Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Կորոնավիրուս Է հայտնաբերվել Իրանի շտապօգնության ծառայության ղեկավարի մոտ

Կորոնավիրուս Է հայտնաբերվել Իրանի շտապօգնության ծառայության ղեկավարի մոտ
ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի շտապօգնության ծառայության ղեկավար Փրիհոսեյն Կոլիվանդի մոտ կորոնավիրուսի առկայության անալիզները դրական արդյունք են տվել: Այդ մասին մարտի 3-ին հայտնել Է ISNA գործակալությունը՝ հղում անելով կազմակերպության մամուլի ծառայությանը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Նշվում Է, որ ներկայում Կոլիվանդը բուժընթաց Է անցնում:
Ավելի վաղ Իրանի Մեջլիսի (միապալատ խորհրդարանի) փոխխոսնակ Աբդոլռըզա Մեսրին հայտնել Է, որ 23 պատգամավորների անալիզները հաստատել են նոր տիպի կորոնավիրուսի առկայությունը: «Այսօրվա դրությամբ կորոնավիրուսի թեստը դրական արդյունք Է տվել 23 պատգամավորի մոտ»,-նրա խոսքը մեջբերել Է «Երիտասարդ լրագրողների ակումբ» գործակալությունը: Նա նաեւ հորդորել Է խորհրդարանականներին՝ սահմանափակել շփումները բնակչության հետ: Այդուհանդերձ, Մեսրիի խոսքով՝ խորհրդարանը կշարունակի աշխատանքը:
Իրանի առողջապահության փոխնախարար Ալի Ռըզա Ռայիսին մարտի 3-ին հայտնել Է, որ երկրում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին 24 ժամվա ընթացքում ավելացել Է ավելի քան 800-ով՝ մինչեւ 2336, զոհերի թիվը հասել Է 77-ի: «Վերջին տվյալների համաձայն, վարակման նոր դեպքերի թիվը 835 Է, մահվան ելքով նոր դեպքերինը՝ 11: Ընդամենն այս տվյալների հաշվառմամբ՝ վարակման դեպքերի թիվն ավելացել Է մինչեւ 2336, մահացել Է 77 մարդ: Ուրախալի Է, որ ապաքինվել Է 435 մարդ»,- ասել Է Իրանի առողջապահության փոխնախարարը IRINN-ի եթերում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]