Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Թուրքիայում հայտարարել են, որ լոքդաունը չի տարածվելու օտարերկրյա զբոսաշրջիկների վրա

Թուրքիայում հայտարարել են, որ լոքդաունը չի տարածվելու օտարերկրյա զբոսաշրջիկների վրա

ԵՐԵՎԱՆ, 27 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փողոց դուրս գալու սահմանափակուները, որոնք Թուրքիայում մտցվել են ապրիլի 29-ից մինչեւ մայիսի 17-ը լոքդաունի գործողության շրջանակներում, չի տարածվելու օտարերկրյա զբոսաշրջիկների վրա: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասվում Է հանրապետության ներքին գործերի նախարարության շրջաբերականում:

Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը կորոնավիրուսի հետ կապված իրադրության պատճառով երկրում լիակատար լոքդաուն Էր հայտարարել ապրիլի 29-ի ժամը 19:00-ից մինչեւ մայիսի 17-ը ժամը 05:00-ն: Բոլոր կազմակերպություններն ու հաստատությունները կդադարեցնեն իրենց գործունեությունը, բացառությամբ ՆԳՆ-ի շրջաբերականի կողմից ազատվածների: Միջքաղաքային ուղեւորությունները թույլատրված են միայն իշխանությունների կողմից թույլտվություն ստանալուց հետո: Հյուրանոցների ամրագրումը բացառություն չԷ միջազգային ուղեւորությունների սահմանափակումների համար: «Պարետային ժամի սահմանափակումներից ազատվելը տարածվում Է այն օտարերկրացիների վրա, որոնք ժամանակավորապես մեր երկրում են գտնվում տուրիստական գործունեության շրջանակներում: Օտարերկրացիները, որոնք ունեն կեցության վկայագիր, ենթարկվում են պարետային ժամի գործողությանը»,-ասվում Է փաստաթղթում:

Նշվում Է, որ լոքդաունի ժամանակ մթերային խանութներն ու շուկաները աշխատելու են երկուշաբթի օրվանից մինչեւ շաբաթ օրը՝ ժամը 10:00-ից մինչեւ 17:00-ն: Քաղաքացիները կկարողանան այնտեղ այցելել միայն ոտքով: Նաեւ աշխատելու են հերթապահ դեղատները: Սրճարաններն ու ռեստորանները աշխատելու են միայն առաքմամբ: Հյուրանոցների ռեստորանները սպասարկելու են միայն այստեղ գտնվող մարդկանց: Թուրքիայում կորոնավիրուսի դեպքերի թվի օրական աճն ապրիլի 16-ին առավելագույն ցուցանիշն Է գրանցել համավարակի սկզբից ի վեր՝ կազմելով 63,082, ապրիլի 21-ին գրանցվել Է մեկ օրվա ընթացքում մահվան առավելագույն ցուցանիշը՝ 362, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]