19:55  ,  30 օգոստոսի, 2018

ՈւԵՖԱ–ն կանցկացնի ակումբային Եվրոպայի Գավաթ

ՈւԵՖԱ–ն կանցկացնի երրորդ ակումբային եվրագավաթային մրցաշարը, հաղորդում է Bild–ը։ Նշանակությամբ երրորդ մրցաշարը կկոչվի Եվրոպայի Գավաթ։ Դրա արդյունքում, Եվրոպայի լիգայի խմբային մրցաշարի մասնակից թիմերի քանակը 48–ից կնվազի մինչեւ 32։

Եվրոպայի Գավաթին եւս կմասնակցի 32 ակումբ։ Նոր մրցաշարը կանցկացվի 2021–2022 թվականների մրցաշրջանից։

Սպասվում է, որ նոր մրցաշարը կբարձրացնի Եվրոպայի լիգայի գրավչությունը գովազդատուների, հեռարձակողների եւ երկրպագուների համար։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս