«ԱՄԱՌաթոն»․ «Ռոստելեկոմը» ամառային հատուկ առաջարկ ունի

«ԱՄԱՌաթոն»․ «Ռոստելեկոմը» ամառային հատուկ առաջարկ ունի

PanARMENIAN.Net - Ամառային ջերմ օրերին համընթաց՝ «Ռոստելեկոմը» շարունակում է իր բաժանորդներին ներկայացնել հաճելի և նոր առաջարկներ։

Այս անգամ «ԱՄԱՌաթոն» հատուկ առաջարկի շրջանակում ընկերության բաժանորդները հնարավորություն կստանան հունիսի 17-ից օգոստոսի 31-ը ներառյալ ստանալ լրացուցիչ կոնտենտ՝ ի հավելումն իրենց փաթեթով նախատեսված առավելությունների։

Առաջարկը նախատեսված է ֆիզիկական անձ ինչպես նոր, այնպես էլ գործող բաժանորդների համար՝ թե՛ տարեկան, թե՛ անժամկետ պայմանագրերի դեպքում։

«ԱՄԱՌաթոն» հատուկ առաջարկի շրջանակում նոր բաժանորդների համար, ինչպես տարեկան պայմանագիր կնքելու դեպքում, այնպես էլ անժամկետ պայմանագիր կնքելիս, Wi-Fi սարքը կներառվի սակագնային փաթեթում։

Ընկերության կողմից առաջարկվող յուրաքանչյուր սակագնային փաթեթի համար տրամադրվելու է յուրահատուկ կոնտենտ (արագություն և հեռուստաալիքներ)։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---