Thursday, 28 03 2024
14:02
IoT լաբորատորիա` Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինային մատակարարված F-16-երն օրինական թիրախ կդառնան՝ անկախ դրանց գտնվելու վայրից
13:30
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ Հայաստանը մնում է կազմակերպության դաշնակիցը
«Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններին
ФСБ-ի օպերատիվ-հետախուզական աշխատանքները ՀՀ-ում շարունակվում են. Արթուր Սաքունց
«Հայաստանը վերածվել է Արևմուտքի վտանգավոր գործիքի». Զախարովա
13:00
Ուկրաինական նոր օրենքը խտրականություն է դնում ռուսալեզուների, հայալեզուների ու գնչուների նկատմամբ
Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչներին
ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք
Անհրաժեշտ է անցկացնել հանրաքվե Խզմալյանի 3 առաջարկները
Ճանապարհային քարտեզն ազատագրման քարտեզ է. Ազատ Արշակյան
Գազայի գոտի մարդասիրական օգնություն հասցնելու համար մեզ Եգիպտոսի աջակցությունն է պետք. Փաշինյան
12:30
ԱՄԷ-ի և Եգիպտոսի ռազմաօդային ուժերն օդային ճանապարհով օգնության խոշորագույն խմբաքանակն են հասցրել Գազայի հատված
Ցանկացած գործունեություն, որը հետ կպահի ժողովրդավարական գործընթացներից՝ կարժանանա կոշտ դիմադրության
Երկարացվեց Արցախցիներին տրվող 40+10 հազար դրամ աջակցության ժամկետը
«ՀՀ-ում կա մեկ կառավարություն և նստած է այս դահլիճում». Փաշինըանը՝ «վտարանդի կառավարության» մասին
Պուտինը զառանցանք է անվանել ՌԴ կողմից ՆԱՏՕ-ի վրա հարձակումը
Լուրերի օրվա թողարկում 12։00
ԿԳՄՍ նախարարի տեղակալը Գվինեայի դեսպանի հետ քննարկել է կրթության, գիտության, մշակույթի, սպորտի ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարները
ՌԴ ԱԳՆ-ում Ադրբեջանի խոսնակը
11:50
Հայաստանը վերջին շրջանում չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին. Իմանղալի Թասմաղամբետով
«Ֆրանսիան Հայաստանին դրդում է հերթական պատերազմի». Ադրբեջանի ՊԱԾ տնօրեն
11:30
«Հայաստանի էլիտաների մասով որոշակի իրադարձություններ և տրամադրություններ մտահոգիչ են». ՀԱՊԿ քարտուղար
11:20
«Երևանից որևէ պաշտոնական դիմում չենք ստացել անդամակցության կասեցման մասին». ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
11:10
«ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպման հիմնական կետը տնտեսական կայունությունն է»․ Միլլեր
Ռուսները մի դիրք զիջեցին Հայաստանում. տակտիկակա՞ն նահանջ
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Պոլիկլինիկայի նախկին տնօրենը յուրացրել է բժիշկների աշխատավարձը և վառելիքը
Ուղիղ. Ժողովրդավարական ուժերի համաժողով` նվիրված Հայաստանի եվրաինտեգրմանը

Մետրոն թանկ ենթակառուցվածք է և միակողմանի բեռ պետության համար. ի՞նչ միջոցներով են կառուցվելու մետրոյի երկու նոր կայարանն ու ճոպանուղին

Հունվարի 24-ին Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանն իր ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ քաղաքապետարանը նպատակ ունի կյանքի կոչել ռազմավարական 2 ծրագիր՝ Երևանի մետրոպոլիտենի երկու նոր կայարանների և ճոպանուղու կառուցումը: «Խոսքն Աջափնյակի մետրոյի 2 կայարանների մասին է: Ֆինանսական բավականին մեծ ծախսեր են՝ կապված այս կառույցների հետ, մենք ուզում ենք սահմանափակվել ամենաստրատեգիական գծով՝ կապենք քաղաքը Աջափնյակի հետ: Հետագայում դա կշարունակվի դեպի Դավթաշեն, բայց դա արդեն կլինի մի փոքր հետո: 2-րդ կարևոր ծրագիրը ճոպանուղին է, որը պետք է Նորքը կապի քաղաքի կենտրոնին: Ճոպանուղին շատ ավելի արագ կստացվի իրագործել, որովհետև գումարային առումով այն շատ ավելի համեստ է մետրոյի համեմատ: Խնդիրները շատ-շատ են: Ամենակարևորը՝ ինչքանով են դրանք ռեալ, կարող եմ ասել՝ ռեալ են, ուղղակի պետք է աշխատել: Կարծում եմ՝ այս հարցում մեզ կօգնի Քաղաքաշինության կոմիտեն և կառավարությունը: Եվ մենք կկարողանանք այս կարևորագույն խնդիրները տանել առաջ»,- նշել էր Երևանի գլխավոր ճարտարապետը:

