ՌԴ-ում կորոնավիրուսի հաստատված դեպքերը հատել են 1500-ը․ «Վեդոմոստի»29 մարտի 2020 - 14:51 AMT PanARMENIAN.Net - Մարտի 29-ի դրությամբ Ռուսաստանում կորոնավիրուսի 270 նոր դեպք է գրանցվել երկրի 26 շրջանում։ Այդ մասին տեղեկացրել է օպերատիվ շտաբը։ Վարակվածների ընդհանուր թիվը հասել է 1534-ի։ Նոր դեպքերի մեծ մասը՝ 197-ը, Մոսկվայում է գրանցվել, գրում է «Վեդոմոստին»։ Կորոնավիրուսով հիվանդության կասկածանքով ՌԴ-ում բժիշկների հսկողության տակ 182,702 մարդ կա, ասվում է «Ռոսպոտրեբնադզորի» կայքում։ Մարտի 29-ի դրությամբ մահերի թիվը հասել է 8-ի՝ 6 անձ մահացել է Մոսկվայում, 1-ը՝ Սանկտ Պետերբուրգում, 1-ը՝ Օրենբուրգի շրջանում։ Ընդհանուր առմամբ, ապաքինվել է 64 մարդ։ Դեպքերի ամենամեծ քանակը գրանցվել է Մոսկվայում՝ 1014 դեպք, Մոսկովյան շրջանում՝ 112, և Սանկտ Պետերբուրգում՝ 42։ Ըստ Հոփկինսի միջազգային հետազոտական ինստիտուտի, որը հաշվարկում է կորոնավիրուսով վարակման դեպքերը, աշխարհում կորոնավիրուսով վարակվածների քանակը գերազանցել է 669,000-ը։ Մահացել է 31,000 մարդ, ապաքինվել՝ ավելի քան 142,000-ը։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Ալիև․ Հայաստանը պետք է փոխի Սահմանադրությունը, հրաժարվի Արարատ լեռը որպես խորհրդանիշ օգտագործելուց Ալիևը նաև ասել է, թե «հայերը լուրջ հոգեբանական շեղումներ ունեն» և «զառանցագին գաղափարներ» Ալիև․ Ձեռքերս ծալած չենք սպասելու, մինչև Ֆրանսիան, Հնդկաստանն ու Հունաստանը զինեն ՀՀ–ին «Դրանով փորձում են մեզ ինչ–որ բան ապացուցել»,–ասել է նա Ռուբեն Վարդանյանի ընկերներն ու գործընկերներն ապրիլի 24-ին երթ են նախաձեռնել Վարդանյանը հացադուլ է հայտարարել Բաքվի բանտում Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը Ներկաները վայելել են միջոցառումը, ծանոթացել NFT-ների յուրօրինակ աշխարհին և ձեռք բերել նոր ծանոթություններ |