ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Նախօրեին` նոյեմբերի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում:
Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը 21: 40-ի սահմաններում Աշտարակ քաղաքի Երևանյան փողոցում՝ Աշտարակի ավտոկայանի հարևանությամբ, բախվել են BMW և Opel Zafira մակնիշների ավտոմեքենաները:
Վթարի հետևանքով 3 մարդ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Աշտարակի բժշկական կենտրոն:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը:
Կայքի տեղեկություններով, Opel-ը բարձված է եղել արքայանարնջով, պնդուկով, մանդարինով, այդ ամենը թափվել է ողջ ճանապարհով մեկ, իսկ BMW-ն էլ դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել կանաչ գազոնում:
Աղբյուրի հաղորդմամբ, դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ նշել են, որ վթարի մեղավորը եղել է BMW -ի վարորդը, ով վթարի հարևանությամբ գտնվող բենզալցակայանում լիցաքավորել է ավտոմեքենան, որից հետո, մեծ արգությամբ «ֆարսաժ» անելով, առաջ է ընթացել ու բախվել Opel-ին: Ոստիկանսւթյունն ու քննչական բաժինը պարզում են այդ տեղեկությունը:–0–