Քաղաքապետարանում, սակայն, պարզվում է՝ այսքան ոգևորված չեն այս ծրագրերի իրականացմամբ։ Անդրադառնալով ծրագրի մանրամասներին՝ քաղաքապետարանից նշում են, որ այս պահին այլ տեղեկություններ, քան Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանի ասուլիսի ընթացքում հնչածները, չկան: Լինելուն պես դրանք կհրապարակվեն։

Նշենք, որ մետրոյի նոր կայարան կառուցելու վերաբերյալ հունվարի 12-ին էլ քննարկում էր եղել Հանրային խորհրդի Ֆինանսատնտեսական-բյուջետային հարցերի հանձնաժողովի տրանսպորտային ենթակառուցվածքների և շինարարության հարցերի ենթահանձնաժողովում։ Քննարկմանը մասնակցել էր նաև Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը: Նախնական քննարկումներում՝ մետրոյի երկու կայարան կառուցելու համար 70-75 միլիոն դոլար է հարկավոր։

Երևանի ավագանու ընդդիմադիր «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ տեղեկություններ նախագծերի, տարվող աշխատանքների մասին չունի, բայց մի բան հստակ է, որ հնգամյա զարգացման ծրագրում նշված է, որ պետք է կառուցվի մետրոպոլիտենի առնվազն մեկ նոր կայարան և դա պարտավոր են իրականացնել 5 տարվա ընթացքում։ «Այս ծրագրային կետին մենք հետևելու ենք, քանի որ այն արդեն իսկ ներառված է հնգամյա զարգացման ծրագրում, դրանց նախագծային արժեքները շար մեծ գումար են ենթադրում և դեռ հայտնի չէ, թե այդ ուղղությամբ ինչ աշխատանքներ են տարվում»,- ասաց Խաժակյանը։

Ինչ վերաբերում է ճոպանուղուն, ապա Խաժակյանն ասաց, որ քաղաքը ժամանակին ստացել է դրամաշնորհ՝ հետազոտելու ճոպանուղու նպատակահարմարությունը և ուղղությունները. «Սա, կարծում եմ, իրատեսական է, որովհետև ճոպանուղի հնարավոր է կառուցել՝ դիտարկելով դրա եկամտաբերությունը։ Իսկ մետրոն թանկ ենթակառուցվածք է և միանշանակորեն միակողմանի բեռ է քաղաքի կամ պետության համար։ Ամեն դեպքում, հնգամյա զարգացման ծրագրով գոնե մեկ կայարանի կառուցում նախատեսված է և, կարծում եմ, իշխանությունը պետք է իր խոստումը պահի»,- ընդգծեց Խաժակյանը՝ ավելացնելով, որ նախնական հաշվարկներով 70-75 միլիոն դոլարը հաշվարկված է այն կայարանի համար, որը ներկայումս տեղակայված է Հալաբյան փողոցի վրա, աշխատանքները նախկինում արված են և դրա վերաբացումը իրատեսական է, բայց նոր կայարանի կառուցման արժեքը 3-4 անգամ ավելի մեծ է, քան նշված գումարը։

Ինչ վերաբերում է այս ռազմավարական ծրագրերի իրականացման ֆինանսավորմանը, ապա, Խաժակյանի խոսքերով, հնարավոր է ներգրավել միջազգային կազմակերպություններից գումարներ, բայց, հաշվի առնելով, որ այդ ենթակառուցվածքը թանկ է և իր ծախսերը դժվար փոխհատուցելի են, ապա այս ոլորտում մասնավոր ներդրումները դժվար հավանական է։ «Բայց կարծում եմ, որ սրա մասին առաջին հերթին պետք է խոսի քաղաքային իշխանությունը, ասի, թե ինչ միջոցներից է նախատեսում դա իրականացնել»,- ընդգծեց Խաժակյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում