակ Առաքելյան
Ալի Նաղիեւը ԵՄ դիտորդական առաքելությունը համարում է «ահաբեկչական»
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը
17:50
Քլինթոնը լոբբինգ է արել Կրասիկովի հետ Նավալնիի փոխանակման համար
Վրաստանի լեռնադահուկային հանգստավայրում ձնահյուսի պատճառով կա անհետ կորած
17:30
Սեուլում ավտոբուսների վարորդները գործադուլ են հայտարարել
17:20
Բուլղարիայում տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ
Եվրանեսթում մենք կողմ ենք քվեարկել մեր ընդդիմադիրների առաջարկին, իրենք մերին`ոչ.շատ բան չփոխվեց
Բաքվի վարքագիծն անընդունելի է. Բաքոյանը՝ ԼՂ-ի նախկին ղեկավարներից հարցազրույցներ վերցնելու մասին
Իսրայելը հայտնել է Լիբանանից հրթիռների արձակման մասին
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վրաստանը մտադիր է երկու տարվա ընթացքում 3,7 մլրդ լարի ծախսել կլիմայի փոփոխության դեմ պայքարի համար
ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց Հայաստանը չի քննարկում. ՔՊ պատգամավոր
Օր առաջ հայտարարել ռուսական ռազմակայանը ՀՀ-ից հանելու մասին. Հայկ Միրզոյան
Անհապաղ դո՛ւրս գալ ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից. Ժողովրդավարական հասարակական-քաղաքական ուժերի հայտարարությունը
«Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են». Ռուբինյան
«Եվրամիությունը հիասթափեցրել է Վրաստանին». Պապուաշվիլի
Մենք Հայաստանին օգնելու պարտականություն ունենք ագրեսորի դեմ պայքարում․ Անն-Լորանս Պետելի հարցազրույցը
Բաքուն «ջրային ագրեսիա» է նախապատրաստում
Ղրղզստանը հայտնել է ՌԴ-ում ահաբեկչություններին մասնակցելու համար երկրի քաղաքացիներին հավաքագրելու փորձերի մասին
Բրյուսելյան սեղանին երաշխիքների փաստաթուղթ կլինի. Բաքվի նկրտումները չեն հաջողվելու
16:07
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավարն այցելել է Հյուսիսային Կորեա
Ոսկեպարում սադրիչներ են վխտում. ռուսների ձեռքի գործն է
Գյումրիում հանրային սննդի օբյեկտը կվերսկսի իր գործունեությունը
Այն ինչ ստացանք Արցախում, ստանալու ենք նաև ՀՀ-ում՝ եթե այս տեմպերով շարունակենք. Ստյոպա Սաֆարյան
Մնանք ՌԴ-ի հետ, կմնանք Ռուսաստան-Թուրքիա-Ադրբեջան եռանկյունում, որտեղ խնդիրները կլուծվեն մեր հաշվին

Գագիկ Ջհանգիրյանը դատախազութուն չի վերադառնա. հայցը չի ենթադրում վերականգնում նախկին պաշտոնին

ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանը դիմել է վարչական դատարան՝ պահանջելով առոչինչ ճանաչել իրեն կոչումներից զրկելու և զբաղեցրած պաշտոնից ազատելու ՀՀ նախագահի 2008 թվականի փետրվարի 23-ի թիվ ՆՀ-28-Ա և ՆՀ-29-Ա հրամանագրերը։ Գործը մակագրվել է դատավոր Ալեքսանդրա Հարությունյանին։

Հիշեցնենք, որ Ջհանգիրյանը, լինելով գլխավոր դատախազի տեղակալ, 2008 թվականի փետրվարի 22-ին ելույթ է ունեցել ՀՀ նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանի՝ Ազատության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ, մինչդեռ օրենքն արգելում էր դատախազներին զբաղվել քաղաքականությամբ։ Նրա գործողությանն անմիջապես արձագանքել էր դատախազությունը և նույն օրը միջնորդություն ներկայացրել ՀՀ նախագահին՝ Ջհանգիրյանին զբաղեցրած պաշտոնից ազատելու և դատախազության համակարգից հեռացնելու համար՝ նկատի ունենալով, որ նա «կոպտորեն խախտել է» «Դատախազության մասին» օրենքի պահանջը։

Գագիկ Ջհանգիրյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ չի մեկնաբանում իր հայցադիմումը՝ ի պատասխան մեր այն հարցին, թե իր նպատակը Քոչարյանի պահանջը առոչինչ ճանաչելն է, թե ցանկանում է նաև վերադառնալ համակարգ։

ՀԱԿ իրավական հարցերով պատասխանատու Արմեն Խաչատրյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ հայցադիմումի հիմքն ու առարկան Ռոբերտ Քոչարյանի ապօրինի հրամաններն են և դրանք առոչինչ ճանաչելու պահանջը.«Միշտ կարելի է մութ սենյակում սև կատու փնտրել, բայց այս պարագայում մենք գործ ունենք իրավական գործընթացի հետ, դատական վարույթի հետ։ Ընդ որում դատարանը դեռ վարույթ էլ չի ընդունել պարոն Ջհանգիրյանի հայցադիմումը։ Ամեն դեպքում մի բան հստակ է, որ հայցի առարկան ու պահանջը Ռոբերտ Քոչարյանի ապօրինի հրամանները առոչինչ ճանաչելն է»,-ասաց Խաչատրյանը։

Այսինքն Գագիկ Ջհանգիրյանի հայցադիմումը և դրա հնարավոր բավարարումը դատարանի կողմից չի՞ ենթադրում նախկին պաշտոնի վերականգնում, Խաչատրյանը նշեց.«Այդ հայցադիմումը եթե բավարարվի, ապա Քոչարյանի երկու հրամանները կճանաչվեն առոչինչ։ Վարչական դատավարությունը նաև ունի ածանցյալ հետևանքների վերացում հասկացություն, բայց ես որքանով տեղյակ եմ հայցադիմումում ածանցյալ հետևանքների վերացման մասով պահանջ ներկայացված չէ։ Բայց նման հետևանքներ կարող են լինել դատախազական թոշակ ստանալու իրավունքի վերականգնում և այլն, որոնք առաջացել են ոչ իրավաչափ որոշումների հետևանքով»։

Մեր դիտարկմանը՝ պաշտոնին վերականգնվելը ևս՞ ածանցյալ հետևանք է. Խաչատրյանը պատասխանեց.«Ուղակի իմաստով՝ ոչ։ Նախկինում զբաղեցրած պաշտոնին վերականգնվելու համար նման պահանջ պետք է ներկայացվեր հայցադիմումում։ Օրինակ նշվեր՝ անվավեր ճանաչել նախկին հրամանները և վերականգնել նախկին աշխատանքում։ Իսկ Ջհանգիրյանի հայցադիմումի պահանջը մեկն է՝ առոչինչ ճանաչել Քոչարյանի երկու հրամանը։ Այլ պահանջ չկա հայցադիմումում ներկայացված։ Դատարանը գործը վարույթ կընդունի, դատաքննություն կսկսվի ու բոլորը հնարավորություն կունենան մասնակցելու դատավարությանը և ստանալ իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները»։

Նշենք, որ երեկվանից մամուլն արդեն գրում է, որ դատախազությունում խուճապային տրամադրություններ են Ջհանգիրյանի հայցադիմումի ֆոնին, ինչպես նաև, որ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հնարավոր է մինչև հունվար հրաժարական ներկայացնի։ Սակայն ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանն արդեն անդրադարձել է այդ լուրերին՝ նշելով, որ «Զառանցագին, բամբասանքային տեղեկությունները չեն մեկնաբանում: Գլխավոր դատախազը շարունակում է իր բնականոն աշխատանքը»:

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